Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#02 (1224) 17.01.2018 – 23.01.2018

ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ ԱՄԱՆՈՐԻ ՆԱԽՕՐԵԻՆ

Դեկտեմբերի 29-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը Հադրութի շրջանի Մեխակավան բնակավայրում մասնակցեց Պաշտպանության բանակի զինծառայողների համար կառուցված բազմաբնակարան շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը և Ամանորին նվիրված հանդեսին: Հանրապետության հարավային սահմանին մոտակա Մեխակավան բնակավայրում այդ օրը բնակարան ստացավ 16 զինծառայողի ընտանիք:

ԶՈՐԱԿՈՉՎԵՑԻՆ ՔԱՇԱԹԱՂՑԻՆԵՐԸ

Հունվարի 15-ին Քաշաթաղում ձյուն տեղաց, սակայն դա չխանգարեց, որ շրջանի տարբեր բնակավայրերից զորակոչիկները ժամանակին ներկայանային շրջանային զինկոմիսարիատ: Առավոտյան արդեն մարդաշատ էր զինկոմիսարիատի մոտ: Զորակոչային բաժնում զբաղված էին զորակոչիկներին ընդունելով ու վերջնական տեսքի բերելով նրանց փաստաթղթերը:

2017 Թ. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող 1-ին զորամիավորման ենթակա զորամասերից մեկում տեղի ունեցավ 2017թ. ուսումնական տարվա արդյունքների ամփոփում, որի ընթացքում քննության առնվեցին մարտական պատրաստականության և պատրաստության, թիկունքի աշխատանքների, զինվորական կարգապահության, զորքերի ծառայության հարցեր:

ՊԱՇՏՊԱՆԵԼՈՎ ՀԱՅՐԵՆԻՔԴ` ԿՅԱՆՔԴ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԵՍ ԴԱՐՁՆՈՒՄ…

Պաշտպանության նախարարության «Ես եմ» ծրագիրը մեկնարկեց 2018թ. հունվարից: Արման Ներսիսյանն ու Տարոն Ներսիսյանը Արմավիրի մարզի տարբեր համայնքներից են: Ընտրելով «Ես եմ» ծրագիրը` երիտասարդները կմեկնեն առաջնագիծ: Ձեռք բերելով ռազմական հմտություններ` կպաշտպանեն հայրենիքի սահմանները:

ՄԻԱՅՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԵԼՈՎ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԶԱՐԳԱՑՆԵԼ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ

«Հայ զինվորի» զրույցը զորամասի հրամանատար, գնդապետ ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՀԵՐԹԱՓՈԽԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Վաղ առավոտից չի դադարում մարդկանց հոսքը զինկոմիսարիատի բակ: Մի օր է, երբ զորակոչիկ ունեցող հարազատների բոլոր զգացմունքները միախառնվել են՝ մի կողմից հպարտությունը, որ իրենց զավակն այսօրվանից հայրենիքի պաշտպան է դառնալու, մյուս կողմից այն, որ երկար ժամանակով տղաների հետ անմիջական շփման հնարավորություն չեն ունենալու: Զորակոչիկները սպասում են, թե երբ իրենց ներս կկանչեն: Մոտենում եմ:

ԱԶԳ-ԲԱՆԱԿ

Ազգ-բանակ գաղափարախոսությունը մեր պետականության ապագայի նկատմամբ հավատ սերմանող բարոյախոսական քարոզ չէ. այն միտված է ամրապնդելու դեռևս Մայիսյան հերոսամարտերով, Արցախյան ազատագրական պայքարով կերտած հայկական պետականությունը: Այն պետք է լինի նաև բանակի ու հայրենիքի հանդեպ պատվախնդրություն ու հայրենասիրություն սերմանող արժեհամակարգ։