Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Պատմության էջերից

Բյուզանդական Կոնստանս կայսրի բանակում մեծ թվով հայ զինվորներ էին կռվում, որոնց հրամանատարը Մժեժ անունով մի հայ իշխան էր։ Կոնստանս կայսեր սպանությունից հետո բանակը Մժեժին կայսր հռչակեց։ Սակայն սպանված կայսեր որդին կարողացավ ձերբակալել Մժեժին եւ նրա համախոհներին ու բոլորին մահվան դատապարտեց։

ՀԱՅՈՑ ԲԱԶԵՆԵՐԻ ՈԳԵՂԵՆ ԹՌԻՉՔԸ

Արցախյան պատերազմն էլ ծնեց շատ հերոսներ, նրանցից շատերն ընկան անարգ թշնամու գնդակից, բայց ազատ ու պատվաբեր ապրելու նրանց փայլը դեռ կլուսավորի բազմաթիվ սերունդների ճանապարհը: Իոսիֆը վաղ հասակից զրկվել էր հորից, հայրական գուրգուրանք չէր տեսել, բայց դրա փոխարեն հրաշալի մայր ուներ, որ ոչինչ չէր խնայում միակ զավակի համար: Ինչպես Իոսիֆն էր հաճախ կրկնում, այն, ինչին հասել էր, պարտական է մորը, որը որդու համար, առաջին հերթին, կաթի հետ ներարկել էր լավը, բարին, ազնվությունն ու հավատարմությունը:

ԾՈՎԱԿԱԼ ՍԵՐԵԲՐՅԱԿՈՎԻ ՆԱՄԱԿԸ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ

19-րդ դարի ռուսական նավատորմի փառապանծ ծովակալների համաստեղության մեջ իր պատվավոր տեղն ունի Լազար Սերեբրյակովը (Ղազար Արծաթագործյան)։ Ղրիմահայ Մարկոսի որդին, որ ծնվել էր Ղարասուբազարում (ներկայումս՝ ք. Բելոգորսկ), 1795-ին, Նիկոլաեւի ռազմածովային դպրոցն ավարտելուց հետո (1815) անցավ զինվորական ծառայության՝ միչմանից հասնելով ծովակալի կոչման (1854)։ Դա ճանապարհ էր, որ ձգվեց փայլուն մարտական գործողությունների միջով՝ արժանի համբավ բերելով հայորդուն։

Իշիմ քաղաքում (ՌԴ Տյումենի մարզ) կանգնեցված է Լեւոն Պոպովի կիսանդրին։ Նա Կարմիր կիսալուսնի համառուսաստանյան ընկերության հիմնադիրներից էր, վերջինիս կոլեգիայի նախագահը։ Մասնագիտությամբ բժիշկ՝ Լեւոն Պոպովը հսկայական գործ է կատարել Առաջին համաշխարհային պատերազմի տարբեր ռազմաճակատներում հոսպիտալների կազմակերպման, համաճարակների կանխման ուղղությամբ։ Նա Կարմիր կիսալուսնի մամուլի կազմակերպիչն ու ղեկավարն էր, ընկերության պաշտոնաթերթի առաջին խմբագիրը։ 1919թ., երբ Ռուսաստանում տարածվեց բծավոր տիֆը, նա ձեռնամուխ եղավ բժշկական ջոկատների կազմակերպման ու ղեկավարման դժվարին աշխատանքին։

Ղարաբաղի երկնքում առաջին՝ ՕՄՕՆ-ականներ տեղափոխող ուղղաթիռը «Ստրելա-2»-ով խփվեց 1991-ի վերջին, «26»-ի դիրքերից: ԼՂՀ-ում ՀՕՊ առաջին միջոցները՝ երեքական «Շիլկա» և «Ստրելա-10» կայանքները հայտնվեցին ԽՍՀՄ ԶՈՒ 366-րդ գնդի հեռանալուց հետո: Դեռ վաշտերի ժամանակն էր, և ՀՕՊ միակ ստորաբաժանումը ներառված էր երկրորդ վաշտի կազմում: Ինքնապաշտպանության ուժերի ՀՕՊ բաժինը (պետ՝ Գաբրիել Վարդանյան, շտաբի պետ՝ Գրիգոր Մարտիրոսյան) և ստորաբաժանումը գրեթե նույն միավորն էին, որի առաջին խոշոր գործողությունը Ղաջարի կռիվներում էր, երբ 92-ի ապրիլի 8-ին «Շիլկայով» ոչնչացրին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի օդ բարձրացրած առաջին մարտական ուղղաթիռը:

Հայկական բանակի ստեղծման եւ հզորացման կարեւորագույն փաստաթղթերի թվում առանձնահատուկ տեղ է գրավում 1991թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության կազմի եւ կառուցվածքի մասին» օրենքը, որի 2-րդ հոդվածում նշված նախարարությունների թվում իր արժանի տեղը գտավ նաեւ պաշտպանության նախարարությունը։ ՀՀ նախագահի 1991թ. դեկտեմբերի 5-ի հրամանագրով Վազգեն Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարար։

Ղաջարյան կայսրության ժամանակ՝ Ֆաթհալի շահի թագավորության տարիներին, հայազգի Մանուչեհր խանը եղել է Իրանի վարչապետը։ Նրա եղբայրը՝ Սուլեյման խանը, Իրանի Խորասանի եւ Լորեստանի նահանգների զինված ուժերի գլխավոր հրամանատարն էր։
Մանուչեհր խանի եղբորորդին՝ Ջահանգիր խանը, Իրանի արդյունաբերության նախարարն էր եւ զինանոցի պետը։