Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#24 (889) 22.06.2011 – 29.06.2011

ԵՐԿԱԹՅԱ ԿԱՄՈՆ

Կամոյի մահը ցնցեց ոչ միայն ծնողներին, հարազատներին, այլեւ շատ շատերին, բոլոր նրանց, ովքեր գիտեին նրան, ովքեր գեթ մի անգամ տեսել, հանդիպել են նրան, ովքեր նրա հետ քայլել են ռազմի արյունոտ ճամփաներով։
Այո՛, նրա մահը ցնցեց բոլորին։
-Թեեւ շուրջ քսան տարի է անցել,- տրտմությամբ ու անթաքույց հպարտությամբ պատմում է մայրը՝ հայրենանվեր շատ գործերով բարի անուն վաստակած Ռայա Շիրվանյանը,- բայց հիմա էլ աչքիս առաջ է Եռաբլուրը, հավաքված բազմությունը, ամե՜ն-ամե՜ն ինչ։

ԻՄԱՑԻՐ, ՈՐ ԿԱՊՐԵՍ ՀԱՎԵՐԺ

Բարեւ, սիրելի եղբայր. շնորհավորում եմ ծննդյանդ օրը, սիրելի՛ս։ Հունիսի 20-ին դու կդառնայիր 43 տարեկան, ու այդ օրը հարազատներդ ու ընկերներդ բաժակ կբարձրացնեին ու քո կենացը կխմեին, ծնունդդ կշնորհավորեին, բայց ավաղ արդեն 19 տարի է, որ ծննդյանդ օրը նշում ենք առանց քեզ։ Գալիս ենք Եռաբլուր, շիրիմիդ թարմ ծաղիկներ դնում ու շնորհավորում, իսկ դու լուռ դիմավորում ես մեզ ու ճանապարհում։

ԲԱՆԱԿԸ ՈԳԻ Է, ԱՐՎԵՍՏԸ՝ ՈԳՈՒ ԿԵՐՏՈՂ

Զրույց ժողովրդական արտիստ ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ -Պարոն Գրիգորյան, «Հայ զինվորը» շնորհավորում է Ձեզ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ։ Մեր մաղթանքն ու ցանկությունը մեկն է՝ ավելի հաճախ եւ երկար տարիներ Ձեզ տեսնենք բեմում՝ մեծ, ամենահեղինակավոր բեմահարթակներում, որտեղ կհնչի մեր հայկական անուն-ազգանունը եւ մեկ անգամ եւս կհիշեցնի, որ մենք տաղանդավոր ու մշակութային ազգ ենք, որ ազգի մեծությունը ոչ թե […]

ԾԱՌԱՅԵՑԻ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՐԵՆ

Ծնվել եմ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում։ Ավարտել եմ ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետը, որից հետո զորակոչվել ազգային բանակ։ Ծառայում եմ փոխգնդապետ Ա. Ցականյանի հրամանատարությամբ գործող զորամասում։ Ավելի ճիշտ, երբ զինվորական ծառայության մասին մտորումներս հասնեն ընթերցողին, արդեն զորացրված կլինեմ։

Ավարտելով համալսարանը` 21 տարեկանում զորակոչվեցի հայոց բանակ։ Սկզբնական շրջանում դժվար էր համակերպվել այն մտքին, որ ծնողներս և մտերիմ ընկերներս կողքիս չեն, բայց ժամանակի ընթացքում հարմարվեցի, ձեռք բերեցի նոր ընկերներ եւ փորձեցի պատվով տանել իմ երկամյա ծառայությունը։

ՉՏՐՈՐԵ՛Ք ԿԱՊՈՒՅՏ ՏԵՐԵՓՈՒԿԸ

Ես զինվորականի ընտանիքում եմ մեծացել։ Հայրս՝ Մաթեւոս Ղազարյանը, պատերազմի տարիներին Երեւան քաղաքի պաշտպանության շտաբի պետն էր, աշխարհազորային առաջին գումարտակի հրամանատարը։ Նա, որպես իսկական եւ նվիրյալ զինվորական, մեկնեց ռազմաճակատ։ Ես էլ այդ ժամանակ ընդունվել էի Կրասնոդարի ականանետային-գնդացրային ուսումնարան, որտեղից էլ կամավոր մեկնեցի ճակատ։ Կռվեցի Դոնբասում։ Դաժան բան է պատերազմը. տառապանք, ցավ, մաքառում, սխրանքներ, անթիվ-անհամար զոհեր ու… հաղթանակ։

Որդու զոհվելուց հետո մայրը ապրեց երկար մի կյանք… Հերոս որդի էր կորցրել, ու չնայած բազում հոգս ու դժվարություններին՝ ապրեց արժանապատիվ։ Որդին սիրած աղջիկ ուներ, արդեն ոսկյա շղթան իր խաչով, նշանի մատանին առել էր, պատրաստել։ Վերջին անգամ մարտի գնալուց առաջ այն ցույց էր տվել որդուն, խնդրել, որ այդ անգամ մնա տանը, գնան նշանդրեքի։ Որդին համոզել էր մորը. «Մա՛մ ջան, էս անգամ էլ գնամ-գամ` քո սրտով կլինի»։ Գնաց, չեկավ։ Զոհվեց, փրկելով ընկերներից քանի՜քանիսի կյանքը…