Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#21 (937) 31.05.2012 – 6.06.2012

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՎԱԽԸ

Թերևս վերջին օրերի ուշագրավ իրադարձություններից մեկն այն է, որ ամերիկյան Ռոդ Այլենդ նահանգի Ներկայացուցիչների պալատը մայիսի 17-ին բանաձև է ընդունել, որով ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին կոչ է արվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Այդ բանաձևում նաև խրախուսվում են «որպես ազատ եւ անկախ հանրապետություն զարգանալու` ԼՂՀ ջանքերը» և դրական գնահատական է տրվում «երկրի կառուցողական ներգրավվածությանը միջազգային կառույցներում եւ տարածաշրջանային առկա խնդիրների արագ կարգավորմանը հասնելու նրա ջանքերին»:

ԲՈՒՀ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման համաձայն` հաստատվել է ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը, և ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 686-Ն որոշումը:

ՀԱՅ  ԶԻՆՎՈՐԻ  ԳՐՈՀԸ ԿԱՍԵՑՆԵԼ  ՉԻ  ԼԻՆԻ

Փոխգնդապետ Հ. Թևոսյանի հրամանատարությամբ գործող մոտոհրաձգային զորամասը 2011թ. ուստարվա մարտական պատրաստության արդյունքներով ճանաչվել է լավագույնը և պարգևատրվել փոխանցիկ պատվադրոշով։

-Ստորաբաժանումների` ստուգողական պարապմունքների և զորավարժությունների ժամանակ ցուցաբերած գերազանց արդյունքների շնորհիվ հենց հնարավոր եղավ հասնել նման բարձր արդյունքների, ինչի շնորհիվ զորամասը ճանաչվեց առաջինը,- մեզ հետ զրույցում շեշտեց հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Գ. Ավանեսյանը։

ՆԶՊ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Մայիսի 23-ին ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ամփոփվեցին «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայական օլիմպիադայի արդյունքները: Օլիմպիադայի եզրափակիչ փուլին, որը տեղի ունեցավ մայիսի 21-23-ը, մասնակցել են Երևանի և մարզերի 11 թիմերի 88 աշակերտներ: Մրցաշարի առաջին օրը հարցերի միջոցով ստուգվեցին մասնակիցների տեսական գիտելիքները, այնուհետեւ գործնական առաջադրանքներ կատարվեցին մի շարք մարզաձեւերից` շարային պատրաստություն, կրակային պատրաստություն («Մենամարտ» վարժասարքով), նռնակի նետում, զենքի քանդում-հավաքում, արգելագոտիների հաղթահարում:

ԿՅԱՆՔԸ՝ ՍԱՀՄԱՆԻՑ

Հաղթեցինք, որովհետև կարողացանք թոթափել ներքին պառակտումները, որովհետև միակամ ու համախումբ էինք հայրենիքի ազատագրության գաղափարի շուրջը։ Որովհետև ունեինք ներքին ամրություն ու կեսճանապարհին չմնալու հոգեկան կորով։ Որովհետև մեր թիկունքն ամուր էր, որովհետև թիկունքում փոխըմբռնում, միաբանություն ու աջակցություն կար։ Որովհետև վստահ էինք, որ ավելի ամուր, արդար, հզոր պաշտպանված ու բարեկեցիկ Հայաստան ենք կառուցելու։

ՄՈՆԹԵԱԿԱՆՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ

Մայիսի 25-ին հանրապետությունում նշվեց Վերջին զանգը: Ուսումնառության գործընթացը ամփոփեցին նաեւ ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում: Վարժարանի ավարտական դասարանի սաների վերջին զանգի հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան սպաներ, հյուրեր, ծնողներ։

ՀՈՒՇԱՄԵԴԱԼՆԵՐ՝ ԵԶԴԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ

Մայիսի 24-ին ղարաբաղյան պատերազմին մասնակցած 14 եզդիներ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պարգեւատրվեցին հայոց բանակի 20-ամյակի հուշամեդալներով։ Պարգեւատրվածներից Գյուլնարա Կոկլյանը մասնակցել է պատերազմին, որովհետեւ, ինչպես ինքը նշեց, պարտավոր էր պաշտպանել հայրենիքը: Նա Ռազմիկ Պետրոսյանի հրամանատարությամբ գործող` Ապարանի ջոկատի կազմում մասնակցեց 1992-94թթ. ամենաթեժ կռիվներին` նվիրվածությամբ գործելով որպես բուժքույր Քարվաճառում, Գորիսում, Աղդամում, Ոսկեպարում: 1994-2011 թթ. հաստատվեց Քարվաճառում եւ ծառայեց զորամասերից մեկում, այժմ թոշակի է անցել: