Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

ՓԱՌԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Առանց երկմտելու կարող ենք ասել, որ՝ այո՛, փառասիրությունը մեղք է` այն էլ` մահացու, քանի որ զավակն է հպարտության, իսկ հպարտությունը՝ գլուխը բոլոր մեղքերի, որոնք մարդուն տանում են հավիտենական կործանման: Փառասիրությունից ծնվում են փողասիրությունը եւ ցանկասիրությունը: Մեղքի այս երկու ծառերից էլ ճյուղավորվում են սնափառությունը, նախանձը, ատելությունը, բարկությունը, որոնք էլ իրենց հերթին ծնում են անհամար կրքեր: Փառասեր մարդը չի կարող երջանիկ ապրել, որովհետեւ նա անհանգստանում է միայն իր փառքի համար եւ արհամարհում է մյուսներին:

ԿԱՄՔ

– Վաչիկը հին կռվող է,- ասացին,- լա՜վ կռվող է։ Մասնակցել է բոլոր մարտերին։ Եթե վիրավոր ու ապաքինվելիս է եղել (իսկ վիրավորվել է երեք եւ կոնտուզիա է ստացել երկու անգամ), դադարներ են եղել նաեւ ռազմաճակատներում, կամ՝ դիրքային մարտեր։ Ու դեռ լրիվ չապաքինված, գլխավորել է իր դասակը Մարտակերտում՝ Բաշ Գյունեփայայից մինչեւ Ղազանչի, Ճիլոտից՝ Հեռուստաաշտարակ, Աղդամից՝ Ֆիզուլի, Ջաբրայիլից՝ Ժդանով…

ՖՐԱՆՍԻԱՑԻՆ

Նա Մերուժան Վարդանյանն էր. հորս Ռուշան հորեղբոր հինգ տղաներից մեկը։ 1960-ականների սկզբներին Ֆրանսիայից Մերուժանն ընտանիքով վերադարձավ հայրենիք՝ Գառնի։ Հայրս մեր ազգի ջահելների հետ գնացել էր նրանց դիմավորելու, տուն բերելու, երբ հետ եկավ, մորս ասաց. «…Պատերազմի ժամանակ գերի է ընկել, փախել է համակենտրոնացման ճամբարից, անցել է Ֆրանսիա ու միանալով պարտիզաններին՝ կռվել է Ֆրանսիայի ազատագրության համար։ Հա՛, մի թեւը չկա, այն թողել է Ֆրանսիայի անտառներում…»։ Հետո հայրս ու մայրս պայմանավորվեցին, որ մի օր միասին կգնան ու ավելի մոտիկից կծանոթանան ֆրանսիացիների հետ։

Ամուսնուս՝ Նարվիկ Գեւորգյանի զոհվելուց հետո, ես իմ չորս երեխաների հետ ապրում էի Խծաբերդում,- վերհիշում է Նարվիկի կինը՝ Արեւիկ Բեգլարյանը։ -Ամեն երեկո, երբ մութը գյուղ էր իջնում, Նարվիկի Ռիպա մայրը քայլում էր սենյակի այն անկյունը, որտեղ կախված էր նավթի լամպը։ Լամպը վառելը տևում էր մի ամբողջ հավերժություն։ Լամպի կողքին էր որդու մեծադիր լուսանկարը՝ ժպիտը դեմքին։

…Տեսա, որ բյուրավոր ու բյուրավոր ծննդաբեր մայրեր սեւահեր
Իրենց նորածին զավակները ձեռքերնուն մեջ ու խելահեղորեն դեպի վե՜ր
Արյունոտած հորիզոններուն ամբարձուցին,
Զանոնք առավոտին ճառագայթներուն խորը մխրճելով,
Աստվածածին լույսերուն մեջ մկրտելու համար…

ՔՈ ԽՈՍՔԵՐՈՎ ՊԻՏ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՍ...

Այս խոսքերն արտասանվել են Սողոմոն Իմաստունի բերանից շատ վաղուց, բայց այսօր էլ այժմեական են, որովհետեւ մեր առօրյայում կամա թե ակամա շատերն ընկնում են հենց այս մեղքի մեջ։ Ցավալին այն է, որ շատ հաճախ հայհոյելը մեղք ենք համարում, ավելին՝ նույնիսկ չենք էլ ցանկանում ուշադրություն դարձնել այդ նողկալի երեւույթին՝ այն համարելով չնչին մի բան կամ էլ լավագույն դեպքում, եթե անդրադառնում էլ ենք, ապա ամեն կերպ աշխատում ենք արդարացնել ինքներս մեզ՝ ասելով, որ հայհոյելն ուղղակի պահից դրդված էր կամ որեւէ դիտավորություն չպետք է դրա մեջ տեսնել եւ փնտրել։

ԲԱՑԱԿԱ Է ՄԻԱՅՆ ՄԵԿ ՊԱՀ

Տավուշի Վերին Կարմիրաղբյուր գյուղում 1969թ. փետրվարի 14-ին ծնված Վոլոդյա Դարբինյանը զոհվեց 1992-ի օգոստոսի 8-ին՝ Արծվաշենի բնակչության տեղաշարժի ընթացքում, շրջափակման մեջ՝ իր 12 նահատակ ընկերների հետ փրկելով գյուղի բնակչությանը։
Այդ օրը Վոլոդյան կբոլորեր իր ծննդյան 25 տարին։ Եռաբլուրում հավաքվել էին Արծվաշենի 12 նահատակների հարազատները՝ վշտակցի միությամբ մի ընտանիք դարձած։
Սեղանին բուրում է Վոլոդյայի Նվարդ մայրիկի թխած հացը, ծփում է արնագույն գինին։