Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#45 (910) 17.11.2011 – 23.11.2011

Հայրս վերցնում էր դուդուկը, եւ ծիրանափողի աստվածային մեղեդին հորդում էր դուռ ու պատուհանից, լցվում շուրջբոլորը, հետո անտես բարձրանում-բարձրանում էր վեր ու խառնվում երկնքի ջինջ կապույտին։ Այսպես, մեղեդու լեզվով իրենց խոսքուզրույցն էին սկսում ծնողներս։ Ու կոմիտասյան մեղեդիները սրբում-տանում էին տխրությունը, տեղը թողնելով հույսի ու լուսավոր թախիծի։ Մայրս՝ Նոռան, Հովհաննես ամուսնուց գաղտնի սրբում էր արտասուքն ու զուլալ, պարզ ու հուսադրող հայացքով նայում ամուսնուն։ Իսկ Արցախում պատերազմ էր։

ՊԱՏՎԻՐ ՔՈ ՀՈՐՆ ՈՒ ՄՈՐԸ

Ե. Պատվիր քո հորն ու մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրա, որ Տեր Աստված տալու է քեզ
Այս պատվիրանը մեզ սովորեցնում է սիրել եւ պատվել մեր ծնողներին։ Աստծուց հետո մենք պետք է սիրենք մեր ծնողներին, որովհետեւ մեր աներեւույթ հոգին Աստված է արարում, իսկ մեր երեւելի մարմինը՝ մեր ծնողները, որի համար նրանք երկրորդ աստվածներ են կոչվում իրենց զավակների համար։ Ոչ ոք չի կարող ամբողջապես վարձահատույց լինել իր ծնողներին ողջ կյանքի ընթացքում՝ նրանց չարչարանքների, հոգածության, պահպանության եւ սիրո փոխարեն։ Հատկապես կարեւոր է հոգ տանել ծնողների մասին, երբ նրանք ծերանում են եւ խնամքի ու հոգատարության կարիք զգում։

Մի հերետիկոս իր աղանդին էր կամենում դարձնել ուղղափառ մի քահանայի, եւ երբ տեսավ, թե իրենից խորշում է եւ իր խոսքերը չի ընդունում, նրան ասաց.
-Հավատքիդ մեջ ինքնահավան ու անխոնարհելի ես։ Եթե կամենայիր հավատալ իմ խոսքերին, ես քեզ ցույց կտայի Քրիտոսին, Նրա մորը եւ Աստծո սրբերին։
Եվ քահանան հասկանալով, որ այդ ցնորքն ու պատրանքը սատանայինն են, կամենալով փորձել, թե ի՛նչ է այն, նրան ասաց.
-Հիրավի քեզ կհավատամ, եթե կատարես խոստացածդ։

Մի ազնվական այնքան իրավասեր եւ արդարամիտ էր, որ նույնիսկ դատի ժամանակ մարդու երեսին աչք չէր գցում։ Սա մի անգամ երբ հիվանդացավ եւ մահճի մեջ պառկած էր մերձակա սենյակում, կնոջ աղաղակ ու ողբ լսեց եւ հարցրեց պատճառը, բայց ոչ ոք չհամարձակվեց ստույգ պատմել։ Ապա սպասավորներից մեկին ուղարկեց եւ նրան խստորեն պատվիրեց, որ իրողության ստույգությունն իրեն ասի։ Նա էլ, ահով իմանալով, պատասխանեց.

ՉԵՉԵՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՍԵՐԸ

այսօր Ադրբեջանի կողմից օգտագործվող տեղեկատվական միջոցները, այդ թվում նաեւ Ինտերնետ համացանցը, որն իր արագագործության շնորհիվ շատ արդյունարար միջոց է, մեծ ծավալների տեղեկույթ են հաղորդում, որոնք իրականությունն այնպես են աղավաղում ու հոգեբանական ներգործության տեսանկյունից այնպես ներկայացնում, որ ռեալ իրողությանը անծանոթ մարդիկ կարող են կեղծիքն ընկալել որպես ճշմարտություն: Ընդ որում, նման քաղաքականությունը արտացոլվում է ադրբեջանական ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական կայքերում, ինչը միասնական պետական-հասարակական տեղեկատվական քաղաքականության արդյունք է:

ՕՏԱՐԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ` ՄԵՐ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ

Ինչո՞ւ ընկավ Կարսի ամրոցը Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի բարձրաստիճան սպայական կազմում (գեներալներ, գնդապետներ, փոխգնդապետներ եւ այլն) զգալի տոկոս էին կազմում ցարական բանակի ոչ հայազգի սպաները, իսկ հայազգի բարձրաստիճան հրամանատարների մեծ մասը ոչ միայն անծանոթ էր հայոց լեզվին եւ հայ իրականությանը, այլեւ խորթ էր հայ զինվորին: Նրանց զգալի մասը, որ ծնվել էր հիմնականում մայր հայրենիքից դուրս, […]

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՄԱՍԻՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԳԻՏԵՆՔ

Ադրբեջանում հիվանդագին են արձագանքել ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի` «Երրորդ ուժ» թերթին տված հարցազրույցին: Զարմանալի չէ. գեներալն ասել էր, որ «հայի ազգային մտածելակերպում կան որակներ, որոնք խիստ բնութագրական են հետախույզի համար», եւ մեջբերել էր գենետիկայով զբաղվող ռուս պրոֆեսորներից մեկի հետեւյալ միտքը. «Հայկական պետությունը հիմնված է ամենամեծ ու կարեւոր՝ գենետիկական ռեսուրսի վրա, որից զուրկ են բազմաթիվ ազգեր: Եւ նյութական ոչ մի ռեսուրս չի կարող փոխարինել այն»: