Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#17 (1137) 11.05.2016 – 17.05.2016

ՄԱՅԻՍ. ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԱՄԻՍ

Մեր ժողովրդի համար Երկրորդ համաշխարհային պատերազմը դարձավ իսկապես Հայրենական մեծ պատերազմ: Բազում հայորդիներ կռվեցին իրենց հայրենիքի ազատության և լուսավոր ապագայի համար: Պայքարեցին բոլոր ճակատներում, մարտի դաշտում և թիկունքում: Այսօր մենք հարգանքի և երախտագիտության տուրք ենք մատուցում մեր հերոս նախնիների պայծառ հիշատակին, ովքեր հարյուր հազարներով ընկան չարիքի դեմ պայքարում: Նաև հարգանքի և երախտագիտության տուրք ենք մատուցում ավաղ արդեն փոքրաթիվ այն վետերաններին, ովքեր այսօր էլ մեր կողքին են:

ՍԽՐԱՆՔ

Պատերազմը վերսկսած թշնամին իր համար անսպասելիորեն ամենուր հանդիպեց հայ ռազմիկների անձնուրաց ու հերոսական դիմադրությանը և մեծաթիվ կորուստներ կրելով ետ շպրտվեց: Սպաների և կրտսեր հրամանատարների հմուտ ղեկավարությամբ հայրենիքի աննկուն պաշտպանները նոր սխրագործություններով և իրենց արյամբ սրբագործեցին հայրենի հողը:

ԱՐԻՈՒԹՅԱՆ ԴԻՄԱԳԻԾԸ

Դիպուկահարի աջակցությամբ առաջացանք: Նռնակներով ոչնչացրինք հատուկջոկատայիններին: Մտանք դիրք: Չկարողացանք երկար պահել, տանկեր շարժվեցին մեզ վրա: Մեզնից մի քանի մետր այն կողմ էլ հակատանկայիններն էին: Վեց տանկ շարքից հանեցին: Վերադարձանք մեր դիրք ու այդտեղից շարունակեցինք կռիվը մինչեւ ապրիլի 4-ի գիշերը: Թշնամին չդիմացավ, ետ քաշվեց: Տասնյակ զոհեր ունեին: Հոգնել էին:
Հաղթեցի՛նք:

ՀԱՎԱՏՈՎ ԼՑՎԵՆՔ, ԵՎ ՈՍՈԽԸ ԿՊԱՐՏՎԻ

Այսօր, առավել քան երբևէ, պետք է միասնական լինենք, հին ու նոր սխալներ, մեղքեր ի ցույց չդնենք, չքննարկենք, առավել ևս՝ համացանցում: Այսօր, այս պահին դա նպաստավոր չէ: Մեր օգտին չէ: Այսօր անմեղ ու մեղավոր, բոլորս, նեղացածություն ու վիրավորանք մի կողմ դրած, միավորենք մեր ջանքերը, հնարավորությունները, միջոցները և նեցուկ լինենք հայ զինվորին ու կամավորականին, որպեսզի հուժկու ու հզոր հարվածներով ոսոխը ետ շպրտվի իր նավթաորջը: Միավորվենք ու հզորանանք, որպեսզի չկորցնենք երբեմնի հզոր Հայաստանից մնացած, բռունցքի չափ փոքրացած, միակ ու անփոխարինելի այս հայրենիքը:

ՎՏԱՆԳՎԱԾ Է ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԿԱՐՈ ՓԱՅԼԱՆԻ ԿՅԱՆՔԸ

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանն աներկյուղ առաջարկեց ձևավորել մի խորհրդարանական հանձնաժողով, որը կհետաքննի 1915 թվականին նահատակված հայ պատգամավորների մահվան հանգամանքները, կբացահայտի նրանց սպանության համար պատասխանատու անձանց, որոնք պատվիրել և ի կատար են ածել այդ ոճիրը, պարզել, թե որտեղ են թաղված նրանց աճյունները, վերաթաղել ըստ պատշաճ ծիսակարգի և վերականգնել նրանց արժանապատվությունը:

ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

«Հիշեք մեզ այնպիսին, ինչպիսին եղել ենք: Եվ եթե ինչ-որ բան պատահի՝ չլացեք»,- սա եղել է Վիկտոր Յուզիխովիչի վերջին հեռախոսային հաղորդագրությունը՝ ուղղված իր հորը: Նա մեկն էր այն հերոսներից, ովքեր զոհվեցին Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան պատերազմի ժամանակ: Բռնցքամարտիկ էր: Սովորել էր Գյումրիի օլիմպիական հերթափոխի դպրոցում, նվաճել էր բազմաթիվ մեդալներ, հասցրել էր Հայոց եռագույնը ծածանել միջազգային մրցաշարերում:

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ Է

Մինչ պաշտպանության բանակի զինծառայողները հերոսաբար ետ էին մղում թշնամու նախահարձակումը, հայ սպաներն ու ռազմիկները անձնուրաց ու աննկուն պայքար էին մղում հայրենիքի յուրաքանչյուր թիզ հողի համար, պետությունն իր հերթին հոգ էր տանում նրանց ընտանիքների անվտանգության մասին՝ ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները ոսոխի հեռահար հրետակոծություններից ու հնարավոր օդային հարձակումներից խաղաղ բնակչության պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովելու համար: