Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Սոցիալ-իրավական

Վերջերս զորամիավորման մոտոհրաձգային զորամասերից մեկում տեղի է ունեցել արտագնա դատական նիստ:
Պարտադիր ժամկետային զինծառայող, հրաձգային դասակի վարորդ, շարքային Նազարեթ Պարոնյանը օգոստոսի 23-ի երեկոյան անվանականչից հետո զորամասի շտաբի մոտ ածելիով ձախ նախաբազկի շրջանում կատարել է բազմաթիվ կտրվածքներ, որոնք թեեւ խորը չէին, սակայն պատճառել են մարմնական թեթեւ վնասվածքներ: Դեպքի մասին առաջինն իմացել է ընկերներից մեկը, որն այդ մասին տեղեկացրել է վաշտի հերթապահին: Ապա նրան օգնել են, որ ինքնախեղված վիճակում ներկայանա գումարտակի հրամանատարին, որը դեպքի մասին իսկույն տեղեկացրել էր զորամասի հրամանատարին:

Հերթական անգամ ապացուցվեց, որ զինված ուժերում տեղի ունեցող ոչ մի հանցագործություն անհետեւանք չի մնում, եւ որ իրավապահ մարմինները խստագույնս պահպանում են հավատարմությունը օրենքի տառին ու սկզբունքներին։ Մեկ անգամ եւս հաստատվեց, որ յուրաքանչյուր զինծառայող, անկախ ուսադիրներին ունեցած աստղերի քանակությունից, զբաղեցրած պաշտոնից ու դիրքից, պարտավոր է գիտենալ, որ հանցագործությանը հետեւելու է անխուսափելի պատիժը ու այն լինելու է անզիջում, արդարացի՝ համահունչ կատարված հանցագործության բնույթին եւ հասարակական վտանգավորության աստիճանին։
Այս անգամ խոսքը վերաբերում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճռին, որի համաձայն՝ ծանր հանցագործության մեջ մեղադրվող մի շարք նախկին զինծառայողներ ստացան իրենց արժանի պատիժը՝ դատապարտվելով օրենքի ամբողջ խստությամբ։

Հոկտեմբերի 5-6-ը Երեւանում անցկացվեց «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական ապահովվածության արդի խնդիրները ԱՊՀ-ում» թեմայով միջազգային կոնֆերանս, որը կազմակերպվել էր Լոնդոնի Էկոնոմիկայի դպրոցի ֆինանսավորմամբ եւ «Զինվորի մայր» ՀԿ աջակցությամբ: Կոնֆերանսին մասնակցում էին ներկայացուցիչներ Ռուսաստանից, Տաջիկստանից, Ուկրաինայից, Բելառուսից եւ Հայաստանից:
«Զինվորի մայր» ՀԿ նախագահ Գրետա Միրզոյանը տեղեկացրեց, որ նման կոնֆերանսներ կազմակերպվել են նաեւ Ռուսաստանում եւ Բելառուսում: Դրանց նպատակը զինծառայողների սոցիալական ապահովվածությունը բարելավելու ուղիներ առաջարկելն է:

Զինվորական կանոնագրքերում հստակորեն ամրագրված են զինծառայողների իրավունքներն ու պարտականությունները, եւ սահմանված է, որ զինծառայողին անվանարկելը, սպառնալը, նրա կյանքի, առողջության կամ ունեցվածքի նկատմամբ բռնանալը առաջացնում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն՝ անկախ այդ անողի զինվորական կոչումից ու պաշտոնից։

հաջողությունները, մանր ու մեծ ձեռքբերումները կայանում են հրամանատար-ենթակա ամուր կապի, փոխադարձ հարգանքի ու վստահության շնորհիվ։ Եվ ընդհակառակը՝ համարյա թե բոլոր դժբախտ պատահարների ու թերացումների պատճառը բոլոր կարգի հրամանատարների ու ենթակաների ոչ ճիշտ փոխհարաբերություններն են, մի դեպքում՝ հրամանատարի ոչ ճիշտ մոտեցումը, մի այլ դեպքում՝ ենթակայի ոչ գիտակցական վերաբերմունքը»։

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վերջերս խոսելով զորակոչի կազմակերպման միջոցառումների մասին, վստահեցրել է, որ կարվի ամեն ինչ` զորակոչը յուրաքանչյուր հայ ընտանիքի համար տոնական դարձնելու, ինպես նաեւ բանակում բացասական երեւույթները կանխելու, դեպքերին ու պատահարներին արագ արձագանքելու եւ դրական լուծումներ տալու համար։