Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#34 (1052) 04.09.2014 – 10.09.2014

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ`ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ

Երևանի քաղաքապետարանը և ԼՂՀ պաշտպանության նախարարությունն անակնկալ են մատուցել Ավան և Նոր Նորք վարչական շրջանների բնակիչներին: Այս երկու համայնքներից կամավոր հիմունքներով զորակոչված տասնյակ ժամկետային զինծառայողներ հնարավորություն ստացան Երևանում հանդիպելու ծնողներին և հարազատներին:

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՆՎԵՐ

Արցախյան պատերազմի վետերանները հաճելի անակնկալ մատուցեցին գնդապետ Վ. Հովսեփյանի հրամանատարությամբ գործող զորամասին՝ դիրքապահ զինվորներին նվիրելով գերմանական հովվաշան զտարյուն երկու ձագ: Հայաստանցի և Կանադայի Քվեբեք նահանգի հայկական համայնքի բարեգործները մտադիր են տարվա ընթացքում դիրքապահների «զինանոցը» համալրել պահակային ազնվացեղ ևս մի քանի տասնյակ շներով:

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 27-ին ԼՂՀ Հադրութի ջրաշխարհում կայացավ ՀՀ Երկրապահ կամավորականների միության դեպի Արցախ ուխտագնացության գլխավոր միջոցառումը: Արդեն երկու տասնամյակի պատմություն ունի ուխտագնացությունը, որին մասնակցում են ԵԿՄ վարչության ու տարբեր բաժանմունքների անդամներ, պատանի և երիտասարդ երկրապահներ, մտավորականներ, մշակութային խմբեր ու գործիչներ, լրագրողներ, այլ մասնակիցներ: