Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#40 (1058) 16.10.2014 – 22.10.2014

ՀՐԵՂԵՆ ՏԱՆԿԻ ԵՐԵՔ ՀԵԾՅԱԼՆԵՐԸ

Դեռ թարմ են տպավորությունները այն օրերի, երբ ազգովի նշում էինք մեր տանկիստների հաղթանակը «Տանկային Բիաթլոն-2014» միջազգային մրցույթում: Ոգևորությունն իրոք անսահման էր: Ամենուրեք նրանց մասին էին խոսում: Թվում է, թե անցած ժամանակաշրջանում մրցույթին մասնակցած մեր տղաների մասին շատ է գրվել: Սակայն, կարծում եմ, նրանք արժանի են դրան: Արժանի են ոչ միայն նորագույն տեսակի տանկ շահելու համար, այլ առավելապես նրա համար, որ պարզ, միևնույն ժամանակ, հզոր ուղերձներ են հղել իրենց հաղթանակով: Նախ, մեր թիմը միակն էր, որ համալրված էր պարտադիր ժամկետային զինծառայողներով, հիմնականում դեռ քսան տարին չբոլորած երիտասարդ տղաներով:

Զենքին հատուկ անուն տալու հնագույն ժամանակներում ծագած ավանդույթը գոյատեւել է դարերի ընթացքում եւ չի մոռացվել բազմաքանակ բանակների ու սպառազենի զանգվածային արտադրության դարաշրջանում։
Օրինակ՝ ԱՄՆ-ի բանակում տանկերը, բացի ինդեքսից, կրում են նշանավոր որեւէ գեներալի… ազգանունը։ Ովքե՞ր են եղել նման պատվին արժանացած այդ «ամերիկյան պատմության հերոսները»։

ՊԱՏՐԻԿ ՄՈԴԻԱՆՈ. «ԻՄ ՍՅՈՒԺԵՆ ԺԱՄԱՆԱԿՆ Է»

♦ Ֆրանսիացի գրող, սցենարիստ Պատրիկ Մոդիանոն դարձավ գրականության բնագավառի Նոբելյան մրցանակի 113-րդ դափնեկիրը և այս բարձր կոչմանն արժանացած 11-րդ ֆրանսիացին:
♦ Շվեդական ակադեմիան նրա ստեղծագործությունները համեմատում է Մարսել Պրուստի ստեղծագործությունների հետ և հեղինակին համարում «Մեր ժամանակների Մարսել Պրուստ»:
♦ Նա ծնվել է Փարիզի մերձակայքում, հրեական հնագույն տոհմից սերված վաճառական հոր և ֆլամանդուհի մոր ընտանիքում:

Հոկտեմբերի 10-ին, երկարատև և բուռն քննարկումներից հետո, Հայաստանն ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) միանալու պայմանագիրը, որի կազմի մեջ մտնում են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015 թ. հունվարի 1-ից և ենթակա է վավերացման չորս երկրների խորհրդարանների կողմից: Ղրղըզստանը և Տաջիկստանը ևս Միությանը միանալու հետաքրքրություն են ցուցաբերել:

ԲԱԼԻ ԿՈՐԻԶՆԵՐԸ

Տատս նստել էր աթոռի պռնկին` խոհանոցի սեղանի մոտ։ Ասես ասեղների վրա նստած լիներ, ու թվում էր՝ հենց հիմա վեր կկենա, կգնա։ Շուրջանակի ասեղնագործած ճերմակ թաշկինակի տուտը դուրս էր ընկել սև վերնաշապիկի թեզանիքի միջից։ Զատիկի հետ կապված տխուր հիշողությունը կամաց-կամաց խամրում էր: Մտածում էի` ափսոս, ուշացա ու չտեսա, թե ինչպես է տատս աթոռի վրայի փոշին առնում։

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՈՒ ԱՆՊԱՐՏԵԼԻ

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունն իր գործուն մասնակցությունն ունի բանակ-հասարակություն կապի ամրապնդման, այդ օղակների փոխհարաբերությունների է՛լ ավելի մերձեցմանն ու փոխգործակցությանը:
Անկախության 23-ամյակի առթիվ ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը կազմակերպեց մի շարք միջոցառումներ՝ մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության բարձրացման գործում:

ԳԵՐՄԱՆԻԱՅԻՑ՝ ԱՌԱՋՆԱԳԻԾ

Վաղն առաջին անգամ փորձնական բարձրանալու եմ դիրքեր… Դրա համար էլ այսօր շատ ոգեւորված եմ (ժպտում է): Ծառայելու գաս ու դիրք չպահե՞ս, էլ իմաստը ո՞րն է… Դիրքապահ զինվորն է մեր բանակի ողնաշարը… Ընկերներիս ասում էի՝ եթե հանկարծ վիճակահանության մասնակցեմ եւ քաղաքային զորամաս զորակոչվեմ, դիմելու եմ, որ տանեն առաջնագիծ… Կային մարդիկ, որ ինձ չէին հասկանում, ասում էին՝ «Ա՛յ տղա, դու հո չե՞ս գժվել…»: