Հոգևոր-մշակութային
Հայոց բանակի հարգարժան սպաներ և զինծառայողներ
Քրիստոսի հրաշափառ հարության ավետիսն եմ ցանկանում փոխանցել ամենքիդ, որ կյանքի հաղթանակն է մահվան նկատմամբ, լույսի հաղթանակը՝ խավարի նկատմամբ և հույսի հաղթանակը՝ անհուսության նկատմամբ։
Քրիստոնեական տոների շարքում կարևոր և առանցքային են Ս. Ծննդյան և Ս. Հարության տոները, որոնք մեզ են ավանդվել դեռևս առաքելական ժամանակներից: Քրիստոսի հրաշափառ Հարությունը մարդկության պատմության ամենակարևոր ու առանցքային իրադարձությունն է:
Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խնձորուտ և Նոր Ազնաբերդ գյուղերը, որոնք միմյանցից ոտքով անցնելու հեռավորության վրա են, մարզկենտրոնից 42 կմ հարավ-արևելքում են գտնվում՝ Վայոց ձորի լեռների հարավային բարձրադիր լանջին։
Դարեր շարունակ Հայաստանը մշտապես գտնվելով պատերազմական գոտում, գոյատևման համար ազգային-ազատագրական պայքար է մղել թշնամու դեմ։ Հայ կինը սուրը ձեռքին թև ու թիկունք է եղել մարտնչող զինվորներին՝ կռվի դաշտում գոյամարտի ժամանակ դառնալով քաջարի մարտիկ, իսկ թիկունքում՝ բուժել, խնամել ու օգնել նրանց։
Արևով ողողված, արևոտ քարով կառուցված տաճար։ Ահա այսպես են ճարտարապետները բնութագրում Ախուրյան գետի ձախ ափին, Անիպեմզա գյուղի մոտ գտնվող հայկական վաղ քրիստոնեական ճարտարապետության գոհարներից մեկը՝ Երերույքի տաճարը, որ հիմնվել է IV-V դարերում։ Տաճարը կառուցված է Անիի բաց նարնջագույն տուֆից։