Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍԸ ՆՎԻՐՅԱԼՆ Է

Զրույց նկարիչ ԽԱՉԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ

ՀԱՅՔ. «ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԹԱՆԿԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ Է»

Աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանը, ինչպես շատ հայոց մեծեր, կյանքի մայրամուտին հոգեկան պահանջ է զգացել իր անցած ճանապարհի մասին կիսվելու հարազատ ժողովրդի հետ, գրի առնելու իր հուշերը։ Եվ գրի է առել, բայց ընդամենը… 4 էջ։ Հուշագրությունը, որ վերնագրել էր «Կյանքիս հիմնական պահերը», փաստորեն, մնացել է կիսատ։

ՀԱՅԵՐԸ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ

Հայ-լեհական բարեկամությունն ու մշակութային կապերը դարերի պատմություն ունեն։ Լեհաստանի հայ գաղթօջախը բացառիկ կարևոր դեր է խաղացել երկրի հասարակական-տնտեսական ու մշակութային կյանքում։ Հայերին բազմաթիվ արտոնություններ են տրվել Լեհաստանում, ունեցել են մեծ հեղինակություն։ Հայ զորախմբերը լեհական բանակի կողքին հերոսաբար կռվել են Լեհաստանի թշնամիների դեմ։

ՀԱՅՔ

Մաքսիմ Գորկին 1928-ին այցելել է Հայաստան, հիանալի տողեր գրել Դիլիջանի կիրճի եւ Սեւանա լճի գեղեցկության, Երեւանում ծավալվող շինարարության, հայկական տուֆի, թանգարանների մասին։

ԳԵՎՈՐԳ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. ԵԹՈՎՊԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ ՀԵՂԻՆԱԿԸ

Գևորգ Նալբանդյանի ծննդյան թվականն անհայտ է, միայն գիտենք, որ ծնվել է Արևմտյան Հայաստանի Այնթապ քաղաքում։ Մեծ եղեռնի տարիներին կորցնելով ծնողներին ու հարազատներին՝ որբախնամ կազմակերպությունների շնորհիվ ստանում է երաժշտական կրթություն։ Հայտնի է, որ երաժշտության տեսությունն ուսուցանել է անձամբ Մեծն Կոմիտասը։

ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՂԿԻ ՍՏԵՂԾՈՂԸ

ԱԳՆԵՍ ՋՈԱՔԻՄ (ԱՇԽԵՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ)
Հայերը Սինգապուրում հաստատվել են 18-րդ դարի վերջերից։ Չնայած փոքրաթիվ են, սակայն մեծ ներդրում ունեն գիտության, կրթության, տնտեսության և առևտրի բնագավառներում, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում։

ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱՄԱԿՆԵՐԸ»

Վերածննդի դարաշրջանի մեծագույն դեմքերից մեկն է Լեոնարդո դա Վինչին (1452-1519), նկարիչ, քանդակագործ, գիտնական, ճարտարապետ եւ ճարտարագետ, մաթեմատիկոս, մարդաբան, փիլիսոփա։