Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#46 (1013) 21.11.2013 – 27.11.2013

ՀՊԱՐՏ ԸԼԼԱՆՔ ԻԲՐԵՎ ՀԱՅ

…Եթե պատահի, որ հայ ժողովուրդի ընդերքեն փայլատակե ինչ-որ ստեղծագործ ուժ, եւ եթե պատահի, որ այդ ուժը գտնե իր կիրարկման հատուկ տարրը, կասկած չկա, որ նոր գեղեցկություն մը ավելցած պիտի ըլլա աշխարհի գեղեցկություններուն վրա։ Եվ այդ գեղեցկությունը չի կրնար չհայտնվիլ։ Այն պարզ իրողությունը, թե հայը կրցած է դիմադրել դարերու խորտակիչ ճնշումին, ինքնին արդեն հաղթանակ մըն է, փույթ չէ, թե այն եղած ըլլա լուռ հաղթանակ մը։ Նոր հաղթանակը պիտի գա այսօր եւս, քանի որ անցյալի մեջ ան մեզ շնորհած է բազմիցս, եւ մենք այսօր կրնանք թվել անոնցմե չորսը… Ս. Մերսոպ, Կոմիտաս, Կաթողիկե եւ Անդրանիկ։

Շահան Շահնուրը նրա մասին գրել է. «…Ի՜նչ գոհունակություն է գտնել հոգի մը, բանաստեղծ մը՝ ամենեն վավերական եւ ամենեն խոր բանաստեղծներեն, որ անհուն ցավով եւ խանդաղատանքով կհակի դեպի Հայը։ Մաքս Ժակոբն է ան»։
Մաքս Ժակոբը, այո՛, մեծ հայասեր էր, որ տեսել է Մեծ եղեռնի արհավիրքները եւ դրանց սահմռկեցուցիչ տպավորության տակ գրել «Դաշնակիցները Հայաստանում» բավական ծավալուն երկը։ «Պետք է զայն ամբողջությամբ կարդալ՝ տեսնելու համար, թե ինչքան սիրով Մաքս Ժակոբը կհիշե Վարդանը, Նաիրին, Հարալեզները, թե Մամիկոնյանները»,-շարունակում է Շահնուրը։

Երկի՛ր Հայաստան, ողբա՛, մռնչա՛,
որ ձայնդ լսեն,
Արար աշխարհը մեջքը քեզ արած՝
Կաղամբ է տնկում, առուծախ անում,
Դրամ է դիզում ու ամուսնանում։

ԲԱՆԱԿԸ ՄԻԱՅՆ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻ ՏԵՂՆ Է

Նվեր Առաքելյանը ծնվել է 1963 թվականին Սիսիանի շրջանի Բարձրավան գյուղում։ Դպրոցից հետո ծառայել է խորհրդային բանակում։ 1983թ. ընդունվել է բժշկական ինստիտուտի դեղագործական ֆակուլտետ։ Բուհն ավարտելուց հետո ընկերոջ՝ համակուրսեցի Վարդանի հետ ինտերնատուրան որոշեցին Ստեփանակերտում շարունակել։ 1989թ. էր, հենց այդ ժամանակահատվածում էլ աշխարհը խառնվեց, ու Առաքելյանն ու ընկերը որոշեցին մնալ Արցախում։ Դիմեցին «Կռունկ» կոմիտեին, որ իրենց ուղարկեն այնտեղ, որտեղ անհրաժեշտություն կար։ Եվ ահա Նվերը նշանակվում է Հադրութի կենտրոնական շրջանի դեղատան պետ. տեղի բնակչությանն ու զինվորներին դեղորայք էր մատակարարում։ Ստեփանակերտից էր բերում հասցնում դեղորայքը: Վտանգներով լի, թշնամու ուղիղ նշանառության տակ էր ձգվում այդ ճանապարհը։ Քանի՞ անգամ է կտրել-անցել մահվան այդ ճանապարհը, հիմա չի էլ հիշում: Բացի մասնագիտական աշխատանքը կատարելուց, Նվեր Առաքելյանը տեղի ինքնապաշտպանական ջոկատների կազմում մասնակցել է նաև ռազմական գործողություններին։

ԸՆՏԱՆԻՔԻՍ ԱՊԱԳԱՆ ԿԵՐՏՈՒՄ ԵՄ ԻՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՄԲ

Ավագ լեյտենանտ Գայ Սիրականյանը սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան բարձրագույն սպայական դարբնոցն ավարտած այն սպաներից է, ովքեր մեծ նվիրումով և պարտքի զգացումով են կատարում իրենց պարտականությունները, սպա, որն իր ազնիվ ու պարկեշտ նկարագրով, իր գիտելիքներով նպաստում է մեր երկրի պաշտպանական համակարգի զարգացմանն ու կատարելագործմանը, ԶՈՒ անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի և միջանձնային հարաբերությունների լավացմանը։

ԱՎԵԼԻ ԼԱՎ ԲԱՆԱԿ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԻՏԻ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱՆՔ

Երբ մենք աշխարհ ենք գալիս, առաջին բանը, որ տեսնում ենք, պատկերն է, ձևը, գույնը… Մենք անընդհատ տեսնում ենք։ Ոչ միշտ ենք երաժշտություն լսում կամ դիտում որևէ պարողի, բայց ամեն վայրկյան տեսնում ենք։ Խոհանոցի սեղանին «նատյուրմորտ» է, պատուհանից դուրս «պեյզաժ» է… Գույն է, ձև է, պատկեր է… Դա է պատճառը, որ մենք այդքան մոտ ենք նկարչությանը։

«ԱՐՑԱԽՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԲԱՆԱԼԻՆ Է»

Այսօրվա գերխնդիրն Արցախի անկախության ճանաչումն է: Դա սոսկ տարածք չէ, որի համար պայքարում ենք, հայրենիք է: Արցախը մեզ տվել է համահայկական խնդիրների լուծման բանալին, այն է` պայքարելու կամք, միասնականություն, տոկունություն: Արցախն այժմ համահայկական խնդիրների լուծման կիզակետն է, և նրա անվտանգության ապահովումը յուրաքանյուրիս պարտականությունն է: Ձգտելու ենք մեր բանալին ամուր պահել մեր ձեռքերում և փոխանցել հաջորդ սերունդներին: