Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Մարզաշխարհ

ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՆ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ

Մեկ ամիս շարունակ ֆուտբոլի երկրպագուների ուշադրության կենտրոնում գտնվող Եվրոպայի առաջնությունն ավարտված է: Փարիզի «Ստադ Դե Ֆրանս» մարզադաշտում չեմպիոնության համար պայքարեցին Ֆրանսիայի և Պորտուգալիայի ազգային հավաքականները:

ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «ԵՐԱԶԱՆՔՍ ԻՐԱԿԱՆԱՑԱՎ»

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, տեղափոխվելով անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», որի հետ կնքել է չորս տարվա պայմանագիր, ֆուտբոլի պատմության մեջ դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, ով հանդես կգա Անգլիայի պրեմիեր լիգայում:

ԱՌՈՂՋ ՄԱՐՄՆՈՒՄ` ԱՌՈՂՋ ՀՈԳԻ

Նախապես հաստատված պլանի համաձայն՝ նախատեսվել էր անցկացնել սպորտային միջոցառումներ: Առաջնորդվելով «Առողջ մարմնում` առողջ հոգի» կարգախոսով` հունիս 26-ին Կապանի զորամասի հրամանատարությունը կազմակերպել էր բազմաբնույթ սպորտային խաղեր: Ուշագրավ է, որ մարզական տոնին մասնակցում էին նաև սպաները, որոնք իրենց ներկայությամբ է՛լ ավելի հետաքրքիր դարձրին միջոցառումը:

ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է «ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ»

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի եւ գերմանական ակումբի ղեկավարության բանակցություններն ընթանում էին բավականին լարված իրավիճակում: «Բորուսիան» չէր ցանկանում վաճառել հայ ֆուտբոլիստին Անգլիայի 20-ակի չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդին»: Գերմանական Bild-ը գրում է, որ բանակցություններն այնքան լարված են եղել, որ դրանցից մեկի ժամանակ տաքարյուն իտալացին նույնիսկ աթոռն է մի կողմ նետել:

ԵՎՐՈՊԱՆ՝ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՏԵՆԴՈՒՄ

Ֆուտբոլային գերտերությունները հաղթահարեցին առաջին փուլի արգելքը: Ռուսաստանի Դաշնության հավաքականը, որը լուրջ հավակնություններով էր Ֆրանսիա մեկնել, վաստակեց ընդամենը 1 միավոր և ստիպված եղավ հավաքել ճամպրուկները: Առաջնության հայտնություններն են Իսլանդիայի, Ալբանիայի, Հունգարիայի, Հյուսիսային Իռլանդիայի և Ուելսի հավաքականները:

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ

1970 թվականին Մեքսիկայում անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնության նախընտրական հանդիպումները Սալվադորի և Հոնդուրասի հավաքականների միջև դրամատիկ ավարտ ունեցան. երկու երկրների միջև սկսվեցին ռազմական գործողություններ: Պատերազմը պատմության մեջ մտել է «ֆուտբոլային» անվամբ: Իհարկե, ֆուտբոլն ընդամենը առիթ էր:

Հարություն Մերդինյան

Երբ դուրս ես գալիս միջազգային մրցահարթակ, չես մրցակցում այս կամ այն մարզիկի հետ, այլ քո երկիրն է չափվում այլ երկրների հետ: Ու կարևորն այն է, որ քո երկիրը հաղթի, որ հնչի քո երկրի հիմնը: Ու երկրորդական է` դո՞ւ հաղթանակ կբերես երկրիդ, թե՞ ընկերդ: