Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#13 (929) 5.04.2012 – 11.04.2012

Ամուսնության պայմաններից մեկը ամուսնական տարիքի հասած լինելն է: ՀՀ ընտանեկան օրենսգրքի 14 – րդ հոդվածը տղամարդկանց համար որպես ամուսնական տարիք է սահմանել 18 տարին, կանանց համար` 17 տարին: Նշանակում է ՔԿԱԳ մարմինը չի կարող կատարել Ձեր մորաքրոջ աղջկա ցանկությունը:

Հարց – Հաշվապահական հաշվետվությունը ուշացումով ներկայացնելու համար հարկային տարածքային ծառայությունը դիմել է դատարան` «Լույս» ՍՊԸ-ի լուծարման պահանջով: Դատարանը հարկային տարածքային ծառայության հայցը կբավարարի՞, թե ոչ:
Պատասխան – Դատարանը կմերժի հայցը, քանի որ հաշվետվությունների ուշացումով ներկայացնելը հիմք չէ ընկերությունը լուծարելու համար:

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՒՄԱՐՏԱԿԸ

Զորամասում ուսումնական գործընթացը բարձր մակարդակով անցկացնելու մասին են վկայում փոխգնդապետ Ռ. Պետրոսյանի հրամանատարությամբ գործող գումարտակի ցուցանիշները, 2011թ. արդյունքներով՝ գումարտակը լավագույնն է ճանաչվել զորամիավորման կազմում, իսկ այս տարի երրորդ ամիսն անընդմեջ ստանում է զորամասի լավագույն գումարտակի համար նախատեսված փոխանցիկ դրոշը: Գումարտակի անձնակազմի հետ ծանոթանալով, համոզվում ես` ձեռքբերումները պատահական չեն, քանի որ հիմնված են երկարատև ու տքնաջան աշխատանքի վրա:

Սույն թվականի մարտի 31-ը կհիշվի ոչ միայն նրանով, որ ամբողջ աշխարհում անցկացվում էր «Երկրագնդի ժամը» ակցիան, այլև նրանով, որ այդ օրը Ադրբեջանում նշվում էր «ադրբեջանական ժողովրդի ցեղասպանության հերթական տարելիցը». Այսպես` համաձայն ադրբեջանական պաշտոնական տեսակետի` «1918թ. մարտին Բաքվում և ներկայիս Ադրբեջանի այլ գավառներում տեղի ունեցած ջարդերի արդյունքում սպանվել են տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ»: Թե ով էր կազմակերպել և իրականացրել «ադրբեջանցիների ջարդը», գուշակել դժվար չէ, քանի որ Ադրբեջանում տեղի ունեցած ցանկացած բացասական դեպք և երևույթ անկախության ձեռքբերումից հետո Ադրբեջանի իշխանությունները վերագրում են «նենգադավ և անշնորհակալ հայերին»: Այս դեպքը ևս բացառություն չէ:

ԴԵՌ ԵՐԿԱՐ ԿՀԻՇԵՆ...

Մարտի առաջին տասնօրյակը մեր զորամասի կյանքում նշանավորվեց մի շարք գեղեցիկ ու անմոռաց միջոցառումներով և հանդիպումներով։ Առաջին միջոցառումը, որին մենք՝ զինվորականներս ու սպաներս, երկարատև էինք նախապատրաստվել և անհամբերությամբ էինք սպասում, նվիրված էր մեր բանակի 20-ամյակին և սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 43-րդ տարեդարձին։

ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ...

Շարքային Տիգրան Դադունցը ծնվել է 1993 թ., Երևան քաղաքում:
Զինվորական պարտադիր ժամկետային ծառայության է զորակոչվել 9 ամիս առաջ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսից: Գերազանցիկ ուսանողը այսօր դարձել է օրինակելի զինվոր:
– Հպարտ եմ և շատ ուրախ, որ ծառայում եմ հայոց բանակում: Յուրաքանչյուր հայ երիտասարդ` անկախ ընտրած մասնագիտությունից և տաղանդից, պետք է իր պարտքը կատարի հայրենիքի հանդեպ: Բանակը լուրջ դարբնոց է, այնտեղ մեկ անգամ կոփվելով` ամրացնում ես կամքդ, հզորանում և կայանում իբրև լիարժեք քաղաքացի և մարդ, հայրենասեր, որ միշտ պատրաստ է հայրենիքի համար մարտնչելու:

ՄԵՐ ԱՊԱԳԱՅԻ ՈՒՂԵԿԻՑՆԵՐԸ

Համազգային պատերազմը ընդհանուր թշնամու դեմ և բոլորին հարազատ հողի համար, բարձրացնում է «մենք»-ի գաղափարը։ Համազգային միասնականությունը դրսևորվում է ոչ միայն ազատագրական պայքարի գաղափարի շուրջ, այլև հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ «Մենք»-ը դառնում է մտածելակերպ, հոգեբանություն և պայմանավորում է մարդկանց վարքն ու գործելակերպը։ Պատահական չէ, որ պատերազմի տարիներին մենք ավելի հանդուրժող, բարյացակամ և միասնական էինք ոչ միայն ճակատում, այլև թիկունքում՝ կենցաղային հարաբերությունների մեջ։ Այդ տարիներին մեր հոգեբանության մեջ արմատավորվեց սեփական ուժը կողքինի ուժով պայմանավորելու գիտակցումը, կողքինին կարևորելու պատրաստակամությունը։