Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#24 (1042) 26.06.2014 – 2.07.2014

ՉԿԱ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՍԽՐԱՆՔ, ՔԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ԶՈՀԱԲԵՐՎԵԼԸ

«Ռազմական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հնարավորություն կտա ռազմական բժիշկներին ունենալու իրենց ամբիոնն ու լսարանը, պատմելու իրենց հոգսերի, խնդիրների, ձեռքբերումների, հաջողությունների մասին, գտնելու պրոբլեմները լուծելու արդյունավետ ուղիներ։ Կազմակերպությունը կդառնա հավաքատեղի ուժային կառույցների բժիշկների համար՝ համագործակցության հնարավորություն ընձեռելով նրանց, դառնալով նոր գաղափարների, մտքերի խթան։ Հնարավորություն կունենանք մեկտեղվելու նաև քաղաքացիական առողջապահության մեր գործընկերների հետ, ստեղծելու միջազգային կապեր։ Կփորձենք գտնել ուղիներ զարգացնելու ռազմական բժշկության գիտական միտքը, աջակցելու, որ ավելանա գիտական գործունեությամբ զբաղվող զինվորական բժիշկների թիվը։ Ի վերջո, այս բոլոր ծրագրերի ամենակարևոր «թիրախը» զինվորի առողջության պահպանումն ու վերականգնումն է։

ԴՐՈՅԻ, ՆՐԱ ԼԵԳԵՈՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴԻՎԻԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ

1960թ. դեկտեմբերն էր։ Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողներս վերադառնում էինք Մոսկվայից։ Հայաստանի Կենտկոմի այն ժամանակվա առաջին քարտուղար Թովմասյանին և երկրորդ քարտուղար Զարուբյանին դիմելով՝ հաջողացրել էինք էքսկուրսիա գնալ Մոսկվա և Լենինգրադ՝ մեր դասախոս ընկեր Վ. Քոսյանի ղեկավարությամբ։

ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ`ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ

Հունիսի 16-ից 20-ը մեր 10 հոգանոց պատվիրակությունը՝ ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ Մհեր Շիրինյանի եւ ԶՈՒ ԳՇ կադրերի վարչության պետ, գնդապետ Արթուր Անդրեասյանի գլխավորությամբ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում մասնակցեց «Ժողովրդավարությունը զինված ուժերում» թեմայով սեմինարին: Պատվիրակության անդամները ծանոթացան ԳԴՀ ԶՈՒ կառավարման նոր փիլիսոփայությանը, օրենսդրությանը եւ զինվորականների իրավունքներին, համալրման սկզբունքներին:

ԱՂԱՎՆՈՅԻ ԴՊՐՈՑՈՒՄ

Քաշաթաղի Աղավնո գյուղը շրջանի առաջին վերաբնակեցված բնակավայրն է: Այն տարածվում է համանուն գետի երկու ափերին: 1992 թվականի մայիսի 18-ին թշնամու վերջին կրակակետը, որն ազատագրեցինք, և կայացավ Միացումը, Աղավնո-Զաբուղն էր:
Գյուղի դպրոցը շրջանի առաջին կրթօջախներից է և կոչվում է Գարեգին Նժդեհի անունով: 2013-14 ուստարում դպրոցում սովորել է 28 աշակերտ, աշխատել՝ 15 ուսուցիչ: 12-րդ դասարանն ավարտել է երկու աշակերտ՝ Մերի Կարապետյանն ու Դավիթ Առաքելյանը: Նրանք վերջին քննություններն են հանձնում՝ հասունության ատեստատ ստանալու և բուհ ընդունվելու համար: Մերին արդեն միասնական քննություն է հանձնել հայոց լեզու և գրականություն առարկայից, ինչպես նաև անգլերենից, ստացել է 15 և 14 միավոր և հույս ունի՝ կընդունվի ԱրՊՀ օտար լեզվի բաժին: Մեր այցի օրը Դավիթը դպրոցում ավարտական քննություն էր հանձնում անգլերենից: Նա ցանկանում է ընդունվել Երևանի ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղը:

ՇԵՔՍՊԻՐԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԹԱՐԳՄԱՆԻՉԸ

Հովհաննես Խան-Մասեհյանը ծնվել է Թեհրանում՝ 1864թ. փետրվարի 23-ին, արքունի ոսկերչապետի ընտանիքում։ Միջնակարգ կրթությունն Իրանում ստանալուց հետո՝ 1881թ. ընդունվում է Փարիզի «Քոլեջ դե Ֆրանսը», որը գերազանցությամբ ավարտելուց հետո վերադառնում է Թեհրան` նշանակվելով շահի պալատական թարգմանիչ: Միաժամանակ ուսուցչությամբ է զբաղվել տեղի Հայկազյան դպրոցում, ապա վեց տարի եղել նույն կրթօջախի տնօրենը: Հիմնել և խմբագրել է պարսկահայ առաջին տպագիր օրգանը` «Շավիղ» շաբաթաթերթը: Նշանակվել է պարսից Նասեր էդ Դին շահի արքունիքի գլխավոր թարգմանիչ: Մասեհյանը 1895-1901թթ. եղել է Պարսկաստանի արտաքին գործերի նախարարության գրասենյակի պետ, մամուլի բաժնի վարիչ: 1899թ. նրա նախաձեռնությամբ Թեհրանում բացվել է քաղաքական գիտությունների դպրոցը, որտեղ Մասեհյանը եղել է միջազգային իրավունքի և ընդհանուր պատմության ամբիոնի վարիչ և դասախոս:

ԲՆԱՎԵՐ ԵՐԱՄ

Իրոք, մի շաբաթ հետո եղբորս թուրք գերիների հետ բերեցին Էրզրում… Հարություն եղբայրս դիմեց Ազգային խորհրդին, նրանց միջնորդությամբ մի կերպ ազատեցին: Մի երեկո տեսանք՝ երկու եղբայրս միասին կառքով դռանը կանգնեցին… Ինչ երջանիկ օր էր, չեմ կարող նկարագրել… Բոլորս միանգամից վրա թափվեցինք, գրկեցինք եղբորս, միայն Արմենն էր, որ իրեն զսպված էր պահում: Սակայն տեսա՝ զույգ աչքերից արտասուք է թափում՝ առանց ձայն հանելու: Նա այնքան համեստ էր ու ամաչկոտ, որ չէր համարձակվում մոտենալ հորը: Ապա հայրը որքան համեստ էր… Բոլորիս փաթաթվեց, համբուրեց, դրանից հետո տեսանք, որ հայացքով որոնում է մեկին… Մայրս անմիջապես զգաց, գնաց, Արմենի ձեռքից բռնելով՝ առաջ բերեց, ասաց.

ՀԱՅԻ ՈԳԻՆ

Մկրտիչ Տոնոյան: Կամավորական: Նկարիչ: 16 տարեկանից կռվել է Արցախի ազատագրության համար, մինչեւ պատերազմի հաղթական ավարտը: Մասնակցել է Խոջալուի ազատագրմանը, Ստեփանակերտի պաշտպանական մարտերին, Բերձորի, Մարտակերտի շրջանի մի շարք գյուղերի ազատագրմանը, Գորիսի ու Կապանի պաշտպանական մարտերին: