Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#20 (936) 24.05.2012 – 30.05.2012

ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ ՄՈԻՍԵՅ ՍԻԼԻԿՈՎ. ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՅՏ ԷՋԵՐ

1920թ. դեկտեմբերի 2-ին Երևանում Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ ներկայացուցիչների միջև ստորագրվում է համաձայնագիր, որով Հայաստանը դառնում է խորհրդային: Այդ համաձայնագրով իշխանությունը հանձնվում է Հայաստանի Ռազմական հեղափոխական կոմիտեին, որը գլխավորում էր Սարգիս Կասյանը:

ՀԵՏՈ ՈՒՇ ԿԼԻՆԻ

Մայիսի 16-ին կայացավ ՀՀ Պատերազմի եւ զինված ուժերի վետերանների կոմիտեի 10-րդ կոնֆերանսը, որի ընթացքում ներկայացվեց 2010թ. մինչև 2012թ. մայիս կատարված աշխատանքների հաշվետվությունը: Մինչեւ օրակարգով նախատեսված զեկույցներին անդրադառնալը, ընթերցվեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի շնորհավորական ուղերձը, որում մասնավորապես ասված էր.

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ՄՈՆԹԵԻ ԳՈՐԾԸ

«Աստղաձոր գյուղը, որտեղ ես ծնվել եմ, գտնվում է Սևանա լճի հարավային ափին: Հիմնադրվել է 1830 թվականին` Ալաշկերտից և Վանից գաղթած հայերի կողմից: Գյուղի անցյալի մասին պատմում են հայտնաբերված երկաթի դարի դամբարանները, գյուղում պահպանված 15-րդ դարի կիսավեր սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին, 13-րդ դարի սբ. Հռիփսիմե եկեղեցին, խաչքարեր, կիկլոպյան ամրոցի ավերակներ: Այս ամենի պատճառով գյուղը միշտ առեղծվածային է թվացել, բայց այն շատ սիրելի է ինձ համար: Իմ համագյուղացիները, չնայած կլիմայական ոչ բարենպաստ պայմաններին (գյուղի կլիման խիստ ցրտաշունչ է, ձմեռը` երկարատև, իսկ ամառը չորային է և սակավ տեղումներով), հողագործությամբ են զբաղվում: Մեզ մոտ հողի հանդեպ հարգանք կա, սեր, ասում են` հողը դաստիարակում է»,-պատմում է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի սան Հակոբ Հակոբյանն ու անկեղծանում, որ երբեք չի մտածել քաղաքում ապրելու մասին, համոզված էր` կմեծանա, դաշտ կբարձրանա, կօգնի ծնողներին:

Մայիսի 17-ին Հայաստանի գրողների միությունում կազմակերպվեց գրական ցերեկույթ, որի ընթացքում Շուշիի ազատագրմանը մասնակցած գրողները պատմեցին պատերազմի իրենց հուշերը: Միջոցառմանը ներկա էր նաև գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը` Կոմանդոսը:

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՐՑԱԽ

Մայիսյան Եռատոնն այս անգամ յուրօրինակ ձևով նշեց Երևանի N 77 դպրոցը։ Պաշտպանության նախարարության աջակցությամբ դպրոցի մի խումբ աշակերտներ, ուսուցիչներ, ազատամարտիկներ, «Հանուն ազգիս փրկության» ռազմահայրենասիրական բարեգործական կազմակերպության հետ նվերներով (գրքեր, գրենական պիտույքներ, հագուստ) ուղևորվեցին Արցախ աշխարհ։ Երկար ճանապարհը աներևակայելիորեն կարճվեց աշակերտների երգով, պարով, հումորով, ազատամարտիկներ՝ Սամվել Փափազյանի, Գայանե Փափազյանի, Արմեն Մինասյանի, Հրաչիկ Բաբաջանյանի` Արցախյան պատերազմի մասին հետաքրքիր պատմություններով։

ԲԵԿՈՒՄՆԱՅԻՆ ՄԱՐՏ, ՈՐ ՊՍԱԿՎԵՑ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

Մայիսի 16-ին Գորիսի Տեղ գյուղում մեծ շուքով նշվեց «Թուրուսի ութ» բարձունքի գրավման 20-ամյակը: Թշնամու բետոնակուռ կառույցից գրեթե ամեն օր հրետակոծվում էին ոչ միայն Տեղ, Կոռնիձոր, նաև համայնքի շրջակա գյուղերը: Հրդեհվում, փլվում էին տներ, զոհվում խաղաղ բնակիչներ: Տարածաշրջանի համար այդ բարձունքը դարձել էր մի իսկական չարիք, իսկ պատերազմը օր օրի թեժանում էր: Չնայած ահասարսուռ իրավիճակին, գյուղերը հերոսաբար դիմադրում էին, ոչ մեկի մտքով անգամ չէր անցնում լքել տունը, հարազատ հողը: Հենց այդ ուժն էր նաև, որ ոգևորեց և առաջ մղեց Տեղ գյուղի ջոկատի կամավորականներին` ազատամարտիկ Մելիքսեթ Պողոսյանի հրամանատարությամբ գրավելու, ոչնչացնելու և հողին հավասարեցնելու մահասփյուռ կառույցը:

ԿՅԱՆՔԸ` ԱՐՑՈՒՆՔԻՑ ՈՒ ԺՊԻՏԻՑ

Փոխգնդապետ Տիգրան Ազիզյանը ծնվել է 1955թ. Էջմիածնում։ Դպրոցն ավարտելուց հետո սովորել է ավտոճանապարհային տեխնիկումում, ապա զորակոչվել խորհրդային բանակ։ Այստեղ էլ սովորել է ականանետորդի մասնագիտությունը։
Բանակից վերադարձավ, անցավ աշխատանքի, ու մտքի ամենահեռավոր ծայրով իսկ չէր անցնում, որ երբևիցե բանակում ձեռք բերած մասնագիտությունը պետք կգա։