Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#01 (1019) 15.01.2014 – 22.01.2014

«ՎԱՇՏ-ՄԱՐՏԿՈՑ ՕՂԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԸ ՇԱՏ ԱՆԵԼԻՔՆԵՐ ՈՒՆԵՆ»

Հունվարի 12-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում անցկացվեց խորհրդակցություն: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր բացման խոսքում նշեց, որ խորհրդակցության նպատակն է վեր հանել վաշտ-մարտկոց օղակում առկա խնդիրները, նախանշել դրանց լուծման արդյունավետ ուղիները եւ 2014 թ. կատարելագործել այդ օղակի գործունեությունը: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, մի շարք բարձրաստիճան զինվորականներ, Երեւանում եւ Արմավիրում տեղակայված զորամասերի վաշտ-մարտկոց օղակի հրամանատարներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ:

ՆԱԽԱՐԱՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ 2013Թ. ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Կազմակերպված խորհրդակցության ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրեց 2013 թ. արձանագրված արդյունքները:
Նա նշեց, որ 2013 թվականին նույնպես բանակում առաջնորդվել են «ՀՀ զինված ուժերի պատրաստությանը և պաշտպանական բարեփոխումներին որակական առաջընթաց» կարգախոսով՝ տարին հայտարարելով «Մարտական խնդիրների կատարման արդյունավետության բարձրացման տարի»:

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ 10 ԿԱՐԵՎՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ 2013 ԹՎԱԿԱՆԻՆ

Հոկտեմբերի առաջին տասնօրյակում պաշտպանության նախարարության համազորային զորավարժարանում մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն անցկացրեց հանրապետության հյուսիսարևելյան շրջանում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկը: ՀՀ ՊՆ մարտական պատրաստության վարչության պետ գնդապետ Տ.Խաչատրյանի գնահատմամբ, գրանցված արդյունքները գոհացնող են:

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՈՉ ՄԻ ՍԱԴՐԱՆՔ ԱՆՊԱՏԻԺ ՉԻ ՄՆՈՒՄ

Առաջնագծի այն հատվածը, որի պահպանությունը մեզ է վստահված, բավական բարդ է, որովհետև շփման գիծը հիմնականում անցնում է լեռնային տեղանքով: Կազմակերպելով դիրքային պահպանություն՝ մենք ամբողջությամբ տիրապետում ենք իրավիճակին: Հրադադարը հակառակորդի կողմից խախտվում է մշտապես: Նրանք իրենց որդեգրած մարտավարությունը չեն փոխում. կրակում են դիպուկահարները, հրաձգային տարբեր տրամաչափի զենքերից կրակում են ոչ միայն դիրքերի, այլև ճանապարհների, բոլոր տեսանելի տարածքների, մարդկանց, մեքենաների ուղղությամբ:

ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐՆԵՐ՝ ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

Քաշաթաղի շրջանի կազմավորման առաջին իսկ օրերից տարածքում սկսեց գործել «Գուրգեն Մելիքյանը՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» բարեգործական հիմնադրամը, որը տարիների ընթացքում եւ այսօր էլ բազում բարեգործական ծրագրեր է իրականացրել, մշտապես կազմակերպել ծառատունկ: Նոր տարվա նախօրեին էլ Բերձորում էր հիմնադրամի տնօրեն, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանը:

2013Թ. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ  ՏԱՐՎԱ  ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ  ԱՄՓՈՓՈՒՄԸ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

Դեկտեմբերի 28-ին գնդապետ Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում տեղի ունեցավ 2013թ. ուսումնական տարվա արդյունքների ամփոփում, որի ընթացքում քննության առնվեցին մարտական պատրաստության, մարտական պատրաստականության, թիկունքի աշխատանքների, զինվորական կարգապահության և զորքերի ծառայության մի շարք հարցեր:

ՀՐԵՏԱՆԻՆ ՄԱՐՏՈՒՆԱԿ Է ԵՎ ՊԱՏՐԱՍՏ... ՄԱՐՏԻ

Անցած ուսումնական տարվա հաջողության նախադրյալները ներկայացնում է զորամասի հրետանու պետ, փոխգնդապետ Վահագն Խաչատրյանը.
– Մարտական հերթապահությունից ազատված զորամասերի առջև դրվող խնդիրներն իրենց կարևորությամբ ոչնչով չեն զիջում առաջնագծում, ասել է թե` մշտապես մարտական պատրաստականության վիճակում գտնվող զորամասերի խնդիրներից: Ավելին, պահեստայինները, որոնք միմիայն ռազմական ուսուցմամբ, մարտական պատրաստությամբ են զբաղվում, պարտավոր են տարվա բոլոր օրերին պահպանել մարտունակությունը, որովհետև հնարավոր պատերազմի դեպքում հենց նրանք են իրականացնելու վճռորոշ գործողությունները: Այս ամենը մենք միշտ բացատրում-պարզաբանում ենք սպաներին, զինվորներին, մանավանդ ստորաբաժանումները նոր համալրածներին: