Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#46 (962) 22.11.2012 – 28.11.2012

ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ ԱՐՑԱԽ

Վերջերս իմ հրավերով ընկերոջս՝ ՀՀ Արարատի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ՆԶՊ պատասխանատու, առաջատար մասնագետ Սուրեն Շահինյանի ղեկավարությամբ Արցախ այցելեցին մարզի Մասիսի շրջանի մի քանի դպրոցների զինվորական ղեկավարներ/մայոր Գագիկ Ստեփանյան-Մասիսի շրջանի ավագ զինղեկ, Ջրահովիտի միջնակարգ դպրոց, մայոր Ցոլակ Ստեփանյան՝ Մասիսի թիվ 5 ավագ դպրոց, կապիտան Միքայել Միքայելյան՝ Այնթապի թիվ 1 միջնակարգ դպրոց, ավագ լեյտենանտ Մանվել Գրիգորյան՝ Գեղանիստի միջնակարդ դպրոց, լեյտենանտ Ոստան Մնացականյան՝ Արգավանդի միջնակարգ դպրոց/: Առաջին հանդիպումը կայացավ Քաշաթաղի շրջանի Քարեգահի միջնակարգ դպրոցում:

Վաղուց՝ 1998-ից, Սեյրան Բաղդասարյանը զինվորական համազգեստ չի հագնում։ Շինարարությունում՝ «Լյուդմիլա Եսայան» անհատ ձեռնարկությունում է աշխատում։ Աշխղեկ է։ Ու թեև զենք չի կրում, զենք կրողների, սպայական կազմի, սահմանը աչալրջորեն պահողի, հրամանատարի, շարքայինի հետ չի շփվում, չի առնչվում, բայց պատերազմական տարիների դրվագները, մեծ ու փոքր իրադարձությունները, դեպքերը, դեմքերը, նախապես «մշակված» հարձակումների, փախչող թշնամու ճիչերը, ամեն, ամեն ինչ հիշում, չի մոռանում։

ՈԳԵՂԵՆ ԶԻՆՎՈՐՆ ԱՆՊԱՐՏԵԼԻ Է

Փոխգնդապետ Ալիկ Բաբայանը ծառայել է տարբեր զորամասերում: Ավարտելով Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը` ծառայության է նշանակվել որպես ակումբի պետ, այնուհետեւ՝ հրաձգային գումարտակի, զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ:
Արժանացել է բազմաթիվ պարգևների՝ «Գարեգին Նժդեհ», «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ աստիճանի, «Բարեխիղճ և օրինակելի ծառայության համար» մեդալների…

ՀԵՐՈՍՈՒԹՅԱՆ ՈՒ ՆՎԻՐՈՒՄԻ ԱՍՊԵՏԸ

ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղի միջնակարգ դպրոցը 2010-ից կրում է Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանի /Պետո/ անունը:
Կարծես երեկ էր… Հանդիսավոր տողանին մասնակցող աշակերտները խոնարհումով երդվեցին ու պարտավորվեցին. «…հայրենիքի իսկական քաղաքացի դառնալու համար մեզ ուղեցույց են Պետոն, Արցախյան ազատամարտում զոհված մեր բոլոր հերոսները: Նրանց հիշատակը մշտարթուն պահելը մեր սուրբ պարտքն է…»:

ԶՈՐՔԵՐՈՒՄ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԻ ԳՈՐԾԱԾՄԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԸ

Գաղտնիք չէ, որ ՀՀ զինված ուժերում բջջային հեռախոս ունենալը ժամկետային զինծառայողներին արգելվում է։ Այս արգելքը հաճախ առաջացնում է զինծառայողների և նրանց հարազատների վրդովմունքը։ Որպես կանոն, առաջնորդվելով կարոտի զգացումով և հարազատների հետ հաղորդակցվելու մեծ ցանկությամբ, մոռացության է մատնվում այն հանգամանքը, որ զինծառայողի կատարած ցանկացած հեռախոսազանգի միջոցով հակառակորդին ընձեռվում են հետախուզական աննախադեպ հնարավորություններ։

ՊԱՆԹՅՈՒՐՔԻԶՄԸ` ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Վերջերս քաղաքական վերլուծաբանները սկսել են քննարկել այն հարցը, թե արդյոք Ղազախստանի քաղաքականությունն ո՞ւնի պանթյուրքական ուղղվածություն: Առիթը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մի շարք մտքերն են, որոնք նա արտահայտել է հոկտեմբերի 12-ին` Ստամբուլում ելույթ ունենալով Թյուրքական խորհրդի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողության ժամանակ:

Բժշկության արհեստով զբաղվող մարդկանց մասին առաջին անգամ հիշվում է բաբելոնյան ձեռագրերում (մ.թ.ա 18-րդ դար) և հին եգիպտական պապիրուսներում (մ.թ.ա. 17-րդ դար)։ Այդ ժամանակներում բժշկությունը սահմանափակվում էր արյունառությամբ և ստամոքսի լվացումներով։ Բայց կան նաև տվյալներ վիրաբուժական միջամտության մասին։