Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#35 (1104) 10.09.2015 – 16.09.2015

ՀԱՅ ԴՅՈՒՑԱԶՈՒՆԸ՝ ԱՇԽԱՐՀԻ  ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ

Լաս Վեգասում ընթացող Աշխարհի վարկանիշային առաջնությունում հայ դյուցազուն Արթուր Ալեքսանյանը, տպավորիչ գոտեմարտերում հաղթելով ճապոնացի, նորվեգացի, ուկրաինացի, ռումինացի ըմբիշներին, դուրս եկավ եզրափակիչ: Այստեղ նրան էր սպասում իրանցի տիտղոսավոր ըմբիշ` 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերի չեմպիոն Ղասեմ Ռեզայիին, որին Արթուրն արդեն մեկ անգամ հաղթել էր նախորդ աշխարհի առաջնությունում: Առաջին իսկ րոպեներից Արթուրն իր ձեռքը վերցրեց մենամարտի ընթացքն ու վաստակեց առաջին երկու միավորը: Երկրորդ մրցափուլում եւս Ալեքսանյանն անկասելի էր եւ տոնեց գեղեցիկ հաղթանակ` դառնալով Աշխարհի կրկնակի չեմպիոն:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀՀ ՊՆ «ԶԻՆՈՒԺ» ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԻ ՀԱՐՑԻՆ

Սպառազինությունների վերահսկման միջազգային պայմանագրերը, մասնավորապես` ԵԱՀԿ շրջանակներում, որոնց անդամակցում են ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը, նախատեսում են զորավարժությունների վերահսկման մեխանիզմներ: Մասնավորապես՝ Վիեննայի 2011թ. փաստաթուղթը սահմանում է, որ մասնակից պետությունները պետք է ծանուցեն մյուս բոլոր մասնակից պետություններին մինչեւ 9000 մարդ, ներառյալ ապահովման ուժերը կամ մինչեւ 250 մարտական տանկեր կամ մինչեւ 500 ՄԶՄ-ներ կամ մինչեւ 250 ինքնագնաց կամ քարշակող հրետանի, ականանետներ եւ համազարկային կրակի ռեակտիվ համալիրներ (100 մմ եւ ավելի տրամաչափի) որեւէ մեկ զորավարժության մասին: Ընդ որում, եթե տվյալ մակարդակի զորավարժությունները նախատեսված չեն եղել նախորդ տարվա պլանով, ապա դրանց անցկացման մասին պետք է ծանուցվի անցկացումից առնվազն 42 օր առաջ:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ԱՐԱ ՆԱԶԱՐՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ «ՀԱՅ ԶԻՆՎՈՐ» ԹԵՐԹԻ ՀԱՐՑԵՐԻՆ

Եվ մարտական եւ ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների վերաբերյալ տեղեկությունները հասանելի են թե՛ ծնողներին եւ թե՛ հանրությանը:
Գաղտնիք է համարվում ոչ թե կոնկրետ դեպքը, այլ՝ «Զորքերում տեղի ունեցած արտակարգ դեպքերը, պատահարները, ինչպես նաեւ դրանց պատճառները բացահայտող ամփոփ տեղեկությունները` ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի` պայմանավորված ռազմաքաղաքական եւ օպերատիվ իրադրության փոփոխությամբ»:
Այս հանգամանքն անտեսվում է հրամանի դրույթների՝ յուրովի մեկնաբանման ժամանակ:
Ծնողները զրկված չեն տեղեկատվություն ստանալուց նաեւ դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի քննության ընթացքում:

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է  «ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ-2015»  ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ

Սեպտեմբերի 7-ին ՌԴ ԶՈւ «Աշուլուկ» զորավարժարանում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի համատեղ միջոցառումների 2015թ. պլանի համաձայն անցկացվող «Մարտական ընկերակցություն-2015» համատեղ զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը:
Զորավարժությանը մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղըզստանի և Տաջիկստանի զինված ուժերի ստորաբաժանումները:
Բացման հանդիսավոր արարողության ընթացքում ելույթ ունեցողները կարևորել են ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ ստորաբաժանումների միջև զորավարժության անցկացումը փորձի փոխանակման, մասնագիտական հմտությունների կատարելագործման և համատեղ խնդիրների իրականացման ու փոխգործակցելիության ապահովման առումով:

ԹՇՆԱՄՈՒՆ ՍԱՆՁՈՂՆԵՐԸ

Փոխգնդապետ Մանուկ Բադալյանի ուղեկցությամբ մեկնում ենք դիրքեր: Ճանապարհն անցնում է սահմանամերձ գյուղով: Գյուղի կողքին միջնադարյան բերդն է, որից էլ գյուղի անունը` Բերդավան: Բերդի պարսպին ծածանվում է եռագույնը: Զորամասն ունի իր ուխտի օրը, և ամեն տարի այդ օրը հրամանատարությունը զինվորների, զորամասի հոգևոր սպասավորի հետ այցելում է բերդ և ուխտագնացության ավարտին նորացնում անձրևներից ու արևից խունացած դրոշը:

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՆԱՀԶՈՐ ԶԵՆՔՆ Է

Որքան էլ զենքերը հզորանան, մարդկային գործոնի դերը մնալու է առաջնային, և հայրենասիրությունը լինելու է ամենահզոր զենքը: Այսօր աշխարհի ամենահզոր երկրները իրենց ամենահզոր զենքերով պարտվում են` իրենց հողի վրա, իրենց հողի համար կռվող փոքրիկ զինված խմբերին, որովհետև նրանք առաջին հերթին զինված են հայրենասիրության զենքով: Մի խոսքով, ադրբեջանցիների հետ հնարավոր պատերազմում մենք դարձյալ հանելու ենք մեր ամենահզոր զենքը, որի դեմ ադրբեջանցիները ծնկի եկան Արցախյան պատերազմում: Այսօր, երբ ադրբեջանցիները սկսում են հարվածել հեռահար զենքով, և մենք ստիպված պատասխանում ենք նրանց, ադրբեջանական սահմանը դատարկվում է: Մենք տեսնում ենք, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները պոստերը թողած փախչում:

ՏԱՎՈՒՇՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐՏԱԿԱՆ Է

Սեպտեմբերի 6-ին «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի տաղանդավոր եւ շնորհաշատ երիտասարդները՝ ակումբի նախագահ Էրիկ Սահակյանի գլխավորությամբ, այցելեցին Տավուշի մարզի Սեւքար գյուղի մոտակայքում գտնվող դիրքեր, հանդիպեցին մեր հերոս սպաներին եւ զինվորներին, ոգեւորությամբ անցկացրին հայրենասիրական միջոցառում, որը նպատակ ուներ բարձրացնելու զինծառայողների տրամադրությունը, ոգեւորելու եւ գոտեպնդելու նրանց: Միջոցառումը հագեցած էր հայրենասիրական երգերով, ժողովրդական պարերով, պատմության հերոսական դրվագների, զորավարների փառաբանումներով: Հարկ է նշել, որ միջոցառումը տեղի ունեցավ հենց այն վայրում, որտեղ պայթել էր թշնամու արկը: Զինվորները մեծ ուրախությամբ դիմավորեցին երիտասարդ հայրենասերներին: Այն հարցին, թե ինչպիսին է մեր զինվորների տրամադրությունը, բոլորի շուրթերից միահամուռ լսվեց «ՄԱՐՏԱԿԱՆ» պատասխանը: Մենք հպարտ ենք, որ ունենք այսպիսի հերոսներ, որոնք ամուր կանգնած են մեր սահմանին: