Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#34 (899) 01.09.2011 – 07.09.2011

ՍՈՎՈՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Ազգային բանակի մի քանի տասնյակ զորամասեր իրենց լավագույն ստորաբաժանումներին գործուղել են ճամբարային ավան՝ նախապատրաստվելու եւ մասնակցելու մեր երկրի անկախության քսանամյակին նվիրված զորահանդեսին։ Այդ կարեւոր իրադարձությանը հավուր պատշաճի կներկայանան նաեւ փառապանծ զորահրամանատար մարշալ Հովհ. Բաղրամյանի անվան ուսումնական զորամասի զինծառայողները, իսկ նրանք, ովքեր ընդգրկված չեն զորահանդեսի մասնակիցների կազմում, շարունակում են պարապել, հարստացնել գիտելիքներն ու կատարելագործել հմտությունները։

ՄԵՐ ԱՐՑԱԽԸ

Ծանիր զքեզ, ասել է թե ճանաչիր ակունքդ ու ինքնությունդ, ճանաչիր տեսակդ ու ցեղդ, որ դառնաս ցեղահպատակ, որ քեզ զգաս Մեծ Մենքի մեջ, որ ուժդ, եռանդդ ու նվիրումդ դնես հանուն Մենքի հզորացման: Ծանիր զքեզ, ասել է թե ճանաչիր ցեղիդ հայրենիքն իր առինքնող բնական գեղեցկությամբ ու հոգեւոր անսպառ գանձերով, որ իրենց դարավոր կնիքն են դրել տեսակիդ էության, սրտի ու հոգու վրա: Ճանաչիր հայրենիք-հրաշքն իր բազմաշերտ գեղեցկությամբ, որ կարողանաս անմնացորդ սիրել եւ հանուն նրա զոհաբերել ամենաթանկը…Ճանաչիր, որ զգաս քեզ հայրենիքիդ տերն ու այն քեզ ավանդած նախնիներիդ արժանավոր ժառանգորդը:

«ՍԻՍԻԱՆԻ ՀՈՄԵՐՈՍԸ»

ՀՈՄԵՐՈՍ ՂԱՐԻԲՅԱՆԻ Նիկոլայ հայրը շրջանի մոլիբդենի հանքերի կապի հանգույցի պետն էր ու որդուն շատ բան էր սովորեցրել: Զորակոչվելիս Մոսկվայի զինվորական օկրուգում զարմացել էին, որ Հոմերոսը որչափ վարժ է տիրապետում Մորզեի այբուբենին և իսկույն ՀՕՊ զորամասում ռադիոկայանի պետ էին նշանակել: Հետո միշտ աշխատեց Սիսիանի շրջանային կապի հանգույցում:
Երբ շրջանի ջրամբարներից մեկում ջրի մակարդակը բարձրացավ՝ ստեղծելով հեղեղման վտանգ, որի դեպքում կավերվեր նաև քաղաքի կապի հանգույցը, Հոմերոսին ուղարկեցին Երևան` հզոր Ռ-140 ռադիոկայանք բերելու, որին տիրապետելու համար նաեւ դասընթացներ ավարտեց:

Հայերը Ֆրանսիայում՝ պատմական Գալիայի վրա ոտք են դրել շատ վաղուց։ Հայ վաճառականները առեւտուր են կազմակերպել այստեղ 6-7-րդ դարերում։ Իսկ 13-14-րդ դարերում Ֆրանսիա եկած հայ վաճառականներն արդեն գործարքներ էին կնքում։ Եվ այնքան շատ, որ ֆրանսիական Մոնիֆիլե քաղաքի համալսարանի դռանը փակցնում էին հայկական եւ ֆրանսիական դրամների փոխարժեքը ցույց տվող ցուցանակներ։ Այսինքն՝ մեր օրերի լեզվով՝ չենջեր։

ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԿԼԻՆԵՆ ՆԱԵՎ ՄԱՐՏԱԴԱՇՏՈՒՄ

Զինված ուժերում այս ուսումնական փուլն առանձնանում է նրանով, որ անձնակազմը եռանդով նախապատրաստվում է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսին: Ամեն օր մասնակից զինծառայողները ամրակցված մարտական տեխնիկայով փորձեր են կատարում, կատարելագործում իրենց շարային քայլքը` տոնական օրը լավագույնս ներկայանալու համար: Չէ՞ որ Հանրապետության հրապարակով իրենց անցնելուն հետեւելու են ե՛ւ Հայաստանում, ե՛ւ աշխարհի շատ պետություններում, պատկերացում են կազմելու մեր բանակի մարտական պատրաստության, ռազմական ներուժի մասին:

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ԱՄԵՆՕՐՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Այս հոդվածում կանդրադառնանք հետեւյալ հարցերին.
Զինվորական ծառայության անվտանգության հիմնական հասկացություններն ու սահմանումները:
Զինվորական ծառայության անվտանգության պահանջների կատարումը:
Զինվորական ծառայության անվտանգությունն արտացոլում է զինվորական ծառայության վիճակը, զինծառայողների կյանքի և առողջության պաշտպանվածության աստիճանը վտանգավոր և վնասակար գործոնների ազդեցությունից։

ՈՒԺԴ ՈՒԺԵՂԻ ՀԵՏ ԿՉԱՓԵՍ

Հայրս պատշար էր, տուն էր կառուցում։ Իմ ծննդավայր Հրազդան քաղաքում վարպետ Արամին բոլորն էին ճանաչում, իր ձեռքերով հարյուր հինգ տուն էր կառուցել։ Ամբողջ կյանքում քար էր տաշել, պատ էր շարել։ Իսկ երբ քարը տուն էր դարձել, տունը դարձել էր օջախ, երբ տան երդիկից ծուխ էր ելել, ու գիշերը լուսամուտները պայծառ կայծկլտացել էին, վարպետ Արամը թեթեւացած շունչ էր քաշել ու օրհնել էր իր բաժին Աստծուն։
…Հորս ափերը խոշոր էին, փշոտ ու ճաքճքած։ Ամեն երեկո մայրս հալած ճրագու էր քսում հորս ափի կոշտուկներին ու վերքերին, որ հաջորդ օրը կարողանա հատիչ բռնել։