Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#43 (1112) 5.11.2015 – 11.11.2015

ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ը ՀԵՏԱԽՈՒՅԶԻ ՕՐՆ Է

Արցախյան պատերազմում իրենց առաջին ու դժվարին մկրտությունն ստացած հայ հետախույզները փառք ու պատվով դուրս եկան փորձությունից։ Դժվար է պատկերացնել« թե ինչ ավարտ կունենային բախտորոշ, պատմական ճակատամարտերը, եթե չլիներ հայ հետախույզի արհեստավարժ, հերոսական աշխատանքը։ Իսկ այսօր, երբ հաղթանակած խաղաղությունը հնարավորություն է տվել մեր ժողովրդին լծվելու ավուր արարումների ու ստեղծագործ աշխատանքի՝ հետախույզները դարձյալ առաջին գծում են։ Նրանց աշխատանքը այսօր էլ նույնքան դժվար է ու վտանգներով լի, նույնքան կարեւոր է ու հերոսական։ Երկրի անվտանգության երաշխավորներից մեկն էլ հայ հետախույզն է։ Նա արթուն է« երբ բոլորը քնած են։ Նա պարիսպ ու վահան է հայոց սահմաններին։ Նա զենք ու ասպար է, ուժ ու զորություն ազգի համար։

ԶՈՐԱԿՈՉԸ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ Է

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 27-ին ստորագրել է 2015 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիր: Այս համապետական կարևորագույն միջոցառման շուրջ է մեր աշխատակից Սամվել Հարությունյանի հարցազրույցը ՀՀ զինվորական կոմիսար, գնդապետ Հենրիկ Մուրադյանի հետ:

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԱՐԱՐՈՂՆԵՐԸ

Սահմանին հնարավոր է ցանկացած զարգացում: Կռիվ է. մեկը հրադադար է կոչում, որը հաճախ խախտվում է, մյուսը մի այլ անուն է տալիս իրավիճակին: Սակայն սահմանին կանգնած զինվորին այդ բնորոշումները չեն հետաքրքրում, նրանք իրենց պարտականություններն են կատարում: Սահման են պահում: Իսկ մեր սահմանագծի մեծ մասի հարևանությամբ մեր գյուղերն են, ավելին՝ անչափ մոտ թշնամու կրակակետերին: Այդպես է նաև Տավուշի տարածաշրջանի զորամասերից մեկի պատասխանատվության տեղամասում: Հենակետում ծառայություն է իրականացնում պայմանագրային սերժանտ, դիրքի ավագ Արման Նալբանդյանի հրամանատարությամբ գործող ստորաբաժանումը: Նրանց սուրբ պարտականությունն է նաև հայ գյուղացու անվտանգության ապահովումը: Ուստի հողի աշխատավորի հետ շփումները ամենօրյա են. հետևում են, որ մերոնք սահմանված տեղանքից այն կողմ չանցնեն, պարբերաբար անվտանգության խնդիրների հետ կապված բացատրական աշխատանքներ են տանում: Եվ ամենակարևորը՝ ամեն սահմանապահ զինվոր մշտապես ջանում է ավելի կատարելագործել իր պատրաստվածության աստիճանը՝ դիմակայելու համար ամեն անակնկալ ոտնձգության:

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏՂԱՆԵՐԸ ՄԵՆՔ ԵՆՔ

Արցախ աշխարհի Քաշաթաղի շրջանի Երիցվանքի գյուղական համայնքը՝ կազմված Երիցվանք, Կրմեն և Ամիրյան գյուղերից, գտնվում է Հակարի և Որոտան գետերի միացման մասում (աջ ափին)՝ շրջկենտրոն Բերձորից մոտ 70 կմ հարավ: Ազատագրվել է 1993 թ. աշնանը, վերաբնակեցվել 1997թ.-ի գարնանը: Այդ ժամանակից էլ գյուղում սկսեց գործել միջնակարգ դպրոցը: Դպրոցի 11-12-րդ միացյալ դասարաններում սովորում է 5 աշակերտ: Դպրոցի մանկխորհրդի առաջարկով այս դասարանը շրջվարչակազմի որոշմամբ կոչվել է հայ գուսան, երգահան Գուսան Հայկազունի՝ Գագիկ Նազարյանի անունով: Դասարանի բացման արարողությանը ներկա էր գուսանը որդու՝ Սիփանի, դստեր՝ Վարդիշաղի և իր հիմնած «Հայկազունք» երաժշտական համույթի երգիչների հետ:

Ի ՇԱՀ ԲԱՆԱԿԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ

Ակնհայտորեն վերջին ժամանակներս մեծացել է հասարակության ուշադրությունը նախարարներին կից գործող հանրային խորհուրդների նկատմամբ: Հանրային խորհուրդները պետք է կարևոր դերակատարում ստանձնեն հասարակության և իշխանության մեջ երկխոսության ծավալման, հասարակական կարծիքի և պահանջների, մտահոգությունների ներկայացման, քաղաքականության մշակման գործում հասարակության ներգրավվածության ապահովման, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում£ Ներկայումս ՀՀ կառավարությունում մշակվում է հանրային խորհուրդների օրինակելի աշխատակարգը:

ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ*. ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾՈՆ

2013 թվականից Հարավային Կովկասում իրավիճակային փոփոխություն է կատարվել։ Կարևոր այս իրողությունը պայմանավորված էր Արևմուտքի և Ռուսաստանի միջև վերսկսված աշխարհաքաղաքական հակամարտությամբ։ Ուկրաինան դարձավ այդ մրցակցության առաջին զոհը։ Այնուհետև տապալվեց Եվրամիության կողմից նախաձեռնված Արևելյան գործընկերության ծրագիրը, դադարեց Ռուսաստան-Միացյալ Նահանգներ համագործակցությունը մեր տարածաշրջանում և, վերջապես, Սիրիա։ Առաջին դասը, որ հայկական կողմը պետք է քաղի դեպքերի նման զարգացումից, այն է, որ Հարավային Կովկասը` որպես աշխարհաքաղաքական միավոր, շարունակում է իր վրա կրել հարակից տարածաշրջաններում տեղի ունեցող գործընթացների ազդեցությունը։ Հայաստանն էլ, իր հերթին, ենթակա է տարածաշրջանային զարգացումների տրամաբանությանը։ Հետևաբար, անհնար է կառուցել երկրի ապագան առանց հաշվի նստելու այն իրողությունների հետ, որոնք առկա են Մերձավոր Արևելքում, Միջին Ասիայում, Սև ծովի և Կասպից ծովի ավազաններում, Բալկաններում և այլն։

ՍՐՏԻ ՉԱՓ ՓՈՔՐ ՈՒ ԱՇԽԱՐՀԻ ՉԱՓ ՄԵԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆ...

Հոկտեմբերի 24-ին Մուշեղ Գալշոյանի ծննդավայր Կաթնաղբյուր գյուղում բացվեց մեծ գրողի տուն-թանգարանը: Այն համընկավ Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին, եւ դա պատահականություն չէ, քանզի Մուշեղ Գալշոյանի գրքերի («Կռունկ», «Բովտուն», «Ձորի Միրո», «Մարութա սարի ամպերը») հերոսները եղեռնից վերապրած Տարոն աշխարհի այն զավակներն են, որոնք գաղթ-կոտորածից հետո նոր բնակավայրեր կառուցեցին Արագածի փեշերին, Թալինի քարքարոտ հողերում: Եվ նրանց հետագա կյանքը ապացույցն էր մեր ժողովրդի հարատեւության, որովհետեւ բոլորս ականատես եղանք, թե ինչ քաջագործություններ կատարեցին եղեռնից վերապրածների զավակները Արցախյան գոյապայքարում։