Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#43 (1061) 6.11.2014 – 12.11.2014

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ` ՀՕՊ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության եւ ինֆորմատիկայի պետական համալսարանի (ՄԷՍԻ) երևանյան մասնաճյուղի ուսանողներն օրերս այցելեցին ՀՕՊ-ի զորքեր. սա համալսարանի երկրորդ այցն էր զինված ուժեր: Այստեղ նրանց ջերմ և սիրով դիմավորեց փոխգնդապետ Մ.Վարդանյանը, որի հանձնարարականով հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Ա.Ստեփանյանն ուսանողներին ուղեկցեց հրամանատարական կետ՝ բացատրելով զինված ուժերում իրենց զորքերի դերն ու նշանակությունը: Հրամանատարական կետի դերի և նշանակության մասին բացատրություններ տվեց մարտկոցի հրամանատար, մայոր Խ.Չոբանյանը: