Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#30 (946) 2.08.2012 – 8.08.2012

ԳԵՆԵՐԱԼ ԲԵՀԲՈՒԹՈՎԸ

Ռուսական զորախմբի մերձենալուն պես բաշիբոզուկների առաջապահ ջոկատը մարտի չբռնվեց, այլ արագորեն նահանջեց դեպի Բայանդուր: Իշխան Օրբելիանին, առանց նախազգուշական միջոցներ ձեռք առնելու, նետվեց հետապնդելու թշնամուն: Բայանդուրի մերձակայքում ռուսական զորախումբն անսպասելիորեն ընկավ գյուղի շրջակա բարձունքների վրա դիրքավորված թշնամու հրետանային ուժգին կրակի տակ, որին հաջորդեց թուրքական մեծաքանակ ուժերի հարձակումը: Սակայն Օրբելիանու զորքերը կարողացան դիմակայել թվաքանակով շուրջ վեց անգամ գերակշռող թշնամու հզոր ճնշմանը և չընկրկեցին:

ՄԵԿՕՐՅԱ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՀԱՎԱՔ

Հունիսի 28-ին գնդապետ Ռ. Բուդաղյանի հրամանատարությամբ գործող զորամասում (այն 2011թ. ուսումնական տարվա արդյունքներով ճանաչվել է լավագույն գերատեսչական պահպանության կազմակերպման զորամաս և ունի լավ ուսումնանյութական բազա) անցկացվեց ԶՈՒ կենտրոնական ենթակայության զորամասերի ռազմականացված ստորաբաժանումների պետերի մեկօրյա մեթոդական հավաք, որը ղեկավարում էր ԳՇ ԶԾ և զինծառայության անվտանգության ապահովման վարչության պետ գնդապետ Հ. Կարապետյանը։ Հավաքի նպատակը տեսական և գործնական պարապմունքների համադրմամբ գերատեսչական պահպանության ստորաբաժանումների պետերի մեթոդական պատրաստվածության մակարդակի բարձրացումն է։

ՀԱՅԱԶԳԻ ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐՆԵՐԸ ԵՒ 5-ՐԴ ՍԵՐՆԴԻ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԸ

Համաշխարհային ավիացիան դժվար է պատկերացնել առանց «ՄիԳ» հապավման, որի թողած հետքը մինչ այսօր համաշխարհային ավիացիայի կարևորագույն ձեռքբերումներից է: Ճիշտ է՝ անցյալ դարաշրջանի դինամիկ զարգացող ավիացիան ծնել է բազմաթիվ ինքնաթիռներ, որոնցից մի քանիսը այսօր էլ լեգենդար հռչակ են վայելում, սակայն հիրավի 20-րդ դարը կարելի է համարել «Միգ»-ի դարաշրջան:

ՍԻՐԻԱՅՈՒՄ ԱՆՀԱՆԳԻՍՏ Է

Եվ այսպես, իրավիճակը Սիրիայում շարունակվում է լարված մնալ: Եվ իշխանությունները, և հակակառավարական ուժերը բացահայտ ցույց են տվել իրենց նպատակներն ու կարողությունները: Երկու կողմերն էլ արդեն չեն թաքցնում, որ ընտրել են հակամարտության լուծման ուժային ճանապարհը` առաջնորդվելով «հաղթանակի համար բոլոր միջոցներն էլ լավ են» կարգախոսով: Դիվանագիտական ջանքերը շոշափելի արդյունք չեն տալիս, շատերի կարծիքով ՄԱԿ-ի խաղարարար առաքելությունն էլ ձախողվել է, թեև օրեր առաջ դիտորդական առաքելության գործունեության ժամկետը երկարացվեց մեկ ամսով:

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՎԻՐՅԱԼԸ ԵՎ... ԶՈՀԸ

1945 թվականի օգոստոսի 6-ին և 9-ին ամերիկյան ռազմաօդային ուժերը ճապոնական Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա նետեցին մարդկության պատմության մեջ առաջին ատոմային ռումբերը։
Ճառագայթահարման հետևանքով մահը, որը 1945թ. օգոստոսին ոչնչացրեց հարյուր հազարավոր ճապոնացիների, վրա հասավ նաև Լոս Ալամոսի գիտնականներից մեկին, որը մեծ ավանդ էր ներդրել ԱՄՆ ատոմային ռումբի ստեղծման գործում։