Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Պատմության էջերից

ԱՐԹՈՒՐ  ՄԿՐՏՉՅԱՆԻ  ԶՈՀՎԵԼՆ ՈՒ ՄԱՅԻՍՅԱՆ  ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ

Ապրիլի 14-ին իր բնակարանում դիպուկահարի կրակոցից զոհվեց ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը: Նա ծնվել էր 1959 թվականի փետրվարի 10-ին, Հադրութի շրջանի Էդիլլու գյուղում. պատմական գիտությունների թեկնածու էր, եղել էր Հադրութի երկրագիտական թանգարանի տնօրենը և շրջանի ինքնապաշտպանության կազմակերպիչներից մեկը: Ապրիլի 15-17-ին ԼՂՀ-ում, իսկ 17-ին՝ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվեց սուգ: Ինքնապաշտպանության ուժերի հրամկազմը հայտարարեց, որ դժվարին այդ պահին ըստ ամենայնի սատարում է ԼՂՀ իշխանություններին:

ԻՆՉՈՒ՞ ՍՏԱԼԻՆԸ ՌՈՒԶՎԵԼՏԻՆ ՆՎԻՐԵՑ «ՎՈԼԳԱ-ՎՈԼԳԱ» ՖԻԼՄԸ

1942թ.-ին Իոսիֆ Ստալինը ԱՄՆ-ի դեսպանին հրավիրեց միասին դիտելու «Վոլգա-Վոլգա» ֆիլմը: Դեսպանը ֆիլմը հավանեց, իսկ Ստալինը, նրա միջոցով, ֆիլմի օրինակը խնդրեց փոխանցել նախագահ Ռուզվելտին: Նախագահը ֆիլմը դիտեց, սակայն չհասկացավ, թե ինչու է Ստալինը այս ֆիլմը ուղարկել իրեն: Այդ ժամանակ Ռուզվելտը խնդրեց թարգմանել ֆիլմում հնչող երգերի բառերը: Երբ թարգմանվեց ֆիլմի երգերից մեկը, որը նվիրված էր «Սեվրյուգա» գնացքին (Ամերիկան Ռուսաստանին գնացք է նվիրել,/ Առջևից` գոլորշի, հետևից` անիվներ/ և սարսափելի, սարսափելի, սարսափելի դանդաղ ընթացք), նախագահը բացականչեց.«Այժմ ինձ հասկանալի է նրա ակնարկի իմաստը, նա մեզ կշտամբում է «դանդաղ ընթացքի» համար: Մենք մինչև այժմ չենք բացել երկրորդ ռազմաճակատը»:

Հայտնի է, որ թուրք սուլթաններն աչքի էին ընկնում արտասովոր որկրամոլությամբ։ Համեղ խորտիկների ազդեցության տակ նրանք կարող էին բազում շնորհներ անել իրենց հաճույք պարգեւած հպատակներին եւ հակառակը, կառափնարան կամ աքսոր ուղարկել տհաճություն պատճառածներին։

1968թ. մայիսի 21-ին, ժամը 13-ին, ԱՄՆ-ում ճամփորդող Տ.Տ. Վազգեն 1-ին Վեհափառ Հայրապետը այցելում է Մոնթեբելոյի «ԲԵՎԵՌԼԻ» հիվանդանոցում բուժվող ազգային հերոս Միսաք Թոռլաքյանին։ Այդ նա էր, որ 1921թ. հուլիսի 18-ին, Կ. Պոլսում հրատարակվող «Ճակատամարտ» թերթի խմբագրատան առջեւ գնդակահարեց մուսավաթական Ադրբեջանի ներքին գործերի նախարարին, 1918թ. Բաքվի հայության գլխավոր ջարդարարներից Ջիվանշիրին։

ՊԱՏԵՐԱԶՄԸ ԹԵԺԱՆՈՒՄ ԷՐ

Մարտի 2-ին սկսվեց նաև Ստեփանակերտից նախկին խորհրդային բանակի 366-րդ գնդի դուրսբերումը: Երևանն այն անվանեց «չմտածված գործողություն, որն անպայման կխախտի ուժերի հավասարակշռությունը»:
Նույն օրը Քարվաճառի երկնքում, Վարդենիսի լեռնաշղթայի մոտ, «երկիր-օդ» դասի հրթիռով խփվեց «ՄԻ-26» ռազմատրանսպորտային ուղղաթիռը: Անձնակազմը և կամավորները (16 մարդ) զոհվեցին: Աղետի վայր մեկնած երկու ուղղաթիռները (հրամանատարներ Ռաֆայել Մեհրաբյան և գնդապետ Էրիկ Մարտիրոսյան), մթության պայմաններում չկարողացան վայրէջք կատարել լեռներում: Հաջորդ առավոտյան պարզվեց, որ չզոհվածները մի կերպ հեռանալով ուղղաթիռից, որը շուտով պայթելու էր, գիշերը սառել էին…

...ՖՐԻԴՐԻԽ ՄԵԾԸ

18-րդ դարի պրուսական կայսր Ֆրիդրիխ Երկրորդ Մեծը (1712-1780թթ.) պատմության մեջ մնացել է ոչ միայն որպես հզոր տիրակալ, այլ նաև որպես տաղանդավոր զորավար: Մինչդեռ պատանեկան տարիներին ապագա կայսրը հրապուրված էր փիլիսոփայությամբ ու արվեստներով, իսկ ռազմական գործը նրան բնավ չէր հետաքրքրում: Նրա հորը` կայսր Ֆրիդրիխ-Վիլհելմ Առաջինին, մեծ ջանքերի և անգամ խստագույն պատժամիջոցների շնորհիվ միայն հաջողվեց «դարձի բերել» իր որդուն և, իբրև իսկական պրուսացի, դարձնել պետական և ռազմական գործիչ:

ԽՈՋԱԼՈՒՆ ԱԶԱՏԱԳՐՎԵՑ

Հունվարի 1-2-ին Կրկժանում պայթեցվեց թշնամու երկու հենակետ:
Հունվարի 2-ին Մութալիբովի հրամանով Արցախում մտցվեց նախագահական կառավարում, ինչը մեռելածին ու գործնականում անկիրառելի որոշում էր:
Հունվարի 6-ին ԼՂՀ ԳԽ-ն, հիմնվելով հանրաքվեի արդյունքների վրա, հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: