Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#23 (939) 14.06.2012 – 20.06.2012

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. Գ. ՀԱՅՈՑ ԴԻՑԱՐԱՆԸ

Նախ՝ ի՞նչ ասել է դիցարան։
Հին հայերենում լայնորեն գործածվել է «դից» բառը, որը նշանակել է աստված։ Այստեղից էլ դիցուհի՝ աստվածուհի, դիցապաշտ՝ աստվածապաշտ, դիցաբան՝ աստվածաբան և այլն։
Հին հայերի պատկերացումներում, ուրեմն, դիցարանն աստվածների հանգրվանն էր, այսպես ասած՝ նրանց հավաքատեղին, կացարանը։ Կրոնական իմաստով դիցարանը նույն պանթեոնն է, որտեղ «թեո» բառարմատը նույնպես նշանակում է աստված։ Այստեղից էլ թեիստ՝ աստվածադավան, աթեիստ՝ աստվածամերժ, անաստված։ Հետագայում պանթեոնը ձեռք բերեց հանգստատան, գերեզմանատան իմաստ. այնտեղ հանգչում են մեծ անհատները, որոնց աստվածացրել է ազգը։

Վան, Լիմ կղզու մենաստանը հյուսիս-արեւելքից (1911թ. եւ 2005թ.)

Մխիթար աբեղայի հիշատակարանը հնարավորություն է ընձեռում գրանցելու Արևելյան Հայաստանում ապստամբության ճիշտ նախօրեին հայկական հետախուզության իրականացրած ևս մեկ խոշոր գործողություն։
1722 թ. գարնանն Օսմանյան կայսրության սահմաններից ներս` Վանա լճի Լիմ կղզու նույնանուն մենաստանում («անապատում») գումարվել է մի գաղտնի խորհրդաժողով` արևմտահայկական Վասպուրական նահանգի աշխարհիկ ու հոգևոր առաջնորդների մասնակցությամբ։ Գաղտնի քննարկումները, կամ, ինչպես դրանք բնութագրում է Լիմ անապատի սպասավոր Մխիթար աբեղան` «զրոյցք գաղտնի եւ ծածկախորհուրդս», տևել են ընդհանուր առմամբ յոթ օր։ Լիակազմ նիստեր տեղի են ունեցել երեք անգամ, հավանաբար, յուրաքանչյուր անգամ նոր մասնակիցների ընդգրկումով։ Գլխավոր ելույթով հանդես է եկել «քաջահամբաւ եւ արիասիրտ» մի ռշտունեցի վարդապետ` Ներսես անունով։

ՄԻ ՊՏՂՈՒՆՑ ՎԱՍՏԱԿ

1991 թվականն էր, երբ մեր ուսումնարանը վերաորակավորվեց և դարձավ ռազմամարզական վարժարան։ Սաներից շատերը խուճապի էին մատնվել՝ ո՞ւր գնալ սովորելու, թեև նոր ղեկավարությունը ոչ միայն դեմ չէր, այլև շահագրգիռ էր, որ տղաները մնան և ստանան ռազմական կրթություն։ Հենց այդ օրերին էր, որ ինձ մոտեցավ իմ լավագույն սաներից մեկը՝ Դավիթ Թարոյանը.
-Ի՞նչ խորհուրդ կտաք, ընկեր Դանիելյան, շարունակե՞մ ուսումս այստեղ…

ՄԱՀ ԻՄԱՑԵԱԼ...

1963թ. նոյեմբերի 23-ին, Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում լույս աշխարհ եկավ մի մանկիկ, որին կնքեցին Լեւ անունով: Սանթուր Բալասյանի ուրախությանը չափ ու սահման չկար: Սակայն հայրական սերը տեղի տվեց եղբայրականին: Սիրասուն քույրը` Եպրաքսիան, զավակ չուներ և ամուսնու` Գերասիմ Հարությունյանի հետ որդեգրեց Լեւին: Փոքրիկին շրջապատեցին անմնացորդ սիրով ու հոգատարությամբ, մեծ ուշադրություն էին դարձնում նրա դաստիարակությանը: Լեւը տարրական կրթությունն ստացել է մայր Հայաստանի Չարենցավան քաղաքում: Այնուհետեւ ընտանիքով տեղափոխվել են Ստեփանակերտ: Միջնակարգ կրթությունն ստացել է թիվ 1 դպրոցում, ավարտել է Ստեփանակերտի երաժշտական դպրոցը: Սովորել է նաև Ստեփանակերտի առեւտրական ուսումնարանում:

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

«Մենք կանք»` այսպես է կոչվում կինովավերագրող Արմեն Խաչատրյանի հեղինակային նոր ֆիլմը, որի անդրանիկ դիտումը տեղի ունեցավ վերջերս Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության փոքր դահլիճում։
Արմեն Խաչատրյանը ծնվել է Երեւանում, 1961թ.։ N 100 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, 1979-84թթ. սովորել է Մոսկվայի կինոյի ինստիտուտում։ Ստեղծագործական աշխատանքն սկսել է «Հայֆիլմում», ապա տեղափոխվել է փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա, միաժամանակ դասավանդում է թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում։ Նա ավելի քան տասը ֆիլմերի հեղինակ է, որոնցից են «Հույս, հավատ, սեր», «Հեքիաթ թեւավոր ձիու մասին», «Ես ապրում եմ», «Երկաթե դարպասներ»… Շնորհաշատ վավերագրողի ֆիլմերը միջազգային կինոփառատոներում երեք անգամ արժանացել են «Գրան պրի» մրցանակի, «Հույս, հավատ, սերը»` մեկ անգամ, «Հեքիաթ թեւավոր ձիու մասին» ֆիլմը՝ երկու անգամ։

ԳԱՂՏՆԱԼԵԶՈՒՆ ԵՎ  ՀԱԿԱՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆԸ

Գաղտնալեզուն կամ Եզոպոսի լեզուն հաղորդակցության միջոց է, որի դեպքում սովորական խոսքը միևնույն ժամանակ նաև ծածկագիր է: Որպես կանոն, գաղտնալեզուն կիրառվում է գրաքննության (ցենզուրայի) առկայության դեպքում. այն, ինչն արգելվում է ասել բացահայտ, ասվում է այլաբանորեն, առակների միջոցով, ակնարկներով և գեղարվեստական այլ հնարքներով, այդ թվում՝ տեքստի գեղարվեստական ձևավորման միջոցով:

ԻՍՊԱՆԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՆԱՀԱՊԵՏԸ

Հանդես է եկել արգենտինական «Ուրական», «Ռիվեր Փլեյթ», կոլումբիական «Միլիոնարիոս», իսպանական «Ռեալ» և «Էսպանյոլ» ակումբներում: 1947-1961թթ. Արգենտինայի և Իսպանիայի հավաքականներում անցկացրել է 39 հանդիպում և դարձել 23 գոլի հեղինակ: Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ (1957 և 1959թթ.): Եվրոպայի Չեմպիոնների հնգակի գավաթակիր (1956-1960թթ.): Այդ մրցաշարում դարձել է 49 գոլի հեղինակ: 1960թ.՝ միջմայրցամաքային գավաթի խաղարկության հաղթող: