Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

Ո՞Վ Է ԿԻՆԸ

Մի հին լեգենդ կա տղամարդու և կնոջ ծագման մասին: Կար ժամանակ, երբ մարդը երկսեռ էր: Նրա ուժը, խելքը, գիտելիքները համարյա հասնում էին աստվածային մակարդակի: Այդժամ, վախենալով հզոր մրցակցից, աստվածները մարդուն բաժանեցին երկու մասի` տղամարդու և կնոջ: Եվ այդ օրվանից յուրաքանչյուրը փնտրում է իր կեսին…
Կին… Ո՞վ է նա, կամ ի՞նչ է նա:

Ժամանակի հետ փոխվում են ազգային սովորույթներն ու նոր տեսք ստանում, սակայն միշտ էլ պահպանվում է դրանց բուն իմաստը: Հայկական խոհանոցի ամենասիրվածների շարքին դասվում է խաշը: Հատկապես ձմռան մռայլը փոքր-ինչ թոթափելու և ընկերների հետ հանդիպելու ևս մի առիթ է այն, որովհետև ոչ մի հայ առանց իր ընկերների և բարեկամների խաշի սեղան չի նստի: Հնում խաշին ներկա էին լինում միայն տղամարդիկ, իսկ այսօր դա հաճելի հավաքույթ է նաև կանանց համար: Խաշը պատրաստում են տավարի տոտիկներից, որոնք երկար եփվելուց ոսկորից առանձնանում են:

Ուղղաթիռը թեթև ճոճվելով սահում էր ամպերի փաթիլների վրայով։ Սկզբում ոչինչ չէր երևում։ Եվ հանկարծ բացվեց ինձ համար ցավալի մի տեսարան՝ Լաչինի ավերակ ու անշունչ տները, այգիները։ Այնքան սոսկալի էր, որ ակամա խղճացի ադրբեջանցիներին, որ արցունքն աչքին, անեծքը շուրթերին թողել են տունն ու տեղը, իրենց օջախը, ապրուստը։ Սիրտս լցվեց։ Ինքս իմ աչքին թուլամորթ երևացի (ախր, գնում էի պատերազմ, գնում էի կռվելու և հաղթելու) և անմիջապես էլ սկսեցի սփոփել ինձ. «Մեղքն իրենցն է. մենք ազատագրում ենք մեր բուն՝ հայկական տարածքները»։

Ե.    ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՊԱՏԳԱՄԱԽՈՍԸ

19-րդ դարը լուսավորության, ժողովրդավարական գաղափարների լայն տարածման, խավարի և հետամնացության դեմ պայքարի դար էր, հարյուրամյակ, որը նշանավորվեց հեղափոխություններով, գիտության աննախադեպ նվաճումներով, գյուտերով ու հայտնագործություններով։ Շատ ժողովուրդների համար դա զարթոնքի և վերածննդի բեղմնավոր մի շրջան էր, որը փառավորապես մտավ պատմության մեջ։

Տարիները եկան անցան
Մանուկները զինվոր դարձան,
Հայրենիքն է նրանց կանչում,
Հայոց հողն են պաշտպանելու։

Օ՜, հայրենիք որդեկորույս
Թող ինձ այսօր կին-զինվորիս,
Որ չի կորցրել հավատ ու հույս,
Լուռ խոնարհվել շիրմաց առջև քո զոհերի:

Երբ անցնում եմ ամեն անգամ
Մեր դպրոցի մեծ սրահով,
Բռնկվում եմ ոսոխի դեմ
Ատելության բորբ կրակով: