Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#29 (1098) 30.07.2015 – 5.08.2015

ՏԱՆԿԱՅԻՆ ԲԻԱԹԼՈՆ. ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ ՊԱՐԿՈՒՃՆԵՐՈՎ

Հուլիսի 25-ին Մոսկվայի շրջանի Ալաբինոյում գույնզգույն պարկուճներով վիճակահանությունը որոշեց «Տանկային բիաթլոն-2015»-ի 13 երկրների մասնակիցների համար նախատեսված տանկերի գույնը և մեկնարկի կարգը:
Երկրորդ մրցավազքին ռուսական թիմը մասնակցում է կարմիր տանկերով: Ռուսաստանի հետ երկրորդ մրցավազքին մասնակցում են Անգոլայի և Մոնղոլիայի թիմերը՝ համապատասխանաբար կապույտ և կանաչ տանկերով:

ՀԵՐՈՍԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԸՆՏՐԱԾՆԵՐԸ

Հուլիսի 24-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի եւ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ինստիտուտների այս տարվա շրջանավարտները վիճակահանության սկզբունքով ընտրեցին իրենց ծառայության վայրը (զորամասը): Նախքան վիճակահանությունը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը շնորհավորեց նորավարտ սպաներին եւ համոզմունք հայտնեց, որ նրանք կծառայեն անձնվիրաբար եւ լիարժեքորեն: Ավանդույթի ուժով, պաշտպանության նախարարի առաջին տեղակալը հետաքրքրվեց` կա՞ն այնպիսիք, ովքեր պատրաստ են կամովին ծառայության անցնելու առաջնագծում: Ծափահարության արժանացան ոտքի կանգնած սպաները, որոնց թիվը ակնհայտորեն շատ էր:

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՆ ՄԵԿՆՈՒՄ ՈՒՐԱԽ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ

Հուլիսի 27-ին Քաշաթաղի շրջանի տարբեր բնակավայրերից եկած զորակոչիկները մեկնեցին Ստեփանակերտի զինվորական հավաքակայան՝ համալրելու հայոց բանակի շարքերը, որտեղից էլ նրանք զորամասեր մեկնեցին վիճակահանության արդյունքներով:
Ըստ զինկոմ, մայոր Ստեփան Օհանջանյանի՝ զորակոչն ընթանում է ըստ պլանի: Ամսվա վերջին կկայանա ամառային զորակոչի վերջին փուլը: Զինկոմը տեղեկացրեց, որ նորակոչիկներից մեկ-երկուսը առողջական խնդիրներ ունեցել և լրացուցիչ բուժզննում են անցնում:

ՎԱՐՁԿԱՆՈՒՀԻՆ ԵՎ ԳԵՆԵՐԱԼԸ

…Շուտով էլ վարակվեցի զզվելի մի հիվանդությամբ՝ դեղնախտով և մեկ ամսից ավելի պառկեցի հիվանդանոցում։ Շրջապատված բժիշկների հսկողությամբ ու մորս անդուլ խնամքով, կարծում էի՝ գոնե հիմա հույզերս առժամանակ կմարեն, և որ հիվանդագին վիճակս մոռացնել կտա գեներալի աղջկան, մինչդեռ այս անգամ էլ ճիշտ հակառակը կատարվեց։

Հայրը զոհվել էր Արցախյան ազատամարտում: Մայրն իր միակ աղջկան թողել էր ամուսնու ծնողների մոտ ու ինքն ամուսնացել-անհասցե հեռացել: Պապն իր վշտի հետ տնից դուրս էր արել թոռնուհուն, որին իրենց խնամքի տակ էին վերցրել մայրական տատն ու մորեղբայրը: Հասակ էր առել, մեծացել էր հերոսի դուստրը` անչափելի ծանրությունը հոգում: Երբ ընդունվեց Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետ, ոչ մեկը չգիտեր, որ այդ ներամփոփ ուսանողուհին զոհվածի աղջիկ է: Այդպես անցան օրեր, ամիսներ:

3. ԼԻԴԵՐՈՒԹՅՈՒՆԸ` ՄԱՍՆԱԳԻՏԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿԱՐԵՒՈՐ  ՈՐԱԿ

Զինվորական անձնակազմի ղեկավարի մյուս կարևոր որակներից է հեղինակությունը, որը ենթակաների հետ հարաբերություններում առանցքային դեր է խաղում:
Հեղինակություն ձեռք բերելու համար կարևոր պայման են տվյալ անձնավորության խառնվածքն ու հոգեկերտվածքը, այսինքն` այնպիսի բնածին որակների ամբողջությունը, ինչպիսիք են` առինքնող արտաքինը, ներքին մարդկային գրավչությունը, հռետորական ձիրքը, ոգևորելու, իր ետևից տանելու ընդունակությունը և այլն:

ԵՐԲ ԶԻՆՎՈՐԸ ՀԱՎԱՏ ՉԻ ՏԱԾՈՒՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

«Պենտագոնը 2009թ.-ից ի վեր 287 մլն դոլար է ծախսել ԱՄՆ բանակում մարտական ոգին բարձրացնելու ծրագրերի վրա, սակայն այդ ջանքերը կարող են արդյունք չտալ, քանի որ տարբեր զորքերում զինվորների 52%-ը «հոռետես է բանակում իր ապագայի վերաբերյալ»,- ասվում է USA Today-ի հաշվետվության մեջ:
Վերջին տասնամյակների ընթացքում՝ մինչև Իրաքի և Աֆղանստանի պատերազմները, վերլուծաբանները բազմիցս նախազգուշացնում էին ամերիկյան բանակի ցածր բարոյական վիճակի մասին: