Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#20 (1089) 28.05.2015 – 3.06.2015

ԽԱՂԱՂԱՊԱՀ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ` ԲԱՆԱԿԱՇԻՆՈՒԹՅԱՆԸ

Մայիսի 29-ին Խաղաղապահների միջազգային օրն է: Այս տարի այն նշվում է Միավորված ազգերի կազմակերպության 70-ամյակի շրջանակներում: Ու թեեւ խաղաղապահ առաքելությունն ամրագրված չէ ՄԱԿ-ի կանոնադրությամբ՝ ներկայումս այն միջազգային մակարդակով կարգավորիչ եւ զսպող կարեւորագույն գործոններից է:

ՀԱՄԱՑԱՆՑ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ

Տեղեկատվական տեխնոլոգիաների հանրամատչելիության պայմաններում ռազմական բնույթի տեղեկատվությունը շատ անգամ դառնում է թիրախային թե՛ այն կորզելու, թե՛ ապատեղեկատվություն տարածելու առումով, և «հիբրիդային» պատերազմների շրջանակներում ակամայից տուժում են «համացանցային հիգիենային» չհետևող զինվորականները: Տեղեկատվական դաշտում զինվորականներին սպառնացող ռիսկերը մեզ ներկայացրեց տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Ռազմամարզական վարժարանի այս տարվա շրջանավարտների 94 %-ը` 65 սաներ, հայտարարել են, որ իրենց կյանքը կապելու են զինվորական ծառայության հետ: Նրանք դիմել են ՀՀ եւ օտարերկրյա ռազմական ուսումնական հաստատություններ:

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 69 սաների համար մայիսի 23-ը տոնական էր` հնչեց վերջին զանգը: Ավարտական դասարանի սաները հագել էին տոնական համազգեստ, իրենց կրծքին փակցրել էին Մոնթեի լուսանկարով եռագույն ժապավեններ՝ կանգնելով ավելի զգաստ, քան երբեւէ: Նրանց շնորհավորելու էին եկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան սպաներ, հյուրեր, ծնողներ:

ՕԲԱՄԱՆ` «ՍՏԱԽՈՍ»

Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումները նշանավորվեցին աննախադեպ, իսկ երբեմն էլ՝ անսպասելի զարգացումներով:
Նման մի առիթ հանդիսացավ հանրահայտ և վիճահարույց րաբբի Շմուլի Բոտիչի («Համաշխարհային արժեքներ» ցանցի հիմնադիր) և Արևելյան Ամերիկայի Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնաժողովի կողմից «Նյու Յորք թայմս» թերթի ապրիլի 18-ի համարում զետեղված մի ամբողջ էջ զբաղեցնող վճարովի հայտարարությունը, որը խստորեն քննադատում էր նախագահ Օբամային՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր նախընտրական խոստումը չկատարելու համար:

ՉԱՊԼԻՆԻ «ՓՈՔՐԻԿԸ»` ՀԱՅ ՓՈՔՐԻԿՆԵՐԻՆ

Շատերը կհիշեն հանճարեղ Չարլի Չապլինի մասնակցությամբ «Փոքրիկը» ֆիլմը, որտեղ փոքրիկի դերը կատարում է Ջեկի Կուգան (1914-1984), բայց քչերը գիտեն, որ այդ նույն Ջեկի Կուգանին ամերիկյան նպաստամատույց կոմիտեն ներգրավել էր հայ որբուկներին օգնություն ցուցաբերելու գործում: Փոքրիկ Ջեկի կոչով ամերիկացի երեխաները հագուստ և կաթնամթերք էին հանձնում հայ որբերի համար:

ԲՅՈՒՐԱՎՈՐ ՈՒ ԱՆՇԻՐԻՄ ՆԱՀԱՏԱԿԱՑ ՀԻՇԱՏԱԿԻՆ

…Քսան դարու Քու վրեժդ թո՛ղ որ այսօր ես լուծե՜մ,
Ո՜վ Աստվածուհիդ Անահիտ։
Ահավասիկ քու բագինիդ կրակներուն մե՛ջ նետեցի
Իմ խորտակած խաչափայտիս երկու թևերը թունավոր,
Եւ ցնծա՛ դուն, ո՜վ Ոսկեմայր, Լուսավորչի կողերեն,
ժանտ ոսկոր մը քեզ կը ծխեմ…

ՀԱՂԹԱՆԱԿ ԿԱՄ ՀԱՏՈՒՑՈՒՄ

Պետք է ամրագրել ազգի ընթացքի մոտակա և հեռանկարային հանգրվանները: Պետք է հասկանալ, թե ուր ենք գնում, ինչ ենք ուզում, հետո որոշել` մեր ազգային նպատակներին հասնելու համար որքանով է հրատապ, ասենք, հասարակության ազգային ինքնագիտակցության բարձրացումը, հաղթողի հոգեբանության և մայիսյան հերոսամարտերի շունչը արթնացնելու անհրաժեշտությունը: Որից հետո պետք է ոլորտի գործունեությունը ուղղորդող պետական ծրագրեր մշակվեն և դրվեն գործողության մեջ, ինչը կընդգրկի բոլոր հնարավոր ուղղությունները` սկսած դպրոցից, ավարտած երկրի մշակութային քաղաքականության առաջնահերթություններով: