Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Մարզաշխարհ

ՀԱՅ ԴՅՈՒՑԱԶՈՒՆԸ՝ ԱՇԽԱՐՀԻ  ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ

Լաս Վեգասում ընթացող Աշխարհի վարկանիշային առաջնությունում հայ դյուցազուն Արթուր Ալեքսանյանը, տպավորիչ գոտեմարտերում հաղթելով ճապոնացի, նորվեգացի, ուկրաինացի, ռումինացի ըմբիշներին, դուրս եկավ եզրափակիչ: Այստեղ նրան էր սպասում իրանցի տիտղոսավոր ըմբիշ` 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերի չեմպիոն Ղասեմ Ռեզայիին, որին Արթուրն արդեն մեկ անգամ հաղթել էր նախորդ աշխարհի առաջնությունում: Առաջին իսկ րոպեներից Արթուրն իր ձեռքը վերցրեց մենամարտի ընթացքն ու վաստակեց առաջին երկու միավորը: Երկրորդ մրցափուլում եւս Ալեքսանյանն անկասելի էր եւ տոնեց գեղեցիկ հաղթանակ` դառնալով Աշխարհի կրկնակի չեմպիոն:

ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ

Աշխարհահռչակ հայ շախմատիստ, գրոսմայստեր, Հայաստանի բազմակի չեմպիոն, համաշխարհային շախմատային օլիմպիադայի եռակի հաղթող, մինչեւ 20 տարեկանների աշխարհի կրկնակի հաղթող, աշխարհի գավաթակիր, բազմաթիվ գերմրցաշարերի հաղթող, «կույր» եւ «արագ» շախմատի «Ամբեր» մրցաշարի քառակի հաղթող:

ԱՐԹՈՒՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ

Մարմնամարզիկ, համաշխարհային ուսանողական մարզական խաղերի չեմպիոն, ՀՀ բազմակի չեմպիոն ու մրցանակակիր:

ՄԵԴԱԼՍ ՆՎԻՐՈՒՄ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ

Այս մեդալի համար երկար ու դժվարին ճանապարհ եմ անցել: Ինձ համար այնքան ուրախ չեմ, որքան իմ երկրի` Հայաստանի համար: Մենք Բաքվում ենք, այս հողում, կռվի ենք դուրս եկել, հաղթանակ գրանցել, կա այդ կռվի արդյունքը, կա մեդալ, քայլ է արվել, ապացուցվել է բոլորիս կողմից, որ մենք՝ հայերս, ուժեղ ենք, մենք կռվող ենք, մենք անվախ ենք:

ՄԱՐԶԱՆՔԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԱՊՐԵԼԱՁԵՎ

Ֆիզիկական պատրաստությունը զինծառայողների մարտական պատրաստության կարևոր բաղադրիչներից է, որը սակայն չի սահմանափակվում ծառայության ժամկետով: Զորակոչիկի ֆիզիկական պատրաստությունն սկսվում է ընտանիքից, մանկապարտեզից, դպրոցից, ամրապնդվում զորամասում:

ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆԸ. ԱՐՄԵՆ ՆԱԶԱՐՅԱՆ

Հունա-հռոմեական ոճի ըմբշամարտիկ Արմեն Նազարյան

ԱՆԴՈՆՅԱՆԸ... ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԱՆԴԱՄ

«Ֆրանսիական «Մարսել» ակումբի երիտասարդական թիմի պաշտպան Գաել Անդոնյանը հանդես կգա ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում»,- ասել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
20-ամյա շնորհալի ֆուտբոլիստը մարտի 21-ին կժամանի Հայաստան: Նա կստանա ՀՀ քաղաքացիություն և կհամալրի մեր ազգային թիմը: Այս մրցաշրջանում Անդոնյանը մեկ անգամ հանդես է եկել նաև «Մարսելի» գլխավոր թիմի կազմում: