Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#07 (1025) 27.02.2014 – 5.03.2014

ՔԱՅԼԵԼ Է ՌԱԶՄԻ ՃԱՄՓԱՆԵՐՈՎ

Քարակերտցի (Բաղրամյանի շրջան) Արթուր Սարգսյանը մեր մեծ պայքարից տակավին օրեր, ամիսներ առաջ ասես զգում էր վառոդի հոտը և իրեն տեսնում էր կամավորական ջոկատներում՝ խիզախ հայորդիների կողքին, այնտեղ, որտեղ պիտի որոշվեր մայր Հայաստանի ու Արցախի ճակատագիրը։
Համառ, անկոտրում կամքի տեր, հաղթանդամ, անպարտելի ռազմիկ. այսպես կարելի է բնութագրել նրան։

ԽԱՉՔԱՐՆ ՈՒ ԳԻՐԸ՝ ՀԻՇԱՏԱԿՈՂ

Կիսվել է օրը: 2014 թվականի փետրվարի 12-ն է: Կոտայքի մարզի Քասախ գյուղում միջոցառում է: Գյուղացիներ, զինվորականներ, ազատամարտի վետերաններ են հավաքվել գյուղի մշակույթի տան առջև կանգնեցված Բաշ Ապարանի հերոս Սեդրակ Ջալալյանի արձանի մոտ: Գյուղի մեծերը՝ Գուրգեն Մելքոնյանը, Խորեն Խաչատրյանը, Առաքել Մխիթարյանը, Բալուլբեկ Պողոսյանը, Հովհաննես Մարգարյանը մոտենում, շնորհավորում են միջոցառման նախաձեռնողին` Գարիկ Եղիազարյանին:
Այս գյուղը հիմնադրել են Ապարանի համանուն` Քասախ գյուղի բնակիչները:

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԲԱՑ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ

Էրեբունի վարչական շրջանի Վրեժ Համբարձումյանի անվան N 17 դպրոցում մեծ ուշադրություն են դարձնում մատաղ սերնդի հայեցի դաստիարակությանը։
-Հզոր, ուժեղ, ամուր պետություն ունենալու համար անչափ կարևոր է վաղվա քաղաքացիներին ռազմահայրենասիրական ոգով կրթելն ու դաստիարակելը։ Հայրենասիրությունը յուրաքանչյուրի արյան մեջ է, պարզապես պետք է այն խթանել,- նշում է դպրոցի տնօրեն Նաիրուհի Սարգսյանը։
Կրթական այս օջախում մեծ ուշադրություն է դարձվում ռազմագիտություն առարկայի դասավանդմանը: Զոհված ազատամարտիկ Սիմոն Խաչատրյանի անունով է անվանակոչված ռազմագիտության դասասենյակը, պարբերաբար կազմակերպվում են այցելություններ զորամասեր:

ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԴԵՖԻՑԻՏ

Փետրվարի 19-ին Բրյուսելում (Եվրախորհրդարանում) տեղի ունեցավ Չներկայացված ազգերի միջազգային կազմակերպության և Թալիշական ազգային շարժման համատեղ համաժողովը, որը նվիրված էր Հարավային Կովկասում խաղաղության հաստատման խնդիրներին, մասնավորապես՝ ազգային փոքրամասնությունների հիմնահարցերին` թալիշների հարցին նախ և առաջ, որոնց տրված էր վեց զեկուցումներից երկուսը։ Հիմնական զեկույցով հանդես է եկել Թալիշական ազգային շարժման առաջնորդ, Թալիշ-Մուղանյան Հանրապետության նախագահ, վերջերս Հայաստան և Արցախ այցելած Ալաքրամ Հումմաթզոդան կամ նույն ինքը՝ առավել ճանաչված գնդապետ Գումբատովը։ Երկրորդ զեկույցով ելույթ է ունեցել Թալիշական շարժման անդամ, քաղաքագետ Ֆարզիա Լանքոնին (Քերիմովա)։
Եվրոպայի սրտում՝ Բրյուսելում, տեղի ունեցած հենց այս համաժողովի շուրջ զրույց ունեցանք ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի հետ։