Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#43 (959) 1.11.2012 – 7.11.2012

ՄԻ ԷՋ ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ

Ըստ վաղօրոք մշակված ծրագրի` Շուռնուխը, Էյվազլարը, Մազրան, Նավլուն և նրանց շրջակա գյուղերը մինչև Հագարու գետը թուրք բնակչությունից պիտի մաքրվեին հունվարի 6-ին և 7-ին:
Վարդան Գևորգյանը, իր հեղինակած «Լեռնահայաստանի գոյամարտը (1919-1921)» գրքում ներկայացնելով այդ ժամանակահատվածում Զանգեզուրում ձեռնարկած գործողության մանրամասները, «Շուռնուխի արշաւանքը» ենթագլխում հայ մարտական ուժերի հաղթանակները վերագրում է առավելապես Նժդեհին ու նրա գլխավորած Ղափանի մարտախմբին:

ԱՆՏԱՐԲԵՐ ԵՆՔ ԴԱՐՁԵԼ

Սխալ դաստիարակությունը արատներ է ծնում: Ինչպես ասում են` ծուռ տնկած ծառը դժվար է ուղղել: Հայրն ու մայրը, ապրելով երեխայի հետ, երեխաների վրա ներգործելու լայն հնարավորություն ունեն: Ընտանեկան դաստիարակության հաջողությունն է, երբ երեխան հանգիստ, հավասարակշռված, եռանդուն ու կենսուրախ մարդ է մեծանում: Կայուն բանակի հիմքը և գլխավոր գրավականը հոգեպես ամուր ու պատրաստված զինվորն է:

Լծեն գյուղի վերին հանգստարանից հայացքս բանաստեղծի տապանաքարից բարձրանում և գնում-կախվում է գյուղի վրա, իջնում է Որոտանի կիրճ։ Լռություն է լցվել կիրճում, գյուղի վրա։ Ճանապարհները դատարկ են, չկան անցորդներ, չկան ուղևորներ, չկան ուխտավորներ… Ճանապարհներ, ճանապարհներ… Ուզում եմ հրաժեշտ տալ բանաստեղծին, բայց արդյոք լինո՞ւմ են հրաժեշտներ՝ ճանապարհները քեզ տանելո՞ւ են, թե՞ քայլելու ես փոշոտ ճանապարհներով՝ լռության միջից անընդհատ հետ նայելով։ Լռություն է… Բանաստեղծ Աղվան Մինասյանի «Գերեզմանների սպասավորը» բանաստեղծության տողերը է՛լ ավելի են խտացնում այդ լռությունը.

ԽԲ. Լավ կլիներ, եթե այն տունը, ուր աղջիկներ են բնակվում, պատուհան կամ դուռ չունենար՝ փողոցները նայելու։ Որովհետև երբ աղջիկները կանգնում և ուղիղ նայում են անցորդների կերպարանքին, նրանց մաքուր միտքն ամբոխվում է՝ նման կրակի կայծի՝ բամբակի խրձի մեջ ընկնելուն, և ժամ առ ժամ բորբոքվելով՝ կիզում ու այրում է նրանց ողջամտությունն ու համեստությունը։ Ուստի այն երիտասարդուհին կամ կույսը, որի աչքը պատուհանին է, կա՛մ անամոթ է, կա՛մ սկսել է անամոթանալ։ Որովհետև ամեն հրդեհ էլ մի դույզն կայծից է բորբոքվում, և ամեն մեծ վնաս փոքր վնասից է առաջ գալիս։

ԼԱ-ՍՅՈՏԱՑԻ ԶԻՆՎՈՐԸ

Առաջին համաշխարհային պատերազմից հետո, նոր նավ ջուրն իջեցնելու առիթով կազմակերպված ժողովրդական զբոսահանդեսի ժամանակ, Հարավային Ֆրանսիայի նավահանգստային փոքրիկ Լա-Սյոտա քաղաքի հրապարակում մենք տեսանք ֆրանսիացի զինվորի բրոնզե մի արձան։ Նրա շուրջ մարդիկ էին խռնվել։ Մոտեցանք ու պարզեցինք, որ հուլիսյան կիզիչ արևի տակ քարե պատվանդանին կանգնածը կենդանի մարդ է։ Նա հագել էր դեղնականաչավուն շինել, գլխին դրել պողպատյա սաղավարտ, ձեռքին՝ սվինով հրացան, իսկ դեմքն ու ձեռքերը բրոնզապատ էին։ Նա կանգնած էր զգաստ, ու դեմքին ոչ մի մկան չէր շարժվում։

ԿԵՂԾԻՔ` «F-22A»-Ի ՇՈՒՐՋ

Աշխարհում այժմ արդեն ընթանում են հինգերորդ սերնդի կործանիչների ստեղծման և արտադրության վերջնական աշխատանքները: ԱՄՆ-ից ցանկանում է հետ չմնալ ռուսական, չինական և հնդկական ինքնաթիռաշինությունը: Այնուամենայնիվ, առաջատարն այս հարցում ամերիկյան «F-22A» կործանիչն է, որին հետևում է նոր ու բացառիկ «F-35» կործանիչը: Ամերիկյան ՌՕՈւ-երը արդեն ստացել են 187-րդ կործանիչը և սպասում են «F-35»-երին:

ԼՐՏԵՍՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Ուզո՞ւմ եք լսել լրտեսական իրական պատմություններ, տեսնել իրական լրտեսելու միջոցներ, նստել Ջեյմս Բոնդի մեքենան, մի խոսքով՝ ուզո՞ւմ եք տեղեկացված լինել լրտեսության պատմությանը՝ ակունքներից սկսած մինչև մեր ժամանակները, պարզապես այցելեք Վաշինգտոնի Միջազգային լրտեսության թանգարան։ Այստեղ ձեզ սպասում է լրտեսական իրերի մի ամբողջ շքեղ հավաքածու։ Ամեն առարկա իր ուրույն ու հետաքրքիր պատմությունն ունի։ Ահա փայտե փորագրազարդ արծիվ-ԱՄՆ գերբը։ Սա, պարզվում է, միայն արվեստի գեղեցիկ գործ չէ։ Այս իրը 1946թ. Մոսկվայում պիոներները նվիրել են ԱՄՆ դեսպանին։ Սակայն ՊԱԿ-ը մինչ այդ հասցրել էր գաղտնալսող սարք տեղադրել քանդակի մեջ։ Դեսպանն էլ, բանից անտեղյակ, իր համար հանգիստ այն կախել էր աշխատասենյակում։ Գաղտնալսող սարքի առկայությունը բացահայտվեց միայն վեց տարի անց։