Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#01 (1423) 12.01.2022 – 18.01.2022

ԲԱՆԱԿԸ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ Է

Արմեն ու Հովհաննես Աբրահամյանները եղբայրներ են: Երկուսն էլ դպրոցը ավարտել են գերազանցությամբ: Երկուսն էլ ընդունվել են ճարտարագիտական համալսարան: Այժմ Հովհաննես Աբրահամյանը «Պատիվ ունեմ» ծրագրով սովորում է նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, իսկ Արմենը ավարտել է ծառայությունը ուսումնական զորամասում, ստացել է կապավորի զինվորական մասնագիտություն և պատրաստվում է մեկնել մշտական ծառայության վայր:

ԱՐՏԵՄ ՊԱՏԱՊՈՒՏՅԱՆ

Առաջին հայը, որն արժանացել է Նոբելյան մրցանակի, Դորկ Սահակյանն է. նա 2007 թ. ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալբերտ Գորի հետ կիսել է աշխարհի ամենահեղինակավոր՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ Նոբելյան մրցանակը։

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարները հանդես են եկել միջուկային պատերազմի անթույլատրելիության, ինչպես նաև սպառազինությունների մրցավազքը կանխելու հայտարարությամբ, որում նշված է՝ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն երբեք չպետք է սանձազերծվի։