Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#06 (973) 14.02.2013 – 20.02.2013

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆԸ ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ Է...

Պաշտպանության բանակի «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր զորամասը կրում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի անունը։ Վերջին երկու տարիներին անընդմեջ ճանաչվելով լավագույն մոտոհրաձգային զորամաս՝ պարգևատրվել է համապատասխան պատվադրոշով։ Զորամասի կազմավորման հիմքը կազմում են 1990թ. ընկերական շրջապատի և թաղի տղաների համախմբումից ստեղծված ինքնապաշտպանական ջոկատները։

«ԴԻՋԻԹԵՔ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 5-ՐԴ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ

Տասներկուամյա Էրիկ Սահակյանը թռչունների մասին երկու պատմվածք էր թարգմանել, հետո որոշեց գիրք թարգմանել եւ մասնակցել ՀՀ ԿԳՆ աջակցությամբ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հայտարարած ամենամյա հանրակրթական «Դիջիթեք» 5-րդ բաց միջազգային ստուգատեսին` «Նորարարական մեթոդների եւ լուծումների, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ գործիքների կիրառումը հանրակրթության մեջ» թեմայով:

ԾԱՌԱՅԵԼԸ՝ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏ

Եթե գնդապետ Ժ. Պողոսյանի հրամանատարությամբ գործող տանկային զորամասը լավագույնն է պաշտպանության բանակի կազմում, ուրեմն իրենց ծառայական պարտականությունները, հրամանատարի առաջադրած խնդիրները բարեխղճորեն են կատարում ստորաբաժանումների հրամանատարներն ու նրանց ենթակա անձնակազմերը։ Մի շարք սպաների հետ զրուցելուց հետո ինձ համար պարզեցի, որ զորամասը համալրված է բանիմաց ու գործին նվիրված մասնագետներով, իսկ առաջադրանքների կատարման հիմնական ծանրությունը կրողները պատերազմի բովում թրծվածներն են։

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԾՆՈՒՆԴԸ

Շարունակվում են հայոց բանակի կազմավորման 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները։ Կոտայքի մարզի «Լուսաբաց» համալիրում վերջերս տեղի ունեցավ «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության մարզային կառույցի անդամների հանդիպումը։ Պատերազմական օրերի հերոսական ու նաև տխուր պատմություններ, որոնք վերհիշում, պատմում էին մարտական ընկերները։

ԴԵՊՔԸ ՏԵՂԻ ՉԷՐ ՈՒՆԵՆԱ, ԵԹԵ...

Բանակում տեղի ունեցած յուրաքանչյուր արտակարգ պատահար մերկացնում է ծառայության ինչ-որ օղակում տեղ գտած թերություն: Առավել ևս, երբ այդ պատահարի հետևանքով մարդ է զոհվում: Համանման դեպքերի կրկնությունը բացառելու նպատակով անհրաժեշտ է վերլուծել կատարվածի պատճառները, հայտնաբերել թերացումները և գտնել դրանք վերացնելու ուղիները: Ստորև մենք կփորձենք պատասխանել այն հարցին, թե ի՞նչ ընդհանուր թերացումներ են բացահայտվում ներկայացվող արտակարգ պատահարի դեպքում:

ԸՆԿԵՐՈՋՍ, ԲՐՈԴՍԿՈՒ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԱՍԻՆ

Երեկ ես օտար ափեր ճանապարհեցի իմ ընկերոջը։ Թեև ամբողջ օրը միասին էինք, և ասելու, խոսելու այլևս բան չէր մնացել, նա վերջին, ամենավերջին պահին դռների միջից շուռ եկավ, մի հայացք գցեց ու ձեռքը թափահարեց… Եվ ես մտածեցի. դժվար է, շատ դժվար է հայրենիքը մոռացվում, դուրս գալիս մարդ արարածի սրտից, եթե, իհարկե, երբևէ դուրս է գալիս։ Հրաժեշտի այն վերջին, ամենավերջին պահին, միևնույն է, նա շուռ է գալու ու մի վերջին հայացք է գցելու իր անցյալի, հայրենիքի վրա, որպեսզի հետո մի ամբողջ կյանք այդ հուշով, այդ վերջին պահերի պատկերը սրտում պահելով ապրի կամ ավելի շուտ՝ կարողանա ապրել…

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հիշողությունները երբեմն ննջում են, հոգու խորքում քուն մտնում, սակայն միշտ պատրաստ են արթնացումի։ Կապիտան Սերոբ Բազիկյանի հետ հանդիպումը մանկության անմոռաց հիշողություններ արթնացրեց։ Սերոբի հայրը՝ Նշանը, մեր դասարանից էր՝ հաղթանդամ, քաջակորով ու հաղթ բազկով։ Մենք նրան Տորք Անգեղ էինք ասում։ Եվ ինչպես բնորոշ է հսկաներին՝ անչափ բարի էր, միամիտ ու ազնիվ։