Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#14 (1236) 11.04.2018 – 17.04.2018

ՄԵՆՔ 25 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔ

Սիրելի ընթերցող, ահա 1236¬րդ անգամ ես բախում եմ քո դուռը, գալիս եմ զրուցելու քեզ հետ, պատմելու մեր բոլորի հոգսուցավի, դժվարությունների, խնդիրների, արած¬չարածի, կորցրած¬գտածի, նաեւ նվաճումների ու հաղթանակների, ձեռքբերումների ու հաջողությունների մասին։

ԼՍԱՐԱՆ՝ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԱՆՈՒՆՈՎ

Օրերս Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի լսարաններից երկուսն անվանակոչվեցին քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված ռազմական բուհի շրջանավարտ տղաների անուններով. հրամանատարաշտաբային ֆակուլտետի ուսումնական լսարանն անվանակոչվեց ԼՂՀ «Մարտական ծառայություն» մեդալի արժանացած, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի, իսկ համազորային ֆակուլտետի կապի միջոցների եւ կառավարում առարկայի մասնագիտական լսարանը «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, ԼՂՀ «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրված մայոր Սուրեն Մելքումյանի անուններով: