Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#24 (889) 22.06.2011 – 29.06.2011

Իտալիայում գտնվող հայ բնակչության մասին առաջին տեղեկությունները վերաբերում են հայկական զորամասերին։ Հայկական մի զորամաս 6-րդ դարի կեսերին իր հետ Իտալիա է բերել բյուզանդական բանակի հրամանատար Ներսես Պատրիկը՝ նպատակ ունենալով Իտալիան ազատագրել գոթերից։ Առաջադրանքը հաջող կատարելուց հետո նա այնուհետ ջախջախեց ֆրանկներին ու ալամաններին, որոնք ներխուժել էին Իտալիա։ Փառապանծ հաղթանակներից հետո Ներսեսը նշանակվեց Իտալիայի փոխարքա (էկզարխ)։

ՀՕՊ ԴԻՎԻԶԻՈՆԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ

Մարտական շատ կարեւոր խնդիրներ են դրված գնդապետ Արմեն Վարդանյանի հրամանատարությամբ գործող հակաօդային պաշտպանության զորամասի ստորաբաժանումների առջեւ։ Դիվիզիոնները, որոնք հաջորդաբար մարտական հերթապահություն են կատարում եւ պահպանում հանրապետության օդային սահմանները, պարտավոր են հնարավոր ագրեսիայի դեպքում ոչնչացնել հակառակորդի օդուժը եւ թույլ չտալ, որ այն մոտենա մեր սահմաններին, սպառնա ազգային բանակի զորամասերին եւ խաղաղ բնակչությանը։ Այս առաջադրանքները հաջողությամբ կատարելու համար զորամասն ունի թե՛ տարբեր նշանակության ու միմյանց լրացնող կայանքներ եւ թե՛ բարձրակարգ մասնագետներ։