Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

«ՀՈԳՈՒՍ ԵՐԳԸ՝ ԶԻՆՎՈՐԻՆ»

Ես Գյումրիում եմ ծնվել։ Հայրս սպորտի վարպետ էր, ըմբշամարտիկ, մարզիչ, մայրս տնային տնտեսուհի էր։ Մենք չորս երեխա էինք՝ երկու տղա, երկու աղջիկ, ես ընտանիքի ամենակրտսերն էի։ Համարձակ, ժիր, չարաճճի երեխա էի, սիրում էի ուշադրություն գրավել։ Ձայնային տվյալները մորիցս եմ ժառանգել, նա շատ լավ երգում էր, հիմնականում՝ ժողովրդական երգեր։ Ես մանկապարտեզի երգչուհին էի եւ մանկական երգերի փոխարեն երգում էի մորիցս լսած երգերը՝ «Դլե յամանը», «Մաճկալը», «Լանջեր մարջանը»։

«ՄԻԱՅՆ ԹԵ ԴՈՒ ԱՊՐԵՍ...»

Նոյեմբերի 27-ին Գրողների միության մեծ դահլիճում տեղի ունեցավ զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված Ասպրամ Ծառուկյանի «Միայն թե դու ապրես…» երկհատորյակի շնորհանդեսը, որին մասնակցում էին Արցախյան ազատամարտի մասնակիցներ, զոհված ազատամարտիկների մայրեր, գրողներ, լրագրողներ, զինվորականներ, հասարակական գործիչներ:

ԶԻՆՎՈՐ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ

«Եթե ընկնեմ Հայրենիքիս պաշտպանության դիրքերում (զի առանց զոհ չիք հաղթանակ), ապա այն ժամանակ, սիրելի ընկեր, Դուք կպատմեք իմ բալիկներին, իմ բոլոր ծանոթ և անծանոթ բարեկամներին, որ Թաթուլ Հուրյանը իր ժողովրդի պատիվը, իր Հայրենիքը ամեն ինչից բարձր էր դասում և զոհվեց դրա համար…»,-գրում է Սուրմալու գավառի Թեջրլու գյուղում, շինականի ընտանիքում 1912 թվականին ծնված բանաստեղծը: Նոյեմբերի 21-ին Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ Հայրենական պատերազմում զոհված բանաստեղծ Թաթուլ Հուրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշ երեկո: Միջոցառմանը ներկա էին գրական գործիչներ, մայրաքաղաքային գնդի սպաներ, Արմավիրի մարզի Արազամփ գյուղի Հուրյանի անունը կրող դպրոցի աշակերտներ, որ ներկայացրին գրողի պոետական տողերը:

«ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆԸ»

«20-ամյա հերոսական ճանապարհի հուշերով, ազգային հպարտության զգացումով, գալիք հաղթանակների հանդեպ անխախտ հավատով… ու հույսով, որ հայոց բանակի 20-ամյա տարեգրությունը ոգեշնչման աղբյուր կդառնա բազմաթիվ հայրենասեր սերունդների համար»,- ահա այս ուղերձով է սկսվում Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի «Հայկական բանակի 20-ամյա տարեգրությունը» ստվարածավալ գիրքը։ Այն ազգային բանակի ակունքներում կանգնած և նրա ձևավորման ու կայացման գործում հենքային դերակատարում ունեցող զինվորականի հիշողություններն են զինված ուժերի անցած ուղու մասին։ Այն Արցախյան պատերազմի զորահրամանատարի մտորումներն ու հույզերն են ազատամարտի տարբեր դրվագների՝ վերելքների ու վայրէջքների, պարտությունների ու հաղթանակների շուրջ։ Այն ռազմագետի քննախույզ ու անաչառ վերլուծություն է՝ մտավորականի բարոյական շեշտադրումներով ու գնահատականներով։

ՓԱԹԻԼԸ

Անծայրածիր տիեզերքում իրարանցում էր տիրում: Միլիոնավոր տարիների ընթացքում անթիվ անգամներ պատահածն այժմ խելքահան էր արել բոլորին: Պատճառն այն էր, որ երբևէ եղած բոլոր ստեղծվածներից ամենափխրունին երկրային ինչ-որ ուժ ստիպում էր թախծել…

ԾԱՌԱՅԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի` Մատենադարանի նորակառույց մասնաշենքի շքեղաշուք դահլիճն իր գոյության ընթացքում առաջին անգամ էր հյուրընկալում այդքան մեծաքանակ բարձրաստիճան զինվորականների։ Նրանց հետ էին նաև հանրապետությունում ճանաչված պատմաբան-գիտնականներ, նախկին ազատամարտիկներ, Ղարաբաղյան շարժման ղեկավարներ, մանկավարժներ, ուսանողներ։ Առիթը ռազմական պատմաբան-թանգարանագետ Ռաֆայել Թադևոսյանի «Դրվագներ հայոց ռազմական պատմությունից (XIX-XX դարեր)» մեծածավալ աշխատության և նրան կից 17 ռազմապատմական-ուսումնական քարտեզների` 1826-28 թթ. ռուս-պարսկական պատերազմից մինչև Շուշիի ազատագրում, շնորհանդեսն էր։

ՍԻՐՈ ԲԱՐՁՈՒՆՔԻՆ...

Ֆիդայիների փոքրաթիվ ջոկատն անցնում էր տափաստանով: Թշնամու հետքն անգամ չկար. նահանջ չէր, այլ փախուստ` անկանոն, անկարգ: Եվ չնայած հոգնությանը` ֆիդայիները հետապնդում էին թշնամուն:
Տափաստանում ծանր լռություն էր, որը երբեմն խախտվում էր լեշակեր թռչունների ձայնից, որոնք իրենց կռնչյուններով մահվան սաստկացող սպառնալիքն էին ցանում-տարածում այդ ամայի տափարակի վրա:
Ամեն ինչ լուռ էր` մեռնելու աստիճան:
Բոլորի մտքերը սառել էին, ավելի ճիշտ` չորացել: Միայն քայլելով էին զգում ապրելու տենչը…