Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#10 (1079) 19.03.2015 – 25.03.2015

ՄԱՐԴԻԿ ԱՐՏԱԳԱՂԹՈՒՄ ԵՆ ՈՉ ԹԵ ՀԱՑԻ, ԱՅԼ ՍԻՐՈ ՊԱԿԱՍԻՑ

Ես մտնում եմ վաստակավոր նկարիչ Լեւոն Մանասերյանի աշխատասենյակը եւ մոռանում եմ` ինչի համար եմ եկել. ամենուր գույներ են, գույներ, գույներ… դեմ դիմաց` պատին, մեր գյուղի լերկ բլուրներն են` խանձված, արեւագույն: Ես հոտոտում եմ օդը, ու այրվող խաշամի բույրը դիպչում է ռունգերիս: 90-ամյա նկարիչը ժպտում է: Հանկարծ արթնանում է մի պատկեր (պատին, թե գլխիս մեջ է նկարվում)` մայրս փոցխով հավաքում է դարչնագույն խաշամն ու այրում: Ծուխը… արեւը` այգու վրա… մորս ծաղկավոր զգեստը… ծիրանենուց կախված ճոճս… այրվող խաշամի ճրթճրթոցը… Նկարչի դիմաց կիսավարտ նկար կա: Կին: Ես ծանոթ եմ Լեւոն Մանասերյանի «կանանց»` նուրբ, անիրական, թափանցիկ, սիրո պես անմարմին, անբռնելի: Այս մեկն ուրիշ է:…

ԾԱՂՐԱԾՈՒՆ՝ ԱՇՈՒՆԸ ՍՐՏՈՒՄ

Ենգիբարյանների ընտանիքը ապրում էր Մոսկվայի Մարյինա Ռոշչայում, մեկ հարկանի փայտե տանը։ Հայրը «Մետրոպոլ» ռեստորանի շեֆ-խոհարարն էր։
Մինչև իր կյանքը կրկեսին նվիրելը Ենգիբարյանը փորձել է մի քանի այլ մասնագիտություններ։

«ՄԻ՛ ԺԽՏԻՐ»

«Եվրատեսիլ-2015» միջազգային փառատոնին Հայաստանը կներկայանա «Don’t deny»՝ «Մի՛ ժխտիր» երգով, որը կկատարի «Genealogy» խումբը: Երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանն է, իսկ խոսքերի հեղինակը՝ Իննա Մկրտչյանը: Խումբը խորհրդանշում է անմոռուկը, եւ ներկայացված են բոլոր 5 աշխարհամասերը:

ՔԱՋ «ՁՈՒԿԸ»

Զինակիցները Արմենին Ձուկ էին ասում: Կարողանում էր ձկան նման լողալ կրակների միջով ու ողջ մնալ: Արմենը անընդհատ շարժման մեջ էր: 16-ը նոր-նոր էր բոլորել, իսկ նա հոր հետ արդեն իր ապագա տան քարն էր տեղափոխում: Սկսեց իր տունը կառուցել: Հաճախ էր սրտնեղում. «Շենքի պատերում ոնց որ կալանավոր լինեմ»: Սիրահարված էր, երազում էր Թամարային իր ձեռքերով ու քրտինքով կառուցած տան մեջ կին բերել:

ԾԱՌԱՅԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՀՈՐ ՕՐԻՆԱԿՈՎ

Ինչպես ծառի նոր ճյուղը հետեւում է իր արմատին, այնպես էլ նոր սերունդը հետեւում է նախորդին: Արցախյան ազատամարտի մասնակից Վարդան Մակարյանի կամ «Շոթոյի» որդի Տիգրան Մակարյանը, հոր օրինակին հետեւելով՝ նույնպես շարունակում է նրա հայրենանվեր գործը, բայց արդեն հոգեւոր դաշտում: Թեեւ պատերազմին մասնակցած եւ սխրանքներ կատարած հոր մասին պատկերացումներն ամբողջանում են ընկերների պատմությունների միջոցով, որդին վերապրում է հոր հիշողությունները:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին աշխարհի ոչ պաշտոնական մայրաքաղաք Նյու Յորքն անցյալ շաբաթ դարձավ խոշոր հայկական միջոցառումների կենտրոն:
Մարտի 10-ին Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը, գործարարներ Ռուբեն Վարդանյանը (Մոսկվա) և Նուբար Աֆեյանը (Բոստոն) ազդարարեցին «100 կյանք» (100 LIVES) նախաձեռնության մեկնարկը:

ԲՅՈՒՐԱՎՈՐ ՈՒ ԱՆՇԻՐԻՄ ՆԱՀԱՏԱԿԱՑ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Ձեր ոգին մի պահ թող ների
Ինքնամեծարանքն այս քարե:-