Հոգևոր-մշակութային
Ամենափրկիչ վանքը Նոր Ջուղայի հայկական գաղթավայրի տասներեք եկեղեցիների մեջ ամենահոյակապն է, կառուցվել է 17-րդ դարի երկրորդ կեսին։ Նրա յուրահատկությունն այն է, որ ունի երկառաստաղանի գմբեթ։
Միջնադարյան Հայաստանի նշանավոր կոթողներից է Խադավանքը: Այն բացառիկ է ոչ միայն իր ճարտարապետական հորինվածքով, այլև հայտնի է որպես հայ գրավոր մշակույթի հնագույն կենտրոն, որտեղ գրվել, ծաղկազարդվել, պահպանվել են պատմական, մեկնողական, փիլիսոփայական, ծիսական, կրոնական բազմաթիվ ձեռագիր մատյաններ։
Հայերը սիրել են իրենց հայրենիքի գեղատեսիլ վայրերից մեկը՝ Վանա լիճը, այն անվանել ծով եւ բազմաթիվ ավանդազրույցներ հյուսել նրա շուրջ։ Դրանցից մեկն այս է. լճի հատակում կա մի քարայր, որը կոչվում է Հայժ։ Այդտեղ հանգրվանում են բոլոր հայ դյուցազունների ոգիները, որոնք հսկում են քարայրում գտնվող մի հսկա ոսկե ձուլակտոր։ Այն կշռում է չորս հարյուր հազար ձիաբեռ եւ պատկանում է բոլոր աղքատներին։
Ամեն տարի օգոստոսի 15-ի մոտակա կիրակի օրը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ս. Աստվածածնի Ննջման և Վերափոխման տոնը: Այն տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը։
Արտանիշ թերակղզին Սևանա լճի արևելյան կողմում է՝ առանձնացված Արեգունի լեռներից։ Այս թերակղզում 2015 թվականին բացահայտվել է մ.թ.ա. III հազարամյակի առաջին կեսին բնորոշ վաղբրոնզեդարյան բնակատեղի: