Հայերեն | На русском | In English

Меню
Категории
Զորամասի ծառայության պետ կապիտան ՔՐԻՍՏԻՆԵ ԻԼԻԿՉՅԱՆ.    Նա, ով մեկ անգամ համարձակվում է թռչել, այլեւս երբեք չի կարողանում մոռանալ այդ զգացողությունը: Այդպես եղավ եւ Քրիստինե Իլիկչյանի պարագայում. նա  ավելի քան քսան տարի առաջ` 14 տարեկանում, կատարեց իր առաջին թռիչքը պարաշյուտով: Ինչպե՞ս նա հայտնվեց երկնքում: Մի անգամ դպրոց էր եկել պարաշյուտային սպորտի ֆեդերացիայի հրահանգիչներից մեկը եւ աշակերտներին առաջարկել, որ սովորեն թռչել: Թեպետ Քրիստինեն երկու տարով փոքր էր թռչելու համար թույլատրելի տարիքից, որպես նման ցանկություն արտահայտած միակ աղջկա՝ նրան թույլ տվեցին: Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցեց բազում մրցումների: Ավելի քան 1800 թռիչք է կատարել, սակայն ամենահիշվողը առաջինն էր, քանի որ առաջին անգամ կյանքում հայտնաբերեց, որ մի տարածության մեջ է, ուր բռնելու տեղ չկա.   «Մոտեցել էինք ուղղաթիռի  դռանը: Երկրորդը ես պետք է թռչեի, ինձնից առաջ էլ մի հաղթանդամ երիտասարդ էր: Նա վախեցավ եւ չհամարձակվեց, իսկ ես, չսպասելով հրահանգչի կարգադրությանը, նետվեցի ցած: Վախ չէի զգում: Քանի դեռ ազատ անկման մեջ էի, ուզում էի երկնքից մի լավ ուսումնասիրել երկիրը, բայց  տարածությունն այնքան արագ էր կրճատվում, որ միայն զգացի ոտքերիս հպումը հողին»:   1992 թվականից Ք. Իլիկչյանը զինվորական է: Նախ՝ համալրեց ռուսական բանակի շարքերը, այնուհետեւ, երբ կազմավորվեց հայկական բանակը, դարձավ պարաշյուտային հրահանգիչ:  Ամուսինը` պարաշյուտային սպորտի ֆեդերացիայի նախագահ, գնդապետ Ա. Իլիկչյանը,  Քրիստինեի առաջին մարզիչն է, այնուհետեւ գրեթե միաժամանակ դարձան զինվորական, այսօր էլ ծառայության ոլորտում համագործակցում են. Քրիստինեն զինվորների համար դասախոսություններ է կարդում, մարզում նրանց, նախապատրաստում երկնքի հետ ծանոթությանը, իսկ ամուսինը  գնահատում է վերջնական արդյունքը` թռիչքը:   Քրիստինեն ասում է, որ ամուսինը ըմբռնումով է վերաբերվում իր  աշխատանքին եւ կարծում է, որ օդում բոլորը հավասար են. «Բանակը ինձ ավելի հասուն դարձրեց, պատասխանատու  կյանք սկսվեց ինձ համար: Ուրախ եմ, որ իմ գիտելիքներն ու հմտությունը կարող եմ ծառայեցնել մեր ազգային անվտանգության ապահովման գործին»:
(Հայերեն) ՄԵՆՔ …ԱՅՍՕՐ

Извините, этот техт доступен только в “Հայերեն”.