Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#49 (965) 13.12.2012 – 19.12.2012

ՄՈՆԹԵԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

2012թ նոյեմբերի 25-ին կլրանար հայ ժողովրդի լեգենդար հերոս, ՀՀ և Արցախի ազգային հերոս Մ. Մելքոնյանի 55 ամյակը…
Մարդաշատ էր նրա անունը կրող Արարատի մարզի Զորակի միջնակարգ դպրոցը:
Պատվավոր հյուրերի ներկայությունը բարձրացրել էր մանկավարժների և աշակերտների տրամադրությունը:

ԲԵՄՈՒՄ ՄՈՆԹԵԱԿԱՆՆԵՐՆ ԷԻՆ...

Մ. Մանուշյանի անվան N 48 հիմնական դպրոցի դահլիճը նորից մարդաշատ էր՝ նորից պատանի մոնթեականներն էին բեմում, որոնց պատրաստած ներկայացումը այս անգամ նվիրված էր ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի կյանքի դրվագներին։
Կյանքում միայն մեկ անգամ՝ հարսանիքի օրը կոստյում հագած ու փողկապ կապած Մոնթեի լուսաշող կերպարն էր, որ շողարձակ հայացքով, ասես, գուրգուրում էր հարսնաքողը։ Օդում կախված էր զուռնայի խրոխտ նվագը, որը, սակայն… ընդհատվեց մահագույժ ռումբի ոռնոցով…

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍԵՐԺԱՆՏՆԵՐԸ

Ծնվել է 1992թ. Տաշիրի Մեծավան գյուղում: Ուսումնական զորամասում ծառայելու շրջանում ստացել է կրտսեր սերժանտի կոչում:
Այնուհետև մշտական տեղակայման զորամասում աչքի է ընկել կատարողական կարգապահությամբ, գործնական պարտականությունների գերազանց կատարմամբ:

ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ...

1980թ. վերջին ամերիկացի մի սեյսմոլոգ հայտարարել էր, թե Կոլումբիայում, Չիլիում և Պերուում ուժեղ երկրաշարժ է սպասվում։
Երկրաշարժ տեղի չունեցավ, և սեյսմոլոգ կանխատեսողին դատի տվեցին։ Ահա թե ինչ է նշանակում անզգույշ հայտարարությունը։ Չարժե բացատրել, թե ինչքան մեծ է այն մասնագետների պատասխանատվությունը, որոնց անզգույշ մի խոսքն անգամ կարող է բնակչության շրջանում զանգվածային իրարանցում, խուճապ առաջացնել՝ դրանից բխող տարաբնույթ հետևանքներով։

ՌԱԶՄԱՏԵՂԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է

-ՀՀ զինված ուժերի ռազմատեղագրական ծառայությունը հիմնադրվել է 1992 թվականի սեպտեմբերին, կառույցի առաջին ղեկավարը եղել է գնդապետ Ա. Ազիզյանը։ Նոյեմբերի 28-ին ծառայության կողմից տպագրվել է առաջին քարտեզը։ Կազմավորման առաջին տարիներին կառույցի գերակա նպատակը եղել է պատերազմական իրավիճակում զինված ուժերի ապահովումը տեղագրական քարտեզներով, ինչը կենսականորեն անհրաժեշտ էր մարտական գործողությունների ժամանակ։

«ՊԱՏՎԱԴՐՈՇԸ ԱՅՍ ՏԱՐԻ ԷԼ ԵՆՔ ՊԱՀԵԼՈՒ»

Փոխգնդապետ Հ. Գրիգորյանը սահմանամերձ զորամասերից մեկի հրետանային դիվիզիոնի հրամանատարն է։ 2011թ ուսումնական տարվա արդյունքներով այս դիվիզիոնը ճանաչվել է լավագույնը դիվիզիայում և պարգևատրվել է փոխանցիկ պատվադրոշով։ Դիվիզիոնը ընդգրկված է մարտական հերթապահության մեջ` մշտապես պատրաստ կատարելու իր առջև դրված մարտական առաջադրանքը` անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերել սահմանը պահող հրաձգային ստորաբաժանումներին։

ԿԱՐՈՏԻ ԶԱՎԱԿՆԵՐ

«Ես՝ Անահիտ Գուրգենի Հովհաննիսյանս, ծնվել եմ 1953թ. Ռուսաստանի Դաշնությունում՝ Սիբիրում, աքսորի բռնադատվածների ընտանիքում։ 7 տարեկան հասակում վերադարձել ենք Հայաստան։ Սովորել եմ Երևանի թիվ 115 միջնակարգ դպրոցում։ 1970 թվականին ավարտելով դպրոցը` Մերգելյանի անվան գործարանում աշխատանքի անցա որպես մոնտաժող։ Չէին վերցնում աշխատանքի, բայց երբ իմացան, որ մայրս նոր է մահացել, իսկ հայրս վատառողջ է՝ համաձայնվեցին։