Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐ

Վերջերս ծանոթացա մի լուսավոր, ազնիվ աղջնակի հետ։ Մաքուր է, զուլալ ինչպես հայրենի Արցախի աղբյուրները։ Ծնվել է Հադրութում։ Երկու քույր են։ Երբ 1993-ին հայրը զոհվեց, ինքը չորս տարեկան էր, քույրը՝ Լուսինեն՝ երկու։ Լուսինեն շատ ծանր տարավ Շահեն հայրիկի կորուստը։ Մանկության լուսանկարում ինքն է, քեռու աղջիկը՝ Քնարը, Լուսինեն, որը լուսանկարներում միշտ տխուր է, ինքնամփոփ… Հետո՝ 1994-ին, զոհվեց Էրիկ քեռին, որը կոնսերվատորիայի ուսանող էր եւ օպերային երգչի իր փայլուն ապագան մի կողմ թողած, եկել էր ծննդավայրը պաշտպանելու։ Իսկ մինչ ընդհարումները, մյուս քեռին՝ Էմիլը, Արցախը Հայաստանին միացնելու ստորագրահավաքի նախաձեռնողն էր, կազմակերպիչը, այդ ստորագրությունները Մոսկվա ուղարկողներից…

ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔ

Գևորգը զոհվեց 1993 թվականի մարտի 31-ին, Վակունիսում՝ Քարվաճառի մարտական գործողությունների ժամանակ։ Ծանր է անգամ վերհիշել այդ օրվա մարտերը։ Այդ օրը զոհվեցին Վուրգը, Վոլոդյան, Գևորգը, Վահանը, Հրայրը… 10 զոհ տվեցինք՝ թանկ ու նվիրական անուններ, տղաներից 13-ը վիրավորվեցին։ Գևորգի որդին՝
Հակոբը, արդեն 20 տարեկան է։ Փոքր էր, շատ էր փոքր, երբ զոհվեց հայրը։ Հասակ առավ, մեծացավ Անուշ տատի օրորներով, Անուշ տատի որդու մասին հիշողություններով։

ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԱՅԱՑՔ

– Թերևս արժեր քեզ ավելի մոտիկից ծանոթացնել Արիստոտելի հետ: Նա պաշտում է այդ թեմաներով զրույցները, – աշխուժացավ Ալեքսանդրը, և նրա աչքերում ուրախ կրակ առկայծեց: Դարեհի շշուկը վերածվեց ընդհատվող անձայն ծիծաղի:
– Դու մսից ու արյունի՞ց ես սարքած, – ծաղրանքով հարցրեց արքայից արքան և, ընդհուպ մոտենալով Ալեքսանդրին, ափով հպվեց նրա այտի կոշտ մազերին, – ի՜նչ նման է մարդու:

ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԱՅԱՑՔ

Դարեհը մի պահ լռեց, խորաթափանց հայացքով երկար նայեց իշխանին ու շարունակեց.
– Բհադանապալը գուշակեց, որ ձիավորը գալու է ինձանից հետո, իմ իսկ հետքերով և այստեղ իր մահն է գտնելու:
– Պատմի՛ր Ալեքսանդրին, գուցե դա նրան կանգնեցնի՞, – ծաղրանքով ասաց իշխանը և շփոթվեց` բախվելով Դարեհի լուրջ հայացքին:
– Դու այդպես էլ ոչինչ չհասկացար: Ալեքսանդրն արդեն այստեղ է գալիս ինձ հետ բանակցելու:
Հանկարծ պալատի դռները բացվեցին, և ներս մտավ անհանգստացած Արտավազդը:
– Հույները, – խուլ ասաց նա և Դարեհին տեսնելով` սայթաքեց:

«ԼԵՌՆԱՅԻՆ   ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

Գարիկ Նազարեթյանը, Հակոբ Սաֆարյանը, Գարիկ Գրիգորյանը ծառայում են տարբեր զորամասերում։ Գարիկ Նազարեթյանը Գյումրիից է, մյուս Գարիկը՝ Սիսիանից, իսկ Հակոբը՝ Երևանից։ Այստեղ իրար հանդիպել են, ծանոթացել, ու երբ ծիծաղի, աշխույժ զրույցի ձայն է լսվում, հանգստացողները նույնպես ժպտում են։ «Ուրախ տղաներն են,- ասում են նրանք,- տեսնես էս անգամ ի՞նչ անեկդոտ են պատմում»,- ու շրջապատում են նրանց։

ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԱՅԱՑՔ

Ցնցված ու ոգևորված, նախնիների հնագույն դրոշի շուրջը բռունցքված, որպես եռացող ահեղ լավա, ընթանում էին նրանք զորագնդի վրա, դեպի անխուսափելի մահ, և իշխանը հաստատ գիտեր, սա նրանց կյանքի վերջին գրոհն է:
Զորագունդն անսպասելիորեն կանգ առավ: Իշխանը լսեց, թե ինչպես մակեդոնացիների շարքերում բարձր հնչեց հրամանը, տեսավ` ինչպես իրենց կորցրած, քարացան առջևում կռվող հայ հեծյալները: Նրանց թիկունքում Թորգոմը, Արտավազդի վիրավոր մարմինը խնամքով իր ձիու վրա տեղավորելով, քառարշավ սլացավ դեպի ինքը` շարժվելով կանգ առած փաղանգին զուգահեռ:

Դու, հա՛յ զինվոր, քաջ ու բարի,
Արթուն պաշտպանը մեր երկրի,
Եղի՛ր հպարտ ու մի՛շտ արի,
Ու տա Աստված դեռ բյուր տարի։