Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#15 (880) 20.04.2011 – 27.04.2011

ՈԳԵԿՈՉՄԱՆ ԵՐԵԿՈ՝ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Ամերիկայի հայկական համագումարը ապրիլի 19-ին կազմակերպեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված համերգ:
Հոգեւոր կատարումներով հանդես եկավ «Սպեղանի» երգչախումբը: Հնչեցին շարականներ, Կոմիտասի հիանալի խմբերգերը, որոնք ունկնդիրների վրա հուզական մեծ ազդեցություն էին գործել: Երգերի մելանուշ ընթացքը հոգեւոր ներդաշնակության եւ հանգստության զգացողություն էր սփռել դահլիճում: Երգչախմբային երաժշտությունը կարծես հանդուրժողականության կոչ լիներ՝ ուղղված ոճրագործներին, եւ միաժամանակ՝ իբրեւ վերքերի բալասան` եղեռն վերապրածների սերունդների համար:

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄՆ ԱՆԿԱՍԵԼԻ ԳՈՐԾԸՆԹԱՑ Է

Օսմանյան Թուրքիայի թուլանալուն զուգընթաց, հպատակ ժողովուրդներն սկսեցին ինքնավարության հույսեր փայփայել։ Հայկական տարրը, որ դարեր շարունակ թուրքական տիրապետության տակ էր, բնականաբար, պիտի հետեւեր մյուս թուրքահպատակ ժողովուրդների օրինակին։ Մանավանդ՝ անկախացած ժողովուրդները՝ հույները, բուլղարները եւ մյուսները հաջողության հասան երրորդ ուժի օգնությամբ, եւ հայերը նույնպես աջակցություն ստանալու ակնկալիք ունեին։ Սակայն հանգամանքներն ի նպաստ հայերի չէին եւ շատ ավելի զորեղ դուրս եկան։ Ամենամեծ խնդիրը պետականության բացակայությունն էր, ինչը խոչընդոտում էր համընդհանուր, ծրագրավորված պայքար եւ դիմակայություն կազմակերպելու հնարավորությունը։

ՏԱՆԿԻՍՏՆԵՐԸ

2010թ. ընթացքում փոխգնդապետ Աշոտ Ղազարյանի հրամանատարությամբ գործող տանկային զորամասը ցուցաբերեց բարձր առաջադիմություն եւ պարգեւատրվեց «ՀՀ ԶՈՒ լավագույն տանկային զորամաս» պատվո դրոշով։
Այցելելով տանկիստներին՝ մենք հետեւեցինք մեքենավարման եւ կրակային պատրաստության ցուցադրական պարապմունքի ընթացքին, զրուցեցինք հաջողության գործում առավել մեծ ներդրում ունեցող զինծառայողների հետ։

ժողովրդական նկարիչ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

Հայրս Այնթափում է ծնվել, ես՝ Եգիպտոսում։ Հայրս լուսանկարիչ էր։ Նա աշխարհի ամենալավ հայրն էր ու մահացավ, երբ ես յոթ տարեկան էի։ Հորս մահից կարճ ժամանակ անց մահացավ նաեւ մեծ մայրս։ Իսկ մեծ հորս թուրքերը մորթեցին Դեր Զորում։ Տասնմեկ տարեկանից հաճախել եմ Կիպրոսի Մելքոնյան վարժարան՝ գիշերօթիկ դպրոց ու սովորել եմ այնտեղ մինչեւ 17 տարեկան։ Մելքոնյան վարժարանը մեծ դպրոց էր՝ մայրաքաղաքից հեռու, բնակչությունից կտրված, տղաների եւ աղջիկների համար նախատեսված մասնաշենքերով։ Այն փոքրիկ Հայաստան էր, հայկական միջավայր։ Մելքոնյան վարժարանում եմ ես ծանոթացել հայոց պատմության, հայ գրականության հետ։ Շատ սիրել եմ մեր արեւմտահայ ու արեւելահայ գրականությունը։

ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ

Մեծ եղեռնը ճղակոտոր արեց Հայոց ծառը, բայց թթենի էր այդ ծառը, հզոր արմատներ ուներ, եւ որքան էլ խփեց խորշակը, որքան էլ հողմեր ու շանթեր տեղացին նրա սաղարթներին՝ ծառը դիմացավ, եւ վերընձյուղվեցին նրա ճյուղերը։ Հայն ապրեց՝ աշխարհին տալով իր հանճարի փայլը, իր ոգու հզոր ճառագումները։ Յաթաղանից փրկված շատ ու շատ հայորդիներ՝ սփռված մոլորակով մեկ, ոչ միայն հաստատեցին ապրելու իրենց իրավունքը, այլեւ դարձան համաշխարհային անուններ՝ փառք ու պատիվ բերելով իրենց ծնած ժողովրդին։

Մտավորականների ընտանիքում ծնվեց եւ մեծացավ Լեւոն Լիսիցյանը։ Հայրը նշանավոր ազգագրագետ, մանկավարժ Ստեփան Լիսիցյանն էր, մայրը՝ Եկատերինան, Թիֆլիսի հայկական առաջին գիմնազիայի հիմնադիրն էր, նույնպես մանկավարժ եւ հասարակական գործիչ։
Բնական է՝ այսպիսի ընտանիքում ծնված զավակը պետք է ձգտեր կրթության։ Լեւոնը, ոսկե մեդալով ավարտելով Թիֆլիսի գիմնազիան, մեկնեց արտասահման եւ ընդունվեց Մոսկվայի համալսարան, սակայն ուսանողական շարժումներին մասնակցելու համար վտարվեց, ստիպված նորից մեկնեց արտասահման եւ ուսումը շարունակեց Վիեննայի համալսարանում։

ԹՈՒՐՔԻԱՆ՝ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետությունը երկարատեւ ու չլուծվող հակամարտության մեջ է Թուրքիայի հետ։ Ուստի Թուրքիայի քաղաքական համակարգն ու պետական գաղափարախոսությունը համարժեքորեն գնահատելու հարցը խիստ կարեւոր է հայկական պետության միջազգային ճիշտ դիրքավորման ու գրագետ արտաքին քաղաքականության կառուցման համար։
Օսմանյան կայսրության փլատակների վրա առաջացած Թուրքիայի Հանրապետությունը արեւմուտքում ավանդականորեն ներկայացվում է իբրեւ մահմեդական աշխարհիկ ժողովրդավարական պետություն։