Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#41 (1008) 17.10.2013 – 23.10.2013

ՁՅՈՒՆԱՊԱՏ-ԾԱՂԿԱԾ ՏԱՆՁԵՆԻՆ

Մանկությանս լուսավոր ու տաքուկ սենյակների շարքում մի սենյակ կար, որ հաճախ է այցելում ինձ իմ երազներում և հիշողություններում: Այդ սենյակը ներկված չէր մեր տան մյուս սենյակների պես, ոչ էլ Աստծո պարգևած լույսն էր մտնում այնտեղ շռայլորեն: Այդ սենյակի պատերին փակցված էին խորհրդային տարիների թերթեր, իսկ հատակին վազվզում էին մկները:

ՎՐԻԺԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՅ ՔՐՄԵՐԸ. ՀԱԿՈԲ ՄԵԼՔՈՒՄՅԱՆՑԸ՝ ՆՈՒՅՆ ԻՆՔԸ  ՅԱՂՈԻԲ ՏՅՈՒՐՅԱ ԶՈՐԱՊԵՏԸ

Այն, ինչ հայ ժողովուրդը տեսավ ու ապրեց 1915 թվականին, ոչ մի ժողովուրդ, ոչ մի ժամանակ չի տեսել ու ապրել։
1914-ի դեկտեմբերի 9-ին Թուրքիայի ռազմական նախարար, բանակի գեներալ Էնվեր փաշան 90 հազարանոց բանակով, քրդական հեծյալ կորպուսով Կովկասյան ճակատ շարժվեց, որպեսզի, ինչպես ինքն էր հոխորտում «ռուս ճերմակաոռներին Սեւ ծովից դենը» շպրտի։ Սարիղամիշի ճակատամարտում ցարական զորամիավորումները, որոնց շարքերում Անդրանիկի, Դրոյի, Համազասպի, Քեռու հրամանատարությամբ հայկական չորս կամավորական ջոկատ էր մարտնչում, 70 հազար ասկյար ոչնչացրին, մնացածները սառնամանիքին չդիմացան, փախան։ Էնվերի կյանքը վերջին պահին թուրքական բանակի մի հայ հիսնապետ՝ Հովհաննեսը փրկեց։

Ժամանակին մի հարուստ իշխան իր հազարավոր անասուններով գալիս է այս գավառի արոտները։ Ամբողջ ամառը նա լավ կերակրում է հոտերը։ Վրա է հասնում խիստ ձմեռը։ Վախեցած իշխանը կարգադրում է՝ անասուններին քշել տաք տեղեր։ Սարերից իջնելիս, մի ձորաբերանի մոտ, գիշերով սկսվում է բուքը։

Մի տարի այս կողմերում երաշտ է լինում։ Արտերը չհասած՝ չորանում են։ Երկու գյուղերի ծերերը խորհուրդ են անում մի ճար գտնելու համար։ Որոշում են լայնացնել մոտակա առվի հունը։ Մի երկու օրում հունը բավականին լայնացնում են։ Ջուրը թեեւ ավելանում է, բայց դարձյալ չի բավարարում երկու գյուղի։ Երկու գյուղի բնակիչներն սկսում են վիճել, թե ով առաջ պետք է ջրի։ Ծերերից մեկն առաջարկում է ջուրը տալ նրան, ով առաջինը կարողանա մատաղ անել աղբյուրի մոտ։ Երկու գյուղից էլ երիտասարդները վազում են դեպի իրենց նախիրները։ Բոլորը սրտատրոփ սպասում են, թե ով է լինելու առաջինը։

Պատմում են, թե այս վանքի շինարարներն էին Մակար անունով վարպետն ու իր մինուճար որդին։ Որդին քար էր տաշում գյուղում, նախշում, իսկ հայրը շարում էր։ Վանքի պատերն աստիճանաբար բարձրանում էին, իսկ Մակար վարպետը՝ կտրվում հողից։ Նա ուխտ էր արել՝ մինչեւ ամբողջ շենքը չվերջացնի, պատից ցած չիջնի։ Վարպետի որդին տաշած քարերն ուրիշների ձեռքերով ուղարկում էր հորը։ Երբ ավարտվելու վրա է լինում վանքի կառուցումը, եւ մնում է միայն գմբեթը, քարտաշ որդին հիվանդանում է եւ մեռնում։

ԻՆՉ ԵՎ ԻՆՉՊԵՍ ՍՈՎՈՐԵՑՆԵԼ ԶՈՐՔԻՆ ԱՐԴԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՓՈՒԼՈՒՄ

Հոգ տանելով երիտասարդ սպաների մասնագիտական պատրաստության մասին, չպետք է մոռանալ, որ նրանց կայացումը զբաղեցրած պաշտոնում չի ավարտվել և նրանց նույն հաջողությամբ կարելի է սովորեցնել կա՛մ կուրորեն ենթարկվել, կա՛մ ստեղծագործական որոնումների ուղիով գնալ: Նախընտրելի է երկրորդը:

Մեր պապերի, հայրերի ու ավագ եղբայրների արյան գնով 22 տարի է՝ վայելում ենք անկախությունն ու ապրում խաղաղ երկնքի տակ: Մեր սուրը փառաբանվեց մեր բազկի ուժով, բայց այն դեռ պատյանում չէ, պատրաստ է դիմակայելու սրով եկողին, մշտապես հիշեցնելով, որ Հայաստան աշխարհի սահմանն անցնում է մեր սրտի միջով: Իսկ այդ սահմաններն այսօր պահում են մեր հաղթանակած բանակի զինվորներն ու սպաները: Եվ գիտակցելով ձեռք բերված արժեքները` մենք պետք է դաստիարակենք ազգային գաղափարախոսությամբ ու պետականամետ մտածելակերպ ունեցող սերունդ, որն ի զորու կլինի տեր կանգնել և շենացնել մեր Հայրենիքը, փոխարինել այսօրվա Հայրենիքի պաշտպանին: