Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#45 (1114) 19.11.2015 – 25.11.2015

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Իմ սիրելի եղբայր Վահան, սրտանց շնորհավորում եմ քո ծննդյան 19-րդ տարեդարձը, որ առաջին անգամ տոնեցիր Հայոց բանակում: Թող ծառայությունդ անցնի պարզ ու խաղաղ երկնքի տակ, թող Աստծո օրհնությունը լինի քեզ և հայրենի հողի պաշտպան բոլոր զինվորների հետ:
Ես հպարտանում և պարծենում եմ, որ այսօր իմ եղբայրը մեծ պատասխանատվությամբ, նվիրումով և սիրով է կատարում իր սրբազան պարտքը հայրենիքի նկատմամբ:
Ցանկանում եմ բազկիդ ուժ, ոգուդ արիություն և անկոտրում կամք:

ԱՅԳԵԿՈՒԹԸ ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱԿ

Բերդավան համայնքն ունի 860 տնտեսություն և 3600 բնակիչ: Մեծությամբ ու բնակչության թվով Նոյեմբերյանի երկրորդ գյուղն է Կողբից հետո: Գյուղի միջնակարգ դպրոցում սովորում է 348 աշակերտ, իսկ մանկապարտեզի սաների թիվը 120 է: Գյուղը գազաֆիկացված ու էլեկտրաֆիկացված է, իսկ երեք տարի առաջ վերջնականապես լուծվել է խմելու ջրի խնդիրը:

ՎԱՐՁԿԱՆՈՒՀԻՆ ԵՎ ԳԵՆԵՐԱԼԸ

Գիտեի, հավատում էի, որ կգա, ինչ գնով էլ լինի` կերևա, կհայտնվի անէությունից` քամուց քշված փետուրի նման… Չէր կարող չգալ, որովհետև «սովոր չէր հավերժ սպասելու»: Մեկ է` որտեղ էլ լինեի, որպես փայլակ գլխավերևումս կճայթեր, իբրև ձնախառն անձրեւ դեմքս կմտրակեր, որ հանկարծ մտքովս չանցներ, թե հրաժարվել է իր ՑՆՈՐՔԻՑ, թեկուզ հազար տարի էլ անցներ: Կատարվե՜ց…

ԹԵՀՐԱՆԻՆ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԼՌԵՑՆԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Վերջին շաբաթների ընթացքում թուրքերով բնակեցված իրանական հյուսիսարևելյան նահանգներում բախումներից զոհեր եղան, և ադրբեջանական լրատվամիջոցները լծվեցին Իրանում ֆաշիզմի առկայության մասին քարոզարշավին: Իրանա-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման հետևում կանգնած են ոչ միայն Բաքվի գործող իշխանավորները, այլ նաև՝ տարածաշրջանային այլ խաղացողներ, որոնք ցանկանում են այստեղ ապակայունության նոր շրջան ստեղծել:

ՓԱՍՏԵՐԸ ՉԵՆ ԼՌՈՒՄ

Հայաստանի Ազգային արխիվը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արժեքավոր գրքերի հրատարակությունը սկսել է դեռեւս նախորդ տարիներից՝ «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ» եռահատորյակը՝ անգլերեն, թուրքերեն եւ ռուսերեն թարգմանություններով, Ցեղասպանության զոհերի էլեկտրոնային շտեմարանի ստեղծումը (որի աշխատանքները դեռ ընթացքի մեջ են): Այս ամենի շարունակությունը լինելու է Սիսի կաթողիկոսարանի, ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստանի եկեղեցական կալվածքների վերաբերյալ իրավական փաստաթղթերի հրատարակությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2014թ. օգոստոս ամսից մինչ օրս շարունակվող Իրաքի Շանգալ եզդիաբնակ նահանգում «Իսլամական պետություն» կոչվող ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացվող ցեղասպանությանն առնչվող հարցեր:
Կազմակերպության նախագահ Ամո Շարոյանը դեսպանին խնդրեց, որ Եվրոպական միության անդամ պետությունները եւ միջազգային կազմակերպությունները հետեւողականություն եւ պատասխանատվություն ցուցաբերեն եզդիների ցեղասպանությունը դադարեցնելու, կանանց եւ երեխաներին ժամ առաջ ստրկությունից ազատագրելու եւ միջազգային կազմակերպությունների հովանու տակ եւ անվտանգության երաշխավորությամբ ինքնավարություն տրամադրելու գործում:

ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴԻԿ

ՀՀ վետերանների միավորման խորհրդում միջոցառում էր՝ նվիրված ֆաշիստական Գերմանիայի համակենտրոնացման ճամբարներում հայտնված անչափահաս գերիներին: ՀՀ վետերանների միավորման նախագահ գնդապետ Սիմոն Եսայանը իր զեկուցման մեջ նշեց, որ Մեծ Հայրենականի տարիներին բռնազավթված Եվրոպայի համակենտրոնացման ճամբարներում մոտ հինգ միլիոն երեխա է եղել, որոնցից մոտ երկու միլիոնը զոհվել է: Եվրոպական ճամբարների գերիների մեջ նաեւ հայ երեխաներ են եղել: