Ռազմական

Ռուսական ավիաուժերը վերակենդանացնում են խորհրդային ժառանգությունը. օրերս հայտնի դարձավ, որ կրկին շահագործման է հանձնվում հեռահար ավիացիայի հերթական ներկայացուցիչ՝ Ձձ 22 M3-ը, ինքնաթիռն այժմ տեղափոխվել է Կազան՝ արդիականացման նպատակով։

«Քենեդի» անվանումով ամերիկյան նոր ավիակիրը շուտով կանցնի ծովային փորձարկումնների։ Այն երկրորդն է 10 ֆորդ դասի ավիակիրններից, որոնք նախատեսված են ԱՄՆ նավատորմի համար։

Միացյալ Նահանգներում փորձարկումներ է անցնում հիմնական միջուկային հրթիռի վերջին մոդելը: Խոսքը Բ61-12-ի մասին է: Բ61-ը Ամերիկայի ռազմավարական միջուկային ուժերի հիմնական հրթիռն էր դեռևս նախորդ դարի 60-ականներին:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է «Օխոտնիկ Բ» անվանումն ստացած նոր հետախուզահարվածային ԱԹՍ-ի դաշտային փորձարկումների կադրերը։ «Օխոտնիկ Բ»-ի՝ 600 մետր բարձրության վրա առաջին թռիչքը տևել է 20 րոպե։

Կենսահաբեկչության առումով առավել ամայացնող եղանակներից է ախտածինների տարածումը խիտ բնակեցված վայրերի օդային միջավայրում:

Միջազգային մակարդակով բազմաթիվ հայտարարություններ հաստատում են, որ կենսաբանական անվտանգության խնդիրը շարունակում է անհանգստացնել աշխարհի հասարակությանը: