Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#21 (1292) 5.06.2019 – 11.06.2019

2019 ԹՎԱԿԱՆԸ ԸՆՏԱՆԻՔԻ ՏԱՐԻ

Հայ Առաքելական եկեղեցին 2019 թվականը հայտարարել է Ընտանիքի տարի: Սա հայ ընտանիքի դարերով ձևավորված դիմագիծը, բարոյական արժեհամակարգը, ուժն ու գեղեցիկ ավանդույթները պաշտպանելու կոչ է, հայ ընտանիքի շաղախով պետության հիմքերը ամրացնելու հորդոր:

ՁԳՏԵԼՈՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ՝ ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ՄԱՐՏԻ

Մայիսի 29-ը խաղաղապահ ուժերի միջազգային օրն է: ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի՝ 1948թ. կազմավորված զորախմբի գլխավոր նպատակը խաղաղության հաստատումն ու պահպանումն է աշխարհի թեժ, չլուծված հակամարտությունների գոտիներում, կարևորագույն առաքելություններից է նաև քաղաքացիական բնակչության պաշտպանությունը:

ԽԱՂԱՂ ԵՐԿՆՔԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ

ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորատեսակը ձեւավորվեց պատերազմական ծանր ու դժվարին ժամանակահատվածում: Խորհրդային երկրի փլուզումից հետո Հայաստանում եղած զենիթահրթիռային համալիրները, ինչպես նաեւ ռադիոտեղորոշիչ միջոցները հանված էին մարտական վիճակից:

ՀԶՈՐԸ

…Հակառակորդի կացարանից մոտ 30 մետր էի հեռու: Զգույշ առաջ էի գնում, պատրաստվում էի մտնել ներս, ու… երևի կռահել էին, որ գալիս եմ. շներին քսի էին տվել, բայց չէին պատկերացնում, որ այդքան մոտ եմ: Ոչ մի բանի ուշադրություն չէի դարձնում, հանգիստ առաջ էի գնում:

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՐՏԵԶԸ

Վերջերս լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, արեւելագետ, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի նոր գիրքը՝ «Մուսթաֆա Քեմալ. պայքար Հայաստանի Հանրապետության դեմ (1919-1921թթ.)»:

ԿՅԱՆՔԸ՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ

Մայիսի 27-ին Երևանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում տեղի ունեցավ «Կյանքս Արցախին» հուշաքարի բացման և օծման հանդիսավոր արարողությունը: Այն նվիրվել է ժամկետային ծառայության ընթացքում քաջաբար զոհված երկու շարքայինների` Նարեկ Գասպարյանի և Տիգրան Խաչատրյանի հիշատակին:

ՀՈՒՆԻՍԻ 1-Ը՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

Արև՛ ունես քո աչքերում,
Քո աչքերում, քո ձեռքերում,
Քո այդ փամփլիկ թաթիկներում,
Քո խատուտիկ աչիկներում: