Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#27 (892) 13.07.2011 – 20.07.2011

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍՊԱՆԵՐԻ ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ

Սպայակազմը պետության ողնաշարն է: Այն ամուր է եւ ուղիղ այնքան, որքան նրա սպայակազմը: Որեւէ երկրի ողնաշարը ջարդելու մի ճանապարհ կա` ոչնչացնել սպայակազմը: Սա նշանակում է, որ դուք մտավորականության այն թեւն եք, որ թշնամու առաջին թիրախն է: Այսպիսով, դուք եք հայրենիքի առաջին պատվարը, եւ մենք` իշխանություն ու ժողովուրդ, գիտենք դա: Գիտենք եւ ձեզ համար պատրաստ ենք անելու հնարավորն ու անհնարինը: Առաքելություն իրականացնելու առումով դուք մեր հասարակության ամենապատրաստված շերտն եք` թե՛ հոգեբանորեն, թե՛ գիտելիքներով, թե՛ ֆիզիկապես: Եթե չեք, պետք է դառնաք:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍՊԱՆԵՐԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

ՀՀ ռազմաքաղաքական խնդիրներն ու մարտահրավերները անխուսափելիորեն պարտադրում են մեզ ազգային բանակը համալրել արդի միջազգային պահանջները բավարարող, բազմակողմանիորեն զարգացած, մասնագիտական հարուստ գիտելիքներով օժտված սպաներով: Մեր երկրի ռազմաուսումնական բարձրագույն հաստատությունները հաջողությամբ լուծում են այդ խնդիրը, պատրաստում են զինված ուժերին անհրաժեշտ բարձրակարգ մասնագետներ: Սակայն սպայի կայացման հիմնական փուլն սկսվում է ռազմական բուհն ավարտելուց հետո` ծառայության ընթացքում:

ՍԿՍՎԵՑ ԱՄԱՌԱՅԻՆ-ԱՇՆԱՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԸ

Հունիսի 12-ին ազգային բանակում սկսվեց այս տարվա երկրորդ՝ ամառային-աշնանային ուսումնական փուլը։ Ավանդաբար զինվորական մասնագիտությունների ուսուցման եւ զորքերի մարտունակության բարձրացման համար նախատեսված այս կարեւոր գործընթացը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով բոլոր զորամասերում սկսվում է տոնական հանդիսությամբ, որին հաջորդում են եռօրյա մարտավարաշարային պարապմունքները։

ՆԱ ԻՆՁ ՏՎԵՑ ՀՊԱՐՏ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

Շատ լավ հիշում եմ իմ եւ հայրիկիս վերջին հանդիպումը։ 1992 թվականի մայիսի 25-ն էր, փոքր քրոջս՝ Արմինեի ծննդյան եւ իմ վերջին զանգի օրը։ Քույրիկիս ծննդյան տոնը նշելուց հետո, նա շտապել էր դպրոց՝ ներկա գտնվելու իմ ավարտական միջոցառմանը։ Ամեն կերպ փորձում էր հուզմունքը թաքցնել, ժպտում էր, տրամադրությունը լավ էր։ Աստված իմ, ո՞վ կհավատար, որ իմ սիրելի ու պաշտելի հայրիկին այլեւս չեմ տեսնելու, որ նա կռվի դաշտից չի վերադառնալու։

ԵՐԱԶՈՒՄ ԵՄ ԽԱՂԱՂ ՈՒ ՆԵՐԴԱՇՆԱԿ ՀԱՅԱՍՏԱՆ

Օրերս երկրային կյանքին հրաժեշտ տվեց մեր ժամանակի երեւելի հայերից մեկը՝ ՀՀ ժողովրդական արտիստ, տաղանդավոր երգեհոնահար, հայ երգեհոնային երաժշտության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ։ Տարիներ առաջ մեր թղթակից Գայանե Պողոսյանը հանդիպել էր մաեստրոյին։ Ներկայացվող հարցազրույցը լավագույնս է բացահայտում մեծանուն արվեստագետին ու մարդուն։ Իմ առաջին հանդիպումը Վահագն Ստամբոլցյանի հետ «Մուշեղ Իշխան» գրատանն էր։ Մեր զրույցը կարճ տեւեց։ Թերեւս առաջին […]

Վրույրների գերդաստանն անխզելիորեն կապված է եղել հայ մշակույթի, մասնավորապես՝ թատրոնի հետ։ Ավագը Արամ Վրույրն էր (իսկական ազգանունը՝ Մաքաշչյան), որը հայ արվեստի պատմության մեջ մտավ որպես դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ։ Ծնունդով Կ. Պոլսից էր (1863), սակայն գործունեությունն անխզելիորեն կապված էր Թիֆլիսի հետ։ Շրջիկ թատերախմբերի հետ հանդես է եկել Անդրկովկասի հայաշատ քաղաքներում։ Նա է առաջին անգամ՝ 1895-ին, բեմադրել Հ. Պարոնյանի «Պաղտասար աղբարը», «Մեծապատիվ մուրացկանները»՝ ինքն էլ հանդես գալով գլխավոր դերերով։ 1910-ին դրանք բեմադրել է նաեւ Մոսկվայում, բեմ հանել ազգային, ինչպես նաեւ ռուսական ու եվրոպական դրամատուրգիայի նշանավոր գործեր։

Թիֆլիսի հայ քաղաքագլուխների շարքում իր ուրույն տեղն ունի Գալուստ Շերմազանյանը։ Նա այդ բարձր պաշտոնում ընտրվել է 1862-ին, վերընտրվել 1865-ին։ Ծնունդով Ջուղայից էր, Թիֆլիսի հետ կապվեց այն ժամանակ, երբ սովորում էր տեղի Ներսիսյան դպրոցում (1824-27)։