Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#13 (929) 5.04.2012 – 11.04.2012

ԱՐԹՈՒՐ  ՄԿՐՏՉՅԱՆԻ  ԶՈՀՎԵԼՆ ՈՒ ՄԱՅԻՍՅԱՆ  ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ

Ապրիլի 14-ին իր բնակարանում դիպուկահարի կրակոցից զոհվեց ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը: Նա ծնվել էր 1959 թվականի փետրվարի 10-ին, Հադրութի շրջանի Էդիլլու գյուղում. պատմական գիտությունների թեկնածու էր, եղել էր Հադրութի երկրագիտական թանգարանի տնօրենը և շրջանի ինքնապաշտպանության կազմակերպիչներից մեկը: Ապրիլի 15-17-ին ԼՂՀ-ում, իսկ 17-ին՝ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվեց սուգ: Ինքնապաշտպանության ուժերի հրամկազմը հայտարարեց, որ դժվարին այդ պահին ըստ ամենայնի սատարում է ԼՂՀ իշխանություններին:

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ

Ամենայն հայոց բանաստեղծ. այսպես ենք մենք ճանաչում և գնահատում մեր ազգի մեծագույն զավակներից մեկին՝ Հովհաննես Թումանյանին, և դա մի «տիտղոս է», որ նույն այդ ազգը պետք է շնորհեր և շնորհել է իր միջից ծնված ամենաարժանավորին, ամենաընտրյալին։ Փորձենք հասկանալ՝ ինչո՞վ այդպիսին եղավ հենց Թումանյանը, ի՞նչն է առանձնացնում նրան որպես մեծություն՝ հայ գրականության մեջ և, ընդհանրապես, հայ կյանքում ունեցած իր բացառիկ դերով ու նշանակությամբ։

ԻՆՉՈՒ՞ ՍՏԱԼԻՆԸ ՌՈՒԶՎԵԼՏԻՆ ՆՎԻՐԵՑ «ՎՈԼԳԱ-ՎՈԼԳԱ» ՖԻԼՄԸ

1942թ.-ին Իոսիֆ Ստալինը ԱՄՆ-ի դեսպանին հրավիրեց միասին դիտելու «Վոլգա-Վոլգա» ֆիլմը: Դեսպանը ֆիլմը հավանեց, իսկ Ստալինը, նրա միջոցով, ֆիլմի օրինակը խնդրեց փոխանցել նախագահ Ռուզվելտին: Նախագահը ֆիլմը դիտեց, սակայն չհասկացավ, թե ինչու է Ստալինը այս ֆիլմը ուղարկել իրեն: Այդ ժամանակ Ռուզվելտը խնդրեց թարգմանել ֆիլմում հնչող երգերի բառերը: Երբ թարգմանվեց ֆիլմի երգերից մեկը, որը նվիրված էր «Սեվրյուգա» գնացքին (Ամերիկան Ռուսաստանին գնացք է նվիրել,/ Առջևից` գոլորշի, հետևից` անիվներ/ և սարսափելի, սարսափելի, սարսափելի դանդաղ ընթացք), նախագահը բացականչեց.«Այժմ ինձ հասկանալի է նրա ակնարկի իմաստը, նա մեզ կշտամբում է «դանդաղ ընթացքի» համար: Մենք մինչև այժմ չենք բացել երկրորդ ռազմաճակատը»:

ՎԱԽԻ ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ

Տագնապը հոգեբանության բնագավառում համարվում է կարճատև հուզական վիճակ (թույլ վախ հիշեցնող պատասխան իրական կամ սպասվող վտանգավոր իրադարձություններին) կամ տևական հոգեվիճակ: Տագնապի ազդեցությամբ անձի այլ հոգեկան պրոցեսներ (օրինակ` մտածողությունը, երևակայությունը) և վարքը կրում են փոփոխություններ: Տագնապը այն հուզական վիճակներից մեկն է, որը բնորոշ է հուսալքված անձին: Կան անձինք, որոնց բնորոշ է տագնապալից վիճակների ապրումը` տագնապախռովությունը…

Արկի բեկորը կտրել էր ձախ ձեռքը։ Երեկոյան կողմ Արամի աչքերը դժվարությամբ բացվեցին։ Կողքին բժիշկն էր, հարազատները։ Հայացքը դանդաղորեն շարժվեց նրանց դեմքերի վրայով ու եկավ քարացավ Աննայի դեմքին։ Հաճելի թմբիր էր պատել ամբողջ մարմնին, և նրա աչքերը ժպտում էին։ Հայացքը թեթևորեն գնաց սավառնեց հեռուները՝ իր հետ տանելով Աննային։

ՏԱՊԱԿԱԾ ԼՈԲԻ

Ահեղ կռիվ էր։ Այնքան էի կրակել, որ ավտոմատի փողը կարմրել էր։ Մի կողմից էլ քաղցն էր նեղում, ժամանակ չկար մի կտոր հաց ուտելու։ Իսկ որ ես քաղցած եմ լինում՝ աչքիս էլ բան չի երևում։ Ու էդ գիտեին նաև տղաները։ Ավտոմատը մի կողմ դրեցի ու հենվեցի պատին։ Կրակոցի ձայն չլսելով, Աշոտը վատ բան կասկածելով, իրեն գցեց ինձ մոտ։ Տեսնելով, որ ոչինչ էլ չի պատահել, գլխի ընկավ, որ… քաղցած եմ ու դիմելով ինձ՝ ասաց.

ՄԻ՛ ԴԱՏԻՐ

Ա. Մարդկանց վնասող բազմապատիկ չարիքներ սովորաբար առաջ են գալիս թյուր կասկածներից։ Իսկ արդ՝ կասկածը մտքի երկբայական դատումն է անորոշ ու ներընդունական իրողությունների ու խոսքերի վերաբերյալ, որոնք ո՛չ աներկբա ճշմարիտ են, ո՛չ էլ լիովին սուտ, որովհետև ինչ որ միտքն ընդունում է, այն դատում է ըստ իր կարողության։ Եթե միտքը պայծառացած է գիտության ու խոհեմության լույսով, ազատ է կանխակալությունից և զերծ՝ կրքերի ամբոխումից, չի սխալվում որևէ բան դատելիս. որովհետև չի հետևում երկբայական կասկածին, որ շատ անգամ սուտ է լինում, այլ հետևում է իր ստույգ ու բացահայտ ճանաչողությանը և ըստ տեղի, ժամանակի ու անձի պարագաների պահանջի արդարորեն է դատում։