Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#17 (984) 2.05.2013 – 8.05.2013

19-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋԻ ԵՎ 20-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲԻ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԵՎ ԶԻՆԱՏԱՐ ԽՄԲԵՐԸ

ՀՅԴ 3-րդ Ընդհանուր Ժողովի ավարտից հետո Կայծակ Վաղարշակն անմիջապես գալիս է Կարս: Թեև Սասունում մարտական հիմնական գործողությունները դեռևս չէին ծավալվել, սակայն նա շատ լավ գիտեր իր հայրենի Տարոնում, ինչպես նաև Սասունում տիրող իրավիճակը և ձգտում էր օր առաջ մեկնել ու անհրաժեշտ օգնություն հասցնել զինակիցներին: Կարսի ՀՅԴ Ջրաբերդի կենտր. կոմիտեի համաձայնությամբ Վաղարշակը կազմակերպում է հեծյալ մարտական խումբ, որը ստանում է «Դժոխք» անվանումը: Մինչ Կարսի ընկերների համագործակցությամբ նա կհասցներ վերջնականապես կազմավորել հեծելախումբը, արդեն Սասուն մեկնելիս անհաջողության էին մատնվել Խանի, Օնիկ Նևրուզի, Աշոտ Երկաթի գլխավորած մարտախմբերը:

ԷՐԴՈՂԱՆ-ՕՋԱԼԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԱՆԳԵՑՆԻ՞ ՀԱՇՏԵՑՄԱՆ

Թուրքիան և թուրքերը սպառել են թուրք բնակչության հետ հաշտվելու, ունիտար պետության կազմում համատեղ գոյատևելու բոլոր հնարավորությունները՝ արգելելով քրդերին մայրենի լեզվով կրթություն ստանալ, իրենց իրավունքների մասին խոսել, ինչպես նաև՝ թույլ չտալով քրդական հարցի մասին հրապարակավ բարձրաձայն արտահայտվել… Հիշենք, որ մինչև վերջերս Թուրքիայում քրդական հարցը տաբու էր, ինչպես, օրինակ, Հայոց ցեղասպանության հարցը։ Թուրքերը տասնամյակներ շարունակ ամեն կերպ ժխտել են քրդերի ազգային ինքնությունը, ավելին՝ պատժվել են բոլոր այն քրդերը, որոնք փորձել են արտահայտվել քրդերի ազգային ինքնության մասին և անգամ քրդերեն խոսել տան սահմաններից դուրս…

ԹԱԼԻՇԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ

Թեև պաշտոնական Բաքուն չի շտապում իր վերաբերմունքն արտահայտել «Թալիշստանի ձայն» ռադիոկայանի առիթով, սակայն Ադրբեջանի Հանրապետության պետականամետ զանգվածային լրատվամիջոցները միանշանակորեն քննադատում են այն՝ տպագրելով «Դատապարտված Հայաստանը փորձում է փրկվել՝ սադրանքներ հրահրելով» (day/az), «Զավթիչների նենգադավ ծրագիրը» վերնագրերով վերլուծական բնույթի հոդվածներ։

ԾԻԾԵՌՆԱՎԱՆՔԻ ՆՈՐ ՇՈՒՆՉԸ

Այսօրվա Քաշաթաղի շրջանում, հատկապես հյուսիսային մասում, որտեղ Մեծ Հայքի նահանգներ Սյունիքի Աղահեճք-Քաշաթաղ և Արցախի Վայկունիք, Մաղավուզ և այլ պատմական գավառներն են, կան մի քանի տասնյակ հնադարյան վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, հարյուրավոր խաչքարեր, տապանաքարեր եւ այլ հուշարձաններ: Ցավով պետք է նշել, որ գրեթե բոլոր սրբատեղիների վիճակը տագնապ է հնչեցնում, որ վաղը կարող են քանդվել: Վերջիններիս շարքում քիչ թե շատ բարվոք վիճակում է Ծիծեռնավանքը, որը տարածքի ազատագրումից հետո նորոգվել է:

ՍԱՐԵՐԻ ՄԵՋ ԾՎԱՐԱԾ ՓՈՔՐԻԿ ԳՅՈՒՂ Է ՎԱԿՈՒՆԻՍԸ...

Քաշաթաղի շրջանի Վակունիս գյուղը գտնվում է շրջկենտրոն Բերձորից մոտ 40 կմ հյուսիս, ունի պատմական հարուստ անցյալ, ինչի մասին այսօր վկայում է կիսաքանդ միջնադարյան եկեղեցին: Այստեղից դեռևս միջնադարում ճանապարհ է ձգվել դեպի պատմական Չորմանք գյուղ, ապա՝ Գանձասար: Ազատագրումն էլ եղավ պատմական. 1993 թվականի մարտի 31-ին Լաչինում տեղակայված Սիսիանի ջոկատներից մեկին` Վուրգ Ոսկանյանի հրամանատարությամբ, հանձնարարվում է շարժվել դեպի հյուսիս և ամրանալ, իբր, արդեն ազատագրված Վակունիսում (Բիչանիս): Այդ օրերին Լաչինից հյուսիս ընկած տարածքները գրեթե մաքրվել էին թշնամիներից, որոնք ձգտում էին ժամ առաջ հեռանալ այստեղից, քանի որ գիտեին՝ շատ շուտով վրա է հասնելու նաև Քարվաճառից քոչվորների արտաքսումը:

ՀԱՂԹԵՑ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Հանրակրթական դպրոցներում կարևորվում է դպրոցական ծրագրերից դուրս միջոցառումների անցկացումը: Այս առումով ԼՂՀ ԿԳ նախարարությունը կազմակերպել է Արցախյան շարժման 25 ամյակին նվիրված «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղ-մրցույթ:
Ապրիլի 10-ին շրջվարչակազմի կրթության բաժինը Բերձորի Վ. Թեքեյանի անվ. թիվ 1 միջնակարգ դպրոցում անցկացրեց մրցույթ-փառատոնի շրջանային փուլը՝ Քաշաթաղի հանրակրթական 9 դպրոցների 9-12-րդ դասարանցիների միջև: Ըստ կանոնակարգի՝ մրցույթ-փառատոնը կազմված էր 2 փուլից՝ առաջինում 15 հարց, երկրորդում՝ 10, յուրաքանչյուրը՝ 1 կամ 0,5 միավոր:

ՉԱՐԻՑ ԱԶԱՏ ԿԱՄՔ

Մարդու ազատ կամքը ընտրողական է, Աստծո կամքը` տնօրինական: Մարդը ազատ է ընտրելու իր ընթացքը, որը արդեն տնօրինված է Աստծո կողմից, այսինքն` հնազանդ պատվիրանապահությունը տանում է դեպի փրկություն, իսկ ամբարտավան հպարտությունը` դեպի կործանում:
Այլ կերպ հնարավոր չէ: Աստված միառժամանակ թույլատրում է մարդու կամքի ոչ դրական դրսեւորումը, որովհետեւ այդ կամքի գոյության արդարացումն ու հիմքը` ազատությունը, անխախտ կերպով հաստատված է հենց Աստծո կողմից եւ կազմում է մարդու էության առանցքը: